Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ« Õ«Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¶Õ¡Õ­Õ¡Õ£Õ¡Õ°Õ¨

Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ« Õ«Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¶Õ¡Õ­Õ¡Õ£Õ¡Õ°Õ¨

Դեկտեմբերի 21-ին, ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ ծրագրային ելույթով՝ մատնանշելով երկրի առջեւ ծառացած մարտահրավերները եւ ձեւակերպելով դրանց հաղթահարման բանաձեւերը:

ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը Հայ Ազգային Կոնգրեսի առաջին համաժողովում:

21.12.2008 Õ©.:

Սիրելի համախոհներ եւ բարեկամներ,

Հայ Ազգային Կոնգրեսի ընթացիկ համաժողովը, որի խնդիրն է հստակեցնել Համաժողովրդական շարժման ռազմավարությունը, տեղի է ունենում բարդագույն քաղաքական իրավիճակում: Բարդությունն, ընդ որում, վերաբերում է ոչ միայն Կոնգրեսի գործունեությանը, որն ընթանում է Շարժման դեմ սանձազերծված աննախադեպ հալածանքի ու բռնությունների պայմաններում, այլեւ պետության առջեւ ծառացած հրատապ խնդիրներին, որոնց լուծումը համարժեք քայլեր է պահանջում թե՛ իշխանություններից, թե՛ ընդդիմությունից:

Իշխանությունների վարքագծի ընտրությունը թողնելով իրենց, մենք` որպես ժողովրդի առջեւ որոշակի պատասխանատվություն ունեցող քաղաքական ուժ, պարտավոր ենք, առաջին հերթին, ճշտել մեր գործողությունների համարժեքությունը ստեղծված իրավիճակին: Իսկ դրա համար նախեւառաջ անհրաժեշտ է հստակ պատկերացում ունենալ այն մարտահրավերների մասին, որոնք այսօր կանգնած են Հայաստանի առջեւ: Ինքնըստինքյան ակնհայտ է, որ դրանք երեքն են. ա. Ղարաբաղյան հակամարտության մոտալուտ հանգուցալուծումը. բ. Միջազգային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը երկրի տնտեսության վրա. գ. Սահմանադրական կարգի եւ ժողովրդավարական ազատությունների վերականգնման անհրաժեշտությունը: Ըստ այդմ, հարկ եմ համարում ստորեւ առանձին-առանձին անդրադառնալ այդ մարտահրավերներին՝ շեշտը դնելով հատկապես նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ Շարժման դրսեւորելիք վերաբերմունքի վրա:

Ա. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆԵՐԿԱ ՓՈՒԼԸ

Հոկտեմբերի 17-ի հանրահավաքում ունեցած ելույթում ես տվել եմ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի ներկա փուլի հանգամանալից գնահատականը, որը, ելույթին հաջորդած զարգացումների լույսի ներքո, ոչ միայն չի փոխվել, այլեւ ավելի է ամրապնդվել: Դրա վկայությունն են՝ նոյեմբերի 2-ի Մոսկովյան հռչակագիրը, դեկտեմբերի 4-ի Հելսինկյան հայտարարությունը, Մինսկի խմբի համանախագահների գործունեության ակտիվացումը, Սերժ Սարգսյանի հանդիպումները Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի եւ ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ, ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի եւ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը, ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Դանիել Ֆրիդի այցելությունն Ադրբեջան, թուրքական դիվանագիտության էլ ավելի աշխուժացումն առկա գործընթացում, բազմաթիվ օտարերկրացի պաշտոնատար անձանց լավատեսական հայտարարությունները Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության «Հանրաքվեի մասին» օրենքում կատարված հապշտապ փոփոխությունները, Հայաստանի իշխանությունների ակնհայտ քարոզչական ջանքերը հասարակությանը Ղարաբաղի հարցի լուծման գաղափարին նախապատրաստելու համար եւ այլն: Այս ամենը՝ մի կողմից հաստատում է միջազգային հանրության վճռականությունը Ղարաբաղի խնդիրը շուտափույթ կերպով լուծելու հարցում, մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանի ակնհայտ պատրաստակամությունը՝ գնալու այդ լուծմանը: Թե որոնք են վերջինիս՝ տվյալ քայլին դիմելու դրդապատճառները, դրանց մասին ես մանրամասն խոսել եմ հիշյալ ելույթում, ուստի հարկ չեմ համարում կրկին անդրադառնալ այդ թեմային:

Վերը նշված զարգացումներից, անշուշտ, պետք է առանձնացնել Մոսկովյան հռչակագիրը, որը, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների համաձայնությամբ, վերջնականապես ամրագրեց երկու կարեւորագույն սկզբունք. ա. Ղարաբաղյան կարգավորման հիմքում ընկած է լինելու Մադրիդյան առաջարկը. բ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չի մասնակցելու կարգավորման գործընթացին: Մի երրորդ կարեւոր սկզբունք էլ հաստատվել է թուրքական դիվանագիտության կողմից, որի համաձայն՝ Ղարաբաղյան հակամարտությունը եւ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվելու են փաթեթով, ինչի մասին վերջերս պաշտոնապես հայտարարեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանը: Սրանք շրջադարձային, կարելի է ասել, կարգավորման գործընթացին նոր որակ հաղորդող սկզբունքներ են, ուստի արժե մեկ առ մեկ անդրադառնալ դրանց:

ա. Մադրիդյան առաջարկը, որը Մինսկի խմբի համանախագահության կողմից պաշտոնապես հակամարտող կողմերին է ներկայացվել 2007 թ. նոյեմբերի 29-ին, այսպես կոչված, Պրագյան գործընթացի արգասիքն է: Թեեւ Հայաստանի ներկա վարչակազմը, նախորդի նման, ինչոր խորհրդավորություն է ուզում ստեղծել կարգավորման այդ ծրագրի շուրջ, սակայն Մադրիդյան սկզբունքներն, ըստ էության, այլ բան չեն, քան այն, ինչ ես տասը կետով ներկայացրել եմ հոկտեմբերի 17-ի ելույթում: Պատահական չէ, որ թեեւ այդ ելույթից հետո արդեն անցել է երկու ամիս, բայց իշխանության ոչ մի ներկայացուցիչ դեռեւս չի հերքել նշված կետերը: Սակայն սա չէ էականը, այլ այն առանձնահատուկ հանգամանքը, որ ստորագրելով Մոսկովյան հռչակագիրը, Սերժ Սարգսյանը պաշտոնապես իր համաձայնությունն է տվել Մադրիդյան առաջարկին՝ հրաժարվելով նախորդ վարչակազմի «սկզբունքորեն համաձայն ենք» հերթապահ խուսափողական պատասխանից եւ որոշակիություն մտցնելով Հայաստանի դիրքորոշման մեջ: Նկատի ունենալով, որ Մադրիդյան առաջարկը պաշտոնապես ընդունել է նաեւ Ադրբեջանը, նշանակում է՝ Հայաստանն այլեւս նահանջի տեղ չունի, եւ Ղարաբաղյան կարգավորման գործընթացն այսուհետեւ զարգանալու է Մոսկովյան հռչակագրի գծած հունով:

բ. Կարգավորման գործընթացից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դուրս մնալու հանգամանքը կարեւորվում է, առաջին հերթին, հենց այս տեսակետից: Որովհետեւ եթե Ղարաբաղը պահպանած լիներ ԵԱՀԿի 1994 թ. Բուդապեշտյան գագաթնաժողովում ձեռք բերած հակամարտության լիիրավ կողմի իր կարգավիճակը, ապա, անկախ Հայաստանի եւ Ադրբեջանի կամքից, այսօր հնարավորություն կունենար մերժել Մադրիդյան առաջարկը, ինչպես ժամանակին մերժել է կարգավորման, այսպես կոչված, «Փաթեթային» եւ «Փուլային» տարբերակները: Այսինքն` հայկական կողմը, փաստորեն, կորցրել է կարգավորման գործընթացում երկու սուբյեկտով հանդես գալու եւ մանեւրելու հնարավորություն ունենալու առավելությունը, չխոսած այլեւս այն մասին, որ կարգավորման գործընթացից Լեռնային Ղարաբաղի դուրսմղումը ծաղրի է վերածել նրա ինքնորոշման իրավունքը: Այս ամենը տեղի է ունեցել, առաջին հերթին, Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի եւ Արկադի Ղուկասյանի մեղքով: Մոսկովյան հռչակագիրը սոսկ ամրագրել եւ իրավականորեն վավերացրել է նրանց «պատմական ձեռքբերումը», եւ Հայաստանի ու Ղարաբաղի ներկայիս իշխանությունները ստիպված են հաշտվել այդ տխրահռչակ անձնավորությունների թողած խայտառակ ժառանգության հետ: Անշրջելի՞ է, արդյոք, այս իրականությունը: Դժբախտաբար՝ այո՛, քանի որ, ինչպես ասում են, բանը բանից անցել կամ գնացքը մեկնել է: Իզուր չէ, որ այս ամենը նկատի ունենալով, դեռեւս անցյալ տարվա հոկտեմբերի 26-ի ելույթում ես ահազանգել էի. «Անհրաժեշտ է վերադառնալ Ղարաբաղի հարցի կարգավորման նախկին ձեւաչափին, որում Ղարաբաղը ներկայացված էր որպես հակամարտության լիիրավ կողմ: Հասկանալի է, որ դա անհնար է պատկերացնել Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելու պարագայում, որը նույնպես ղարաբաղցի լինելով, Քոչարյանի նման հավակնելու է բանակցություններում ներկայացնել նաեւ Ղարաբաղյան կողմը»:

Իրավիճակը, թերեւս, այլ կլիներ, եթե թեկուզ այդ ահազանգից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությունը հայտարարեր, որ Հայաստանի իշխանություններին զրկում է իր անունից խոսելու իրավունքից: Նման բան չարվեց, եւ այսուհետեւ էլ չի արվելու, քանի որ Ղարաբաղի ղեկավարությունը, բազմաթիվ պարտավորություններով կապված լինելով Հայաստանի ավազակապետական վարչախմբի պարագլուխների հետ, համարձակություն չի ունենալու հակադրվել նրանց կամքին: Մի՞թե ձեզ չի զարմացնում այն, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, տեղիանտեղի տրտնջալով կարգավորման գործընթացից Ղարաբաղի դուրս մնալու առթիվ, այդպես էլ չի կատարում այդ տարրական հայտարարությունը: Թեեւ արդեն դժվար է ասել, թե այդ ուշացած քայլը որքանով կնպաստի վիճակի շտկմանը:

գ. Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությունը եւ հայ-թուրքական հարաբերությունները փաթեթով կարգավորելու ուրվագծվող սկզբունքին, ապա գործնական քաղաքականության եւ մեթոդաբանության առումով, դա, թերեւս, իրատեսական մոտեցում է: Որովհետեւ միանգամայն ակնհայտ է, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվելու եւ հայ-թուրքական սահմանը չի բացվելու: Սակայն մեթոդաբանական այդ սկզբունքի իրականացումը կախված է նրանից, թե որքան անկողմնակալ եւ կառուցողական կլինի Թուրքիայի դիրքորոշումը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում՝ մասնավորապես Ադրբեջանի վրա ազդեցություն գործելու եւ նրան փոխզիջման տրամադրելու առումով: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում թուրքական կողմն, ակնհայտորեն, նկատի ունի նաեւ Ցեղասպանության հարցով հայ եւ թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծումը: Մոռացված այս գաղափարը, որն անզգուշաբար քաղաքական օրակարգ մտավ Սերժ Սարգսյանի թեթեւ ձեռքով, կարող է լուրջ եւ անհարկի խոչընդոտներ հարուցել ինչպես Ղարաբաղյան հակամարտության, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում, քանի որ ակնհայտ է, որ մի կողմից՝ Թուրքիան չի հրաժարվելու այդպիսի հանձնաժողով ստեղծելու սեւեռուն մտադրությունից, մյուս կողմից՝ Սարգսյանը, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, հասարակական կարծիքի ճնշման տակ, չի կարողանալու դրականորեն արձագանքել այդ մտադրությանը:

* * *

Պաշտոնական քարոզչությունը փորձում է Մադրիդյան առաջարկը եւ Մոսկովյան հռչակագիրը ներկայացնել որպես հայկական դիվանագիտության մեծագույն հաղթանակ, ինչը մի կողմից՝ իշխանությունների դեմքը փրկելու միջոց, իսկ մյուս կողմից՝ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու նրանց պատրաստակամության արտահայտությունը պետք է համարել: Այդ պատրաստակամությունը հաստատվում է այն հանգամանքով, որ պաշտոնականից բացի, իշխանությունների կողմից տենդորեն տարվում է նաեւ ծածուկ քարոզչական աշխատանք, որի նպատակն է՝ թիմակիցներին, այսինքն` Հայաստանի եւ Ղարաբաղի քաղաքական-տնտեսական վերնախավին, ապացուցել հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը եւ համոզել, որ այլ ճանապարհ չկա: Դրա համար մասնավորապես կիրառվում է հետեւյալ փաստարկը. «Եթե չգնանք այս լուծմանը, ապա Հայաստանում իշխանափոխություն տեղի կունենա, եւ դուք բոլորդ կկորցնեք թե՛ ձեր զբաղեցրած պաշտոնները, թե՛ ձեր տնտեսական կարողությունները եւ թե՛ ձեր կուտակած հարստությունները»: Նկատի ունենալով Հայաստանի իշխանական համակարգի քրեական-ավազակապետական բնույթը, համաձայնենք, որ սա ծանրակշիռ փաստարկ է, որը չի կարող ազդեցություն չունենալ: Ծածուկ քարոզչական աշխատանքի մի այլ ուղղություն էլ միտված է փարատելու հասարակության անհանգստությունը՝ շշուկներ տարածելով, թե այս պահին մտահոգվելու կարիք չկա, քանի որ Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման շուրջ ստեղծված աղմուկը լուրջ չէ, եւ կարգավորման համար դեռ երկար ժամանակ կպահանջվի:

* * *

Վերոշարադրյալը կարեւորելով հանդերձ, ինքնըստինքյան հասկանալի է, որ մեզ համար ավելի կարեւոր է ճշտել Համաժողովրդական Շարժման կամ Հայ Ազգային Կոնգրեսի դիրքորոշումը Ղարաբաղի հարցի լուծման ներկա զարգացումների համատեքստում: Հոկտեմբերի 17-ից մենք ժամանակավորապես դադարեցրինք զանգվածային միջոցառումների՝ համահանրապետական հանրահավաքների եւ բազմամարդ երթերի անցկացումը, դա պատճառաբանելով՝ Հայաստանի իշխանություններին Ղարաբաղյան կարգավորման գործընթացում ճնշումներից ու անհարկի զիջումներից զերծ պահելու անհրաժեշտությամբ: Ես այստեղ չեմ ուզում կրկնել տվյալ պատասխանատու քայլին դիմելու այն բոլոր հիմնավորումները, որ տվել եմ այդ օրն ունեցած իմ ելույթում: Ընդհակառակը, հարկ եմ համարում կանգ առնել Շարժման ընտրած մարտավարության նպատակահարմարությունը կասկածի տակ դնողների մոտեցման վրա, նկատի ունենալով մանավանդ այն, որ կասկածողները քիչ չեն նաեւ մեր շարքերում: Բուն խնդրին անդրադառնալուց առաջ, ուզում եմ ընդգծել, որ ես անկեղծորեն հարգում եմ մեր զինակիցների ու համախոհների՝ սեփական կարծիք ունենալու իրավունքը՝ բազմակարծությունը դիտելով Համաժողովրդական Շարժման ամենամեծ հարստություններից ու արժանիքներից մեկը:

Ընդդիմախոսների միակ առարկությունն, ըստ էության, հետեւյալն է. եթե Սերժ Սարգսյանը Ղարաբաղի հարցում, իսկապես, գնում է մի լուծման, որը ձեռնտու չէ հայկական կողմին, ապա ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ Շարժումը խափաներ այդ լուծումը, այսինքն` զանգվածային միջոցառումները դադարեցնելու փոխարեն, ընդհակառակը, բողոքի ավելի մեծ ու տեւական ալիք բարձրացներ, ընտրությունների միջոցով տապալեր Հայաստանի ներկա վարչախումբը եւ լեգիտիմ իշխանություններ ձեւավորելուց հետո Ղարաբաղյան կարգավորման գործընթացին ձեռնարկեր ուժեղի դիրքերից: Դժվար է, իհարկե, չհամաձայնել, որ տվյալ պարագայում գործ ունենք կուռ տրամաբանության հետ: Սակայն լինելով քաղաքական կազմակերպություն, մենք պարտավոր ենք առաջնորդվել այն սկզբունքով, թե որքանով է իրականանալի առաջարկված ճանապարհը: Այս տեսակետից հարցին մոտենալիս, անհրաժեշտ է հաշվի առնել հետեւյալ հանգամանքները.

ա. Հայաստանի ողջ իշխանական համակարգը եւ տնտեսական վերնախավը միահամուռ կերպով պաշտպանելու են Ղարաբաղի հարցում Սերժ Սարգսյանի առաջարկած ցանկացած լուծում, որովհետեւ նրանց հետաքրքրում է ոչ թե արցախահայության ճակատագիրը, այլ բացառապես սեփական ճղճիմ շահերը: Սարգսյանն այս հարցում խնդիրներ չի ունենալու նաեւ կառավարող կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների, Ազգային ժողովի պատգամավորների, արտախորհրդարանական գրպանային քաղաքական ուժերի եւ նոմենկլատուրային մտավորականության հետ: Դա նշանակում է, որ Համաժողովրդական Շարժումը, Ղարաբաղի խնդրի կապակցությամբ հասարակական բողոքի ալիք բարձրացնելու պարագայում, բախվելու է միաձույլ մի հակառակորդի, որը որեւէ բանի առջեւ չի կանգնելու այդ ալիքը դիմագրավելու համար:

Սրանով այսօրվա վիճակը տարբերվում է 1988 թվականի վիճակից, երբ Հայաստանի պետական պաշտոնեության եւ տնտեսական բնագավառի ղեկավարության մեծ մասը բացահայտորեն կամ գաղտնաբար համակրում եւ աջակցում էր Ղարաբաղյան շարժմանը:

բ. 1988 թվականին Ղարաբաղյան շարժումը վայելում էր նաեւ միջազգային հանրության լիակատար համակրանքն ու աջակցությունը: Բավական է հիշեցնել այն տպավորիչ համերաշխությունը, որ միջազգային հանրությունը, առաջին հերթին, Արեւմուտքը, դրսեւորեց «Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալված անդամների նկատմամբ: Ներկա իրավիճակը բոլորովին այլ է: Արեւմուտքն այսօր ոչ միայն որեւէ կերպ չի աջակցում Հայաստանում ձեւավորված հզոր ժողովրդավարական շարժմանը, այլեւ անում է ամեն ինչ այդ շարժումը ոչնչացնելու համար՝ հանդուրժելով թե՛ կեղծված ընտրությունները, թե՛ մարտի 1ի սպանդը, թե՛ ընդդիմության դեմ սանձազերծված հալածանքն ու բռնությունները եւ թե՛ քաղբանտարկյալների գոյության փաստը: Դրանով Արեւմուտքը ցավալիորեն ցույց է տալիս, որ պատրաստ է աչք փակել Սերժ Սարգսյանի ցանկացած անօրինականության վրա, միայն թե նա զիջումների գնա Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Իսկ թե այս առումով շրջադարձային է, արդյոք, Եվրախորհրդի Մոնիտորինգի կոմիտեի վերջին որոշումը, դրա մասին դեռ վաղ է խոսել:

գ. Միջազգայինից բացի, Սերժ Սարգսյանն ապահովել է նաեւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության անվերապահ աջակցությունը: Ասվեց արդեն, որ վերջինս, բազմաթիվ պարտավորություններով կապված լինելով Հայաստանի ավազակապետական վարչախմբի պարագլուխների հետ, համարձակություն չի ունենալու հակադրվել նրանց կամքին: Այդ պարագայում անհնար է պատկերացնել, որ Լեռնային Ղարաբաղում զանգվածային շարժում սկսվի հակամարտության կարգավորման Սերժ Սարգսյանի առաջարկած ծրագրի դեմ: Իսկ քանի դեռ Ղարաբաղը ոտքի չի կանգնել, Հայաստանում նույնպես հնարավոր չէ հանուն նրա դատի համաժողովրդական ընդվզման մի այնպիսի մթնոլորտ ստեղծել, ինչպիսին գոյություն ուներ 1988 թվականին: Սակայն սա խնդրի մի կողմն է: Մյուս կողմն այն է, որ գուցե Ղարաբաղի ղեկավարությունը համաձայն է հակամարտության կարգավորման Սերժ Սարգսյանի պաշտպանած ծրագրին: Դա, կարծես թե, կողմնակիորեն հաստատվում է այն իրողությամբ, որ Ղարաբաղի պաշտոնական ներկայացուցիչները, դժգոհելով Մոսկովյան հռչակագրի տակ իրենց ստորագրության բացակայության առթիվ, բոլորովին չեն վիճարկում այդ հռչակագրի բուն բովանդակությունը: Իսկ եթե այդպես է, ապա մենք ընդհանրապես այս հարցում անելիք չունենք, քանի որ բազմիցս հայտարարել ենք, որ համաձայն ենք ցանկացած լուծման, որին համաձայն կլինի Լեռնային Ղարաբաղը: Սա է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման մեր պատկերացումը:

* * *

Այսպիսով, Հայաստանի իշխանական համակարգի եւ տնտեսական վերնախավի միակամությունը, միջազգային հանրության վերաբերմունքը եւ մանավանդ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության կրավորական դիրքորոշումը անհնար են դարձնում Հայաստանում Ղարաբաղի հարցի շուրջ ժողովրդական ընդվզման հզոր ալիք բարձրացնելու խնդիրը: Ավելին, եթե դա անգամ հնարավոր լիներ, պետք է նկատի ունենալ, որ ժողովրդական ընդվզման ալիքը կարող է երկար տեւել եւ, մանավանդ ուղեկցված տնտեսական ճգնաժամի բարդություններով, տակնուվրա անել երկիրը, որից չի հապաղի օգտվել Ադրբեջանը՝ Ղարաբաղի հարցը պատերազմի միջոցով լուծելու համար: Չպետք է մոռանալ, որ Ղարաբաղյան պատերազմում հայկական կողմի ձեռքբերումները համընկնում են Ադրբեջանում ստեղծված հենց այդպիսի խառնակ իրավիճակների, այն է՝ իշխանության Մութալիբովից Էլչիբեյին եւ Էլչիբեյից Ալիեւին անցման ցնցումային ժամանակների հետ: Մենք Դաշնակցություն կամ ԱԺՄ չենք, որ երկրի գլխին կանգնած վերահաս վտանգի պահին, ապակայունացնող մեր գործողություններով, խորացնենք այդ վտանգը: Շարժման համար իշխանության հասնելը ինքնանպատակ չէ: Հազար տարի էլ չհասնենք, մենք իրավունք չունենք այդպիսի արկածախնդրության դիմելու, քանի որ մեր նպատակը, ինչպես սկզբից եւեթ հայտարարել ենք, ավազակապետության կազմաքանդումն է եւ ոչ թե պետության քայքայումը: Իսկ ավազակապետությունը, Հայ Ազգային Կոնգրեսի պես հզոր քաղաքացիական շարժման եւ իշխանությունների նկատմամբ համաժողովրդական ատելության առկայությամբ, միեւնույն է, վաղ թե ուշ կազմաքանդվելու է, ընդ որում, թերեւս, ավելի վաղ, քան պատկերացնում եք:

Հետեւաբար, մենք առայժմ մեր մարտավարությունը փոխելու կարիք չունենք, այսինքն, նկատի ունենալով Ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման անխուսափելիությունը, այսուհետեւ եւս պետք է ձգտենք նպաստել այն բանին, որ Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանությունները զերծ մնան արտաքին ճնշումներից ու անհարկի զիջումներից եւ, թեկուզ կարգավորման Մադրիդյան ծրագրի շրջանակներում, հասնեն հայկական կողմի համար առավել շահավետ արդյունքների: Սա թե՛ իրատեսական, եւ թե՛ պատվաբեր դիրքորոշում է, որը չի կարող դրական հետեւանքներ չունենալ: Եվ արդեն իսկ ունեցել է, եթե նկատի ունենանք, որ հոկտեմբերի 17-ի հանրահավաքից հետո Շարժմանը հաջողվել է.

- Լայն հասարակական հետաքրքրություն առաջացնել եւ հանրային քննարկում սկզբնավորել Ղարաբաղյան կարգավորման գործընթացի շուրջ, ինչը, չնայած շատերի կողմից բազմիցս թափված ջանքերին, երբեւէ իրականություն չէր դարձել.

- Ուշադրություն սեւեռել Արեւմուտքի կողմից Ղարաբաղի հարցի միակողմանի լուծման եւ Մինսկի խմբի համանախագահության կազմի փոփոխության վտանգի վրա՝ որոշ առումով խթանելով Մոսկովյան հռչակագրի ընդունումն ու դրանով կանխելով այդ վտանգը.

- Լրջացնել Õ‚Õ¡Ö€Õ¡Õ¢Õ¡Õ²Õ« Õ¯Õ¡Ö€Õ£Õ¡Õ¾Õ«Õ³Õ¡Õ¯Õ« Õ¾Õ¥Ö€Õ¡Õ¢Õ¥Ö€ÕµÕ¡Õ¬ Õ°Õ¡Õ¶Ö€Õ¡Ö„Õ¾Õ¥Õ« անցկացման հարցը, Õ«Õ¶Õ¹Õ« Õ¾Õ¯Õ¡ÕµÕ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶Õ¶ Õ§, Õ´Õ¡Õ½Õ¶Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¡ÕºÕ¥Õ½, Õ„Õ«Õ¶Õ½Õ¯Õ« Õ­Õ´Õ¢Õ« ամերիկացի Õ°Õ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ­Õ¡Õ£Õ¡Õ° Õ„Õ¥Õ©ÕµÕ¸Ö‚ Ô²Ö€Õ¡ÕµÕ¦Õ¡ÕµÕ« Õ¡ÕµÕ¶ Õ¡Õ¶Õ¶Õ¡Õ­Õ¡Õ¤Õ¥Õº Õ°Õ¡ÕµÕ¿Õ¡Ö€Õ¡Ö€Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶Õ¨, Õ¸Ö€ «Ղարաբաղում անցկացվելիք Õ°Õ¡Õ¶Ö€Õ¡Ö„Õ¾Õ¥Õ¶, Õ¤Ö€Õ¡ անցկացման Õ¥Õ²Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¶Õ¥Ö€Õ¨, ÕªÕ¡Õ´Õ¯Õ¥Õ¿Õ¶Õ¥Ö€Õ¨, Õ¢Õ¶Õ¡Õ¯Õ¹Õ¸Ö‚Õ©ÕµÕ¡Õ¶ մասնակցուÕ

Permanent link:  http://www.armpress.com/zhamanak/2008/12/23/1457/

Comments

Comments are closed.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

    • December 2008
      M T W T F S S
      « Sep   Apr »
      1234567
      891011121314
      15161718192021
      22232425262728
      293031  
  • Archives

  • Links

  • International newspers: