Ի՞նչ է՝ մեր ազգը չունի սրբությունԵրեկ Հյուսիսային պողոտայի գլխավոր իրադարձությունը հանրահայտ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի այցն էր նստացույցի մասնակիցներին: Տիկին Վարդերեսյանին «Հյուսիսայինում» բուռն ծափահարություններով ընդունեցին, հարյուրավոր մարդիկ խմբվել էին շուրջը. «Ես ժողովրդի դերասանուհին եմ: Ես ամուր կին եմ, բայց երբեք չէի ուզենա այսպես տեսնել մեր ժողովրդին: Բայց սա էլ ժամանակավոր բան է, մեր ժողովուրդը շատ փորձանքներից է անցել, սա էլ կհաղթահարի: Ես ամբողջովին լցված եմ իմ ժողովրդի տառապանքով, ես տառապում եմ, որովհետեւ ինձ դուր չի գալիս այն, ինչ կատարվում մեզանում հիմա», - հայտարարեց հայտնի դերասանուհին:

«ԺԵ»-ի հարցին, որ լրացել է Ս.Սարգսյանի իշխանավարման 100 օրը, եւ վարչախմբի ներկայացուցիչները խոսում են ինչ-որ «փոփոխությունների», «առաջընթացի» մասին, մտավորականը նկատու՞մ է, արդյոք, նման երեւույթներ. «Չեմ նկատել: Ճիշտ է, որ 100 օրը շատ քիչ է որեւէ բան անելու համար, սակայն գոնե մի քայլ կարելի է անել: Իմ կարծիքով՝ քայլը պիտի լիներ այն, որ ազատամարտիկներին ազատություն տրվի՝ ամենասուրբ բանը: Ի՞նչ է՝ մեր ազգը չունի սրբություն», - ասաց տիկին Վարդերեսյանը եւ հուզվեց, նստացույցի մասնակիցները սկսեցին ծափահարել: Հռչակավոր դերասանուհին շարունակեց. «Ազատամարտիկին, ում մենք պաշտել ենք, ում առաջ խոնարհվել ենք, ում վրա է «ազատամարտիկ» բառը, եւ ազատամարտիկը չլինի՞ ազատության մեջ: Անկարելի բան է դա, որեւէ ազգ նման բան չէր անի՝ իր ազատարարին բանտ նստեցներ, անկարելի բան է: Ի՞նչ է՝ նրանք պետք է Եռաբլուրում լինեի՞ն, որ հարգեինք նրանց, արժանին մատուցեինք, մենք ողջ-ողջ չպետք է նրանց սպանենք: Ես պահանջում եմ, ես խնդրում եմ, որ ժամ առաջ ազատ արձակեն նախ ազատամարտիկներին, ապա մյուս բանտարկյալներին, իր գաղափարների համար դատապարտվածներ մեր երկրում չպետք է լինեն: Այս է իմ պահանջը՝ բոլոր քաղբանտարկյալներին ազատել»:

Ô·Õ´Õ´Õ¡ Ô³Õ¡Õ¢Ö€Õ«Õ¥Õ¬ÕµÕ¡Õ¶
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Source: http://www.zhamanak.com

Permanent link:  http://www.armpress.com/zhamanak/2008/07/21/1208/

Comments

Comments are closed.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

    • July 2008
      M T W T F S S
      « Jun   Aug »
       123456
      78910111213
      14151617181920
      21222324252627
      28293031  
  • Archives

  • Links

  • International newspers: