Քըրքորյանը Ֆորդի ընտանիքի դեմՀայտնի Քըրք Քըրքորյանը երկուշաբթի ավարտել է «Ford Motor» ընկերության լրացուցիչ փաթեթի բաժնետոմսերի ձեռքբերումը: Նրա «Tracinda» ընկերությունը կունենա «Ford» ընկերության 5, 5% բաժնեթղթերը, ինչը հնարավորություն կտա ճնշում գործադրել Ֆորդի ընտանիքի վրա: Ֆորդի ընտանիքին է պատկանում հսկիչ` 40 տոկոս բաժնետոմսերի ընդամենը 3 տոկոսը: Քըրքորյանը կարող է պահանջել գծակարգի փոփոխություններ, եթե նրան շահավետ չլինեն «Ford» ընկերության բարեփոխումները, որոնք անցկացվում են ընկերության գլխավոր տնօրեն Ալանա Մալալիի ղեկավարությամբ: Բարեփոխումների ընթացքում «Ford»-ը ազատել է 40 հազար աշխատակիցների եւ ձերբազատվել է այնպիսի վնասաբեր ապրանքանիշերից, ինչպիսիք են «Land Rover»-ը եւ «Jaguar»-ը: Վերջերս Մալալին հաստատել է, որ բարեփոխումների նպատակը հաջորդ տարի շահութաբերության հասնելն է: Հնարավոր է` «Ford»-ը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի, որի պոտենցիալ աղբյուր կարող է լինել Քըրքորյանը: Այդ դեպքում` ընկերությունը կարող է նրա պայմանները կատարել` նվազեցնել «Ֆորդ» ընտանիքի հսկողության տակ գտնվող ձայների թիվը, ինչպես նաեւ կրճատել «Mercury» ապրանքանիշի արտադրությունը, ինչի դեմ հանդես է գալիս Ֆորդի ընտանիքը:

Source: http://www.zhamanak.com

Permanent link:  http://www.armpress.com/zhamanak/2008/06/10/1180/

Comments

Comments are closed.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

    • June 2008
      M T W T F S S
      « May   Jul »
       1
      2345678
      9101112131415
      16171819202122
      23242526272829
      30  
  • Archives

  • Links

  • International newspers: