Վաղվա ազատ ՀայաստանըԻշխանական համատարած բռնությունները իրենց դրական արդյունքն ունեն նաեւ. դրանց դեմ պայքարում են նաեւ երեխաները, ովքեր վաղը, հաստատապես, այլեւս չեն համակերպվելու որեւէ բռնության կամ որեւէ անազատության հետ: Հետեւաբար եւ՝ կառուցելու են ազատ երկիր:

Կալանքը 2 ամսով ավելացրեց` աչքերի մեջ նայելով:

Երեկ Կենտրոն-Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի կալանքի ժամկետը եւս 2 ամսով երկարացնելու նախաքննական մարմնի միջնորդությունը:

Ինչպես հայտնի է, Արամ Կարապետյանը սրտի հետ կապված առողջական լուրջ խնդիրներ ունի եւ մայիսի 15-ին «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաթոքային բաժանմունք: Երեկ Ա.Կարապետյանը, թեեւ առողջական վատ վիճակին, ներկա էր դատական նիստին (նրան դատարան բերեցին «Էրեբունի» բժշկական կլինիկայի շտապօգնության մեքենայով, բժիշկների ուղեկցությամբ): Մինչեւ դատական նիստը (նիստի ընթացքում եւս) դատարանի առաջ էին հավաքվել Արամ Կարապետյանին աջակցելու եկած մի խումբ քաղաքացիներ, ովքեր «Ա-րամ, Ա-րամ», «Ազատություն Արամին», «Ազատ, անկախ Հայաստան», «Պայքար, պայքար, մինչեւ վերջ» էին վանկարկում: Այնտեղ էին նաեւ մայիսի 15-ից` ի պաշտպանություն Արամ Կարապետյանի հացադուլ հայտարարած ՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը, ինչպես նաեւ նրան միացած հացադուլավոր 6 տղամարդիկ ու 4 կանայք, ովքեր չնայած հացադուլի հետեւանքով ի հայտ եկած առողջական վատ վիճակին, եկել էին աջակցելու Ա.Կարապետյանին` դատարանից ակնկալելով «արդարացի ու մարդկային» դատավճիռ: Անշուշտ, այնտեղ էր նաեւ հայրենի ոստիկանությունը: Մինչ դատական նիստի սկսվելը զրուցեցինք Հրաչյա Սարգսյանի հետ: «Մարդիկ 4 օր հացադուլ են անում եւ գիտակցաբար իրենց առողջությունը զոհաբերում ի պաշտպանություն անմեղ մարդու, օրը գտնվում է անազատության մեջ, սակայն 4 օրվա ընթացքում որեւէ իշխանավոր, որեւէ պաշտոնական մարմին, բացառությամբ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունից պատգամավոր Վարդան Խաչատրյանի, չի այցելել, մեր վիճակով չի հետաքրքրվել, նույնիսկ Հայկական կարմիր խաչի ընկերությունը չբարեհաճեց համապատասխան գործողություններ իրականացնել` արձանագրելու հացադուլավորների առողջական նկարագիրը», - ասաց նա: Վերջինս հավաստիացրեց նաեւ, որ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի «ողջախոհության արդյունքում», թեեւ «Էրեբունի» բժշկական կենտրոն աշխատանքի է վերականգնվել Արամ Կարապետյանին ԱԱԾ մեկուսարանում հետազոտած սրտաբան Արմեն Գասպարյանը, որը մայիսի 16-ին կլինիկայի տնօրեն Արթուր Ռոստոմյանի կողմից հրահանգ էր ստացել այլեւս չմտնել կլինիկա, սակայն նրան առայժմ թույլ չեն տալիս հետազոտել, մոտենալ Ա.Կարապետյանին: «Սա մեկ նպատակ ունի, որպեսզի մենք պրն Կարապետյանի մասին հավաստի պատկերացում չունենանք»: ՆԺԿ ղեկավարն այժմ կլինիկայում գտնվող արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի ծառայողների եւ կլինիկայի բժիշկների հսկողության տակ է, առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն բավարար: Նրան այցելելու թույլտվություն ունեն միայն կինն ու փաստաբանը: Արամ Կարապետյանի, չնայած առողջական վատ վիճակին, դատական նիստին մասնակցելու հանգամանքը Հ.Սարգսյանն այսպես մեկնաբանեց. «Նա իր անկեղծությամբ ուզում է նայել դատավորի աչքերին ու տեսնել, թե ինչպե՞ս է կայացվելու մի որոշում, որը կլինի անմարդկային եւ դաժան»: Դատավոր Գայանե Կարախանյանը, սակայն, նայելով Արամ Կարապետյանի աչքերին, փաստորեն, եւս երկու ամսով երկարաձգեց վերջինիս կալանքի ժամկետը, թեեւ կարող էր ընդամենը նայել արդարադատության աչքերին ու չբավարարել նախաքննական մարմնի միջնորդությունը: Ինչեւէ:

«Նոր ժամանակներ» կուսակցությունը նախօրեին մամուլի միջոցով ուղերձ-նամակ էր հղել բժիշկներին` ակնկալելով նրանց աջակցությունը: Նամակ-ուղերձին, որում ներկայացված էր Ա.Կարապետյանին զննած սրտաբան Արմեն Գասպարյանի հետազոտության արդյունքները, արձագանքել են ավստրիացի մասնագիտացված հայտնի բժշկական կենտրոնների երկու առաջատար սրտաբաններ, պրոֆեսորներ Քրիստիան Պունցենգրուբերն ու Միքայել Գրունդը: Վերջիններս, հիմնվելով Ա.Գասպարյանի կողմից իրականացված պատշաճ բժշկական հետազոտության վրա, նշել են, որ Ա.Կարապետյանը գտնվում է կյանքին սպառնացող բարձր ռիսկային գոտում, ուստի եւ անհապաղ պետք է տեւական բուժօգնություն ստանա մասնագիտացված բժշկական կենտրոնում: Նամակին արձագանքել են նաեւ Մոսկվայի «Բակուլեւի անվան սրտաբանական ինստիտուտի» մասնագետները, մասնավորապես` ակադեմիկոս Ե.Ի.Բուզիաշվիլին, դոկտոր-պրոֆեսորներ Ի.Յ.Սիգաեւն ու Ս.Ֆ.Նիկոնովը: ՆԺԿ մամուլի քարտուղար Էմանուել Մարգարյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ ՆԺԿ-ն պատրաստվում է դիմել ՀՀ առողջապահության նախարարությանը` նշված բժիշկներին Արամ Կարապետյանին բուժող բժիշկների շարքում ներգրավելու առաջարկությամբ:

Հ.Գ. Արամ Կարապետյանի` դատարանի առաջ հավաքված աջակիցներն ինչպես նաեւ 10 հացադուլավորները դատական նիստից հետո գնացին դատախազության շենքի մոտ` շարունակելու իրենց բողոքն ու հացադուլը:

Õ€Õ¥Õ²Õ«Õ¶Õ¥ Õ„Õ¡Õ¶Õ¸Ö‚Õ¯ÕµÕ¡Õ¶
Source: http://www.zhamanak.com

Permanent link:  http://www.armpress.com/zhamanak/2008/05/20/1121/

Comments

Comments are closed.

    Saturday, 31 July 2010
  • Admin

  • Calendar

    • May 2008
      M T W T F S S
      « Apr   Jun »
       1234
      567891011
      12131415161718
      19202122232425
      262728293031  
  • Archives

  • Links

  • International newspers: