«Բարգավաճ Հայաստանը» վերահաստատեց կցորդի իր կարգավիճակը«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի ընդլայնված նիստը երեկ որոշում կայացրեց 2008-ի նախագահական ընտրություններում պաշտպանել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Սակայն պետք է արձանագրել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` որպես այդպիսին մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններից հետո այլեւս չկա: Գագիկ Ծառուկյանի հզորության, ամենակարողության, անպարտելիության միֆը վաղուց մնացել է անցյալում, եւ իրականում Առյուծ արքան դադարել է լինելուց: Կան իշխանական կերակրատաշտի շուրջ համախմբված մի քանի հարյուր կամ գուցե հազարի չափ չինովնիկներ, որոնք առանց այդ խորհրդի ընդլայնված նիստի եւ հայտարարության էլ պաշտպանելու են այն թեկնածուին, որի հաղթանակով է պայմանավորված իրենց բաժին «Բարգավաճ Հայաստանը»:

Source: http://www.zhamanak.com

Permanent link:  http://www.armpress.com/zhamanak/2007/12/24/783/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Saturday, 31 July 2010
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: