Սոցիոլոգիա իշխանության համարԿրկին ընտրություններ են եւ կրկին եկել է տարբեր սուտիբեկյանների ժամանակը: Իրեն հիմնովին վարկաբեկած սոցիոլոգիական հետազոտություններով հանրությանը թյուրիմացության մեջ գցելու, հոգեբանական ներշնչանքի տարբեր մեթոդներով ցանկալի թեկնածուի օգտին աշխատելու ավանդույթը մեզանում արդեն հիմնավոր արմատներ է գցել:

Ստի մեջ ի՞նչ կա, որ չասեն: Նմա՞ն ստեր են ասվում` հանուն փողի ու իշխանության: Միջոցների մեջ խտրություն չդնելը մեր ժամանակների ամենաբնորոշ վարքագիծն է, ինչին հավատարմորեն ծառայում են տարբեր սոցիոլոգներ ու քաղաքագետներ: Կեղծիքը` կեղծիք, բայց այն պետք է նաեւ գոնե մի քիչ ճշմարտանման լինի: Դա է պատճառը, որ անգամ Ադիբեկյանն է հայտարարում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի վարկանիշը մի քանի ամսում կրկնակի աճել է:

Source: http://www.zhamanak.com

Permanent link:  http://www.armpress.com/zhamanak/2007/12/20/752/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: