Ո՞վ է տնօրինելու միջոցներըԳյումրիի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Շիրակի մարզում լուրջ հակասություններ են առաջացել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի միջեւ:

Խնդիրն այն է, որ նրանք չեն կարողանում պարզել, թե իրենցից ով է առաջիկա նախագահական ընտրություններում պատասխանատու Գյումրի քաղաքի համար: Սա կենսական նշանակության հարց է, քանի որ դրանով է պայմանավորված ոչ միայն ընտրակեղծիքների կազմակերպման ողջ գործընթացը, այլեւ այն, թե ով պետք է տնօրինի Սերժ Սարգսյանի նախընտրական հիմնադրամի առատ ֆինանսական միջոցները: Մեզ հասած տեղեկություններով` նման հակասություններ են ծագել նաեւ մյուս մարզերում: Պարզապես` Շիրակում դա առավել սուր է: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանը լուրջ հակասություններ ուներ նաեւ Շիրակի նախկին մարզպետ, ՀՅԴ-ական Ռոմիկ Մանուկյանի հետ:

Source: http://www.zhamanak.com

Permanent link:  http://www.armpress.com/zhamanak/2007/12/19/737/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: