Հրապարակը կանչում էՉնայած ցրտին ու իշխանությունների տոտալ հակաքարոզչությանը, Ազատության հրապարակը շաբաթ օրը լիքն էր: Մարդկանց մի մասին այստեղ էր բերել Լեւոն Տեր-Պետրոսյանին լսելու ցանկությունը, մյուսներին` իշխանափոխության պահանջը:

Հեշտ խնդիր չէ բավարարել բազմաշերտ ու բազմաճաշակ լսարանի պահանջը, բոլոր լսողներին գոհացնել: Բայց մի բան փաստ է, որ մարդիկ երրորդ անգամ են հավաքվում լսելու ՀՀ առաջին նախագահին եւ դեռ չեն հոգնել ու չեն հագեցել: Լսարանն ավելի է ակտիվացել, նրա արձագանքն ավելի է ջերմացել: Նախկին մտավախությունները, թե պրովոկացիաներ կլինեն, իշխանության ուղարկած սադրիչները «կապակայունացնեն վիճակը», կփորձեն ընդհարում առաջացնել եւ ուժի կիրառման առիթ տալ, արդեն անցյալում են: Անցյալում են նաեւ այն կանխատեսումները, թե մարդիկ հոգնել են հանրահավաքներից, հուսահատ են եւ ընդդիմության հետ հույսեր չեն կապում:

Source: http://www.zhamanak.com

Permanent link:  http://www.armpress.com/zhamanak/2007/12/12/707/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: