Շիրակի մարզպետը պատեհապաշտ չէՄԻԱԿ համագումարին ներկա էր Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը: Հավանաբար վճռորոշ դեր էր խաղացել այն, որ նշված նորաթուխ կուսակցությունը ղեկավարում է վարչապետի օգնականը: Զգացվում էր, որ մարզպետը հատուկ պատրաստվել էր:

Նա գովերգեց ընդամենը 10 ամսական կուսակցությանը եւ կոչ արեց. «Կատարել միակ ճիշտ ընտրությունը եւ պաշտպանել իհարկե պարոն Սերժ Սարգսյանի թեկնածությունը»: Ապա ասաց. «Այսօր երկրի քաղաքական դաշտը լի է պատեհապաշտներով, երկերեսանիներով, որոնք Հայաստանը դրախտավայր դարձնելու խոստումներով ապակողմնորոշում եւ գայթակղեցնում են միամիտ եւ պարզունակ մարդկանց, մինչդեռ մեր երկրի կայուն առաջընթացը կարող է ապահովել միայն այն ուժը, որն իր բացարձակ առավելությունը ցույց տվեց ԱԺ ընտրություններում եւ ցուցադրելու է նաեւ առաջիկա նախագահական ընտրություններում»:

Source: http://www.zhamanak.com

Permanent link:  http://www.armpress.com/zhamanak/2007/12/05/674/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: