Մեր գործը ճշմարիտ էԻշխանությունը մատնվել է կատարյալ խուճապի` նյարդային հայտարարություններ, Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դեմքերին դատապարտված անհուսություն, մարդկանց ուղեղները թիվիներով լվանալու անհաջող փորձեր:

Ո՞վ կսպասեր, որ այս իշխանությունն այսքան խախուտ եւ այս աստիճանի անհավասարակշիռ է: Մի՞թե Սերժի վերջին ելույթը լսողներն ու ՀՀԿ համագումարում ԽՄԿԿ պալիտբյուրոյի քարտուղարին վայել հոտնկայս ծափերը տեսնողներն այլեւս նրան ձայն կտան: Իշխանությունը կատաստրոֆիկ տեմպերով վարկանիշ ու ձայներ է կորցնում: Այնպես որ, այս օրերին կարելի է միայն ցավակցել Քոչարյան-Սարգսյան զույգին` առաջիկա բազում հուսախաբությունների առիթով: Նաեւ ցավել, որ նրանք ընդունակ չեն արժանապատիվ պայքար մղել, հավասար դաշտում մրցակցել հնարավորություններով ու միջոցներով իրենց շատ ու շատ զիջող թեկնածուների դեմ:

Այս օրերին եւ ընդդիմությունը, եւ իշխանությունը պատրաստվում են հերթական հանրահավաքին: Եթե ընդդիմությունը պատրաստվում է լրատվական շրջափակման պայմաններում որքան հնարավոր է շատ մարդկանց տեղեկացնելու ձեւով, ապա իշխանությունը` մարդկանց ահաբեկելու, իր ձեռքում եղած բոլոր լծակներով ճնշելու, հանրահավաքը բոլոր հնարավոր եղանակներով ձախողելու ձեւով: Այդ նպատակի համար մոբիլիզացվել են ոչ միայն ոստիկանության ուժերը, այլեւ համերգներ կազմակերպելու ոմանց անուրանալի տաղանդը: Նոյեմբերի 17-ին Ազատության հրապարակում հերթական համերգն է լինելու` ռուսական փոփ-աստղերի մասնակցությամբ: Երեկվանից արդեն օպերայի հրապարակում բեմ է կառուցվում` չնայած հանրահավաքը Երեւանի քաղաքապետարանի կողմից թույլատրված է:

Հաշվարկն այն է, որ բեմը կզբաղեցնի հրապարակի որոշ հատվածը, նաեւ մարդիկ այս օրերին կտեսնեն բեմի շինարարությունն ու կմտածեն, որ հանրահավաքը չի կայանալու: Բայց այն կայանալու է` ընդդիմության երկու լիդերները` Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Արամ Զավենի Սարգսյանը երեկ կոչով դիմել են հանրությանը: Կոչ Հայաստանի

Õ€Õ¡Õ¶Ö€Õ¡ÕºÕ¥Õ¿Õ¸Ö‚Õ©ÕµÕ¡Õ¶

քաղաքացիներին

«Սիրելի հայրենակիցներ

Ս.թ. նոյեմբերի 16-ին, ժամը 17-ին ձեզ հրավիրում ենք Ազատության հրապարակ՝ մասնակցելու մեր կազմակերպած հանրահավաքին: Ինչպես նախորդ հանրահավաքի նախօրյակին, իշխանության ներկայացուցիչները՝ ոստիկանները, թաղապետարանների աշխատակիցները, հարկային տեսուչները կփորձեն սպառնալիքներով, անօրինական ստուգումներով, վարչարարական ճնշումներով ձեզ ետ կանգնեցնել առաջիկա հանրահավաքին մասնակցելու մտքից: Այդ մարդիկ պետք է գիտակցեն, որ անհատական պատասխանատվություն են կրում իրենց յուրաքանչյուր գործողության համար, եթե անգամ կատարում են իրենց վերադասների ապօրինի հրահանգները, եւ խոսքը ոչ թե քաղաքական, այլ քրեական պատասխանատվության մասին է: Խնդրում ենք՝ ձեր դեմ կիրառվող բոլոր բռնարարքների, ահաբեկումների, վարչական, տնտեսական եւ հարկային ճնշումների մասին կազմել կոնկրետ եւ մանրամասն տեղեկանքներ եւ ուղարկել «Արմատ» կենտրոն (Երեւան, Բուզանդի 26) կամ «Տեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնության գրասենյակ» (Երեւան, Եկմալյան 16): Թող ժողովրդի կամքի վրա բռնացող ոչ մի ոստիկան, հարկային տեսուչ, համայնքապետարանի աշխատակից կամ թաղային հեղինակություն չկարծի, որ չորս ամիս հետո խուսափելու է քրեական պատասխանատվությունից: Իշխանությունների կողմից հանրահավաքը խոչընդոտելուն ուղղված ջղաձիգ քայլերը ցույց են տալիս, որ քոչարյանասերժական ռեժիմը վախեցած է ոչ այլ ինչից, եթե ոչ խոսքից: Խոսքից վախենում են միայն այն ժամանակ, երբ այն ճշմարիտ է: Իսկ ճշմարիտ խոսքը նշանակում է, որ մեր գործն էլ է ճշմարիտ: Ուրեմն՝ բոլորս դեպի Ազատության հրապարակ»:

Source: http://www.zhamanak.com

Permanent link:  http://www.armpress.com/zhamanak/2007/11/14/464/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: