Քաղբանտարկյալներին էլի է պահելուՔաղբանտարկյալներ` «ԺԵ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին, Արցախյան ազատամարտի նվիրյալներ Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին շարունակում են պահել անազատության մեջ:

Քաղբանտարկյալներ` «ԺԵ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին, Արցախյան ազատամարտի նվիրյալներ Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին շարունակում են պահել անազատության մեջ:

Իրականում` ում համար պարզ չէ, որ քաղաքական որոշում է կայացվել քաղբանտարկյալ ճանաչված անձանց ազատ չարձակել եւ պահել բանտում` մինչեւ այս իշխանությունը «դաբրո» կտա: «Ժամանակ Երեւան» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանի դեպքում եւս վիճակն անհասկանալի է` վերջինիս քրեակատարողական հիմնարկը հասցրել է լավ «ճանաչել», սակայն այս դեպքում էլ Բաբաջանյանը «կամովին» հրաժարվել է պայմանական-վաղաժամկետ ազատումից (դիմում է գրել, որ իր հարցը չքննարկվի): Մինչդեռ` օրենքում կատարված փոփոխությունների համաձայն այլեւս դատապարտյալը չպետք է իր համաձայնությունը տա կամ գրավոր դիմի վաղաժամկետ ազատման համար: Երբ նրա ազատման ժամկետը լրանում է ՔԿՀ ադմինիստրացիան մեխանիկորեն նրան ներկայացնում է ազատման: Հակառակ պարագայում` կալանավայրը կդառնա սոցիալական հիմնարկ, որտեղ կպահվեն ոչ թե պետության կողմից մեկուսացման դատապարտված անձինք, այլ նրանք, ովքեր կնախընտրեն պետական կացարանն ու պետության հացը:

Այդուհանդերձ, կարծում ենք, որ այն ձեւակերպումներն ու տակտիկան, որոնց միջոցով շարունակում են անազատության մեջ պահել Արման Բաբաջանյանին, Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին, ընդամենը իշխանությունների` վախի հերթական ապացույցն է: Ինչ վերաբերում է Մալխասյանի «չուսումնասիրված» լինելուն, ապա նա դեռ ազատամարտի դաշտում է ցույց տվել իր ով լինելը, եւ այս ձեւակերպումն ուղղակի ծաղր է ազգային հերոսների նկատմամբ:

Source: http://www.zhamanak.com

Permanent link:  http://www.armpress.com/zhamanak/2007/11/08/416/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: