Ակնկալում է արդարադատությունԱյսօր Արդարադատության խորհրդի նիստում կքննարկվի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Պարգեւ Օհանյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը: Ռոյալ-Արմենիա ընկերության ղեկավարների նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելու համարձակություն դրսեւորած դատավորին հանդիպեցինք ` պարզելու նրա ակնկալիքներն առաջիկա նիստից, եւ ընդհանրապես` ինչպե՞ս է տրամադրված «ճակատագրական» օրվան: Նա ասաց, որ մարտական է տրամադրված, բացի այդ` «Արդարադատության խորհրդի նիստից միայն արդարադատություն պետք է ակնկալեմ, միանշանակ, միշտ լավատես եմ եւ հավատում եմ արդարությանը»: Այն հարցին, թե այսօր դատական համակարգն արդյո՞ք գործիք չի դարձել քաղաքական ուժերի ձեռքին, անկա՞խ է` Պ.Օհանյանը չհամաձայնեց կոպիտ` «գործիք» ձեւակերպման հետ, իսկ անկախության մասով ասաց` ոչ լիարժեք:

Source: http://www.zhamanak.com/

Permanent link:  http://www.armpress.com/zhamanak/2007/09/27/68/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

    • September 2007
      M T W T F S S
          Oct »
       12
      3456789
      10111213141516
      17181920212223
      24252627282930
  • Archives

  • Links

  • International newspers: