Նոր թափով շարունակվում են ՍԻՄ նախկին փոխնախագահ Հայկ Բաբուխանյանի ակտիվ դերակատարությամբ եւ պետական օղակների գործուն աջակցությամբ կուսակցության եւ «Իրավունք» թերթի դեմ ծավալված ապօրինի հալածանքները:
Շաբաթ օրը, ապրիլի 12-ին, ՀՀ Ոստիկանության Երեւանի կենտրոնական բաժնի կողմից ինձ բանավոր վերջնագիր է ներկայացվել նույն օրը Հ. Բաբուխանյանին հանձնել ՍԻՄ կուսակցությունը, ներառյալ «Իրավունք» թերթը ամբողջությամբ: Ոստիկանության շենքում, բարձրաստիճան սպաների ներկայությամբ իմ հանդեպ վիրավորանքի, շանտաժի եւ սպառնալիքի մթնոլորտում ինձ հաջողվել է փաստերի ճնշման տակ հետաձգել վերջնագրի ժամկետը եւ պահանջել, որպեսզի ոստիկանությունն այս անգամ պահանջներն ինձ ներկայացնի օրենքի անունից՝ գրավոր տեսքով:

Քրեական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքով ոստիկանությունն ինձնից բանավոր համաձայնություն է կորզել այն մասին, որ պահանջը գրավոր ներայացնելու դեպքում ապրիլի 14-ին ժամը 14-ին ես կհանձնեմ կուսակցության գրասենյակը: Ինձնից պահանջում են խարդախության հեղինակին հանձնել նաեւ ինձ մոտ գտնվող կուսակցության օրինական այն կնիքը, որի կորստյան մասին թերթում տված սուտ հայտարարության ապօրինի հիմքով նա ստացել եւ իսկականի հետ մեկտեղ ապօրինի շրջանառության մեջ է դրել իբրեւ թե ՍԻՄ նախագահի իր կարգավիճակը հավաստող պետական գրանցման միակ «օրինական» փաստաթուղթը: Քաղաքական եւ հասարակական նշանակության հարցի վերաբերյալ օպերատիվ կարգով անհապաղ կատարման ենթակա պահանջներ ներկայացնելով ,ոստիկաններն անտեսում են, որ անհերքելի ապացույցների հիման վրա հարցի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում ՀՀ դատախազության եւ ոստիկանության մարմիններում, այդ թվում իրենց իսկ բաժնում, իսկ խնդրո առարկա ՍԻՄ կուսակցության 19-րդ համաժողովի իրավազորության հարցի վիճարկման դատավարության երրորդ նիստը նշանակված է ապրիլի 22ին:
Հունվարի 17-ից մեր պաշտպանական մարտավարությունը կառուցել էինք, դրա հիմքում ունենալով Հ. Բաբուխանյանի եւ հեռացող նախագահի թիմի ազդեցիկ դեմքերի համընկնող շահադիտական նպատակներով պայմանավորված եւ կոռուպցիոն ռիսկերի հետ կապված վարկածը: Դա հստակ արձանագրել էինք նաեւ ս.թ. ապրիլի 8-ին հրապարակված ՍԻՄ նախագահության ապրիլի 4-ի հայտարարությամբ: Բավական է կողք-կողքի դնել մեր «Իրավունքի» եւ բաբուխանյանական «Իսկական իրավունքի» ցանկացած համար եւ պարզ է դառնում նաեւ այդ ստվերային գործարքի քաղաքական ենթատեքստը: Մեր դեմ ուղղված ապօրինություններին մասնակցություն են ունեցել ոստիկանության, Արդարադատության նախարարության եւ դատական համակարգի առանձին օղակներ, բայց այդ մարտավարությամբ մենք հաղթահարեել ենք ապրիլի 9-ի սահմանագիծը՝ երկրի սահմանադրության եւ օրենքների նոր երդվյալ երաշխավորի հայտնվելը:

Դրանից հետո մեր հանդեպ ռեակցիայի ավելի կոշտ դրսեւորումը այլեւս չենք կարող բացատրել մեկ այլ կերպ, քան քաղաքական նկատառումներով: Շուրջ քսան տարիների ընթացքում մենք կարողացել ենք դիմակայել դժվարություններին եւ ճնշումներին, շահամոլներին եւ զեղծարարներին, սակայն պարզվում է, որ ազգային կուսակցությունն ու ազատ թերթը կարծես թե տեղ չունեն Սերժ Սարգսյանի երազած Հայաստանում:
Ելնելով դրանից հայտարարում եմ.
* ՍԻՄ կուսակցության եւ «Իրավունք» թերթի ուժերը բավարար չեն պետական կոռումպացված օղակների ապօրինի հարձակումներին միայնակ դիմակայելու համար: Իրավիճակը իրավական հունի մեջ պահելու համար անհրաժեշտ է պետական մոտեցում:

ÕŠÕ¡Õ°Õ¡Õ¶Õ»Õ¸Ö‚Õ´ Õ¥Õ´.

* Արգելել ՀՀ ոստիկանությանը ՍԻՄ կուսակցության հանդեպ ձեռնարկել օպերատիվ ոստիկանական գործողություններ Հ. Բաբուխանյանի անհիմն պահանջների հիման վրա՝ մինչեւ նրա, կեղծ հիմքերով ստացած վկայականի գործով նախաքննության եւ դատաքննության ավարտը:

* Ձեռնարկել անհապաղ քայլեր «Իրավունքի» տպագրության արհեստական խոչընդոտները վերացնելու եւ ՍԻՄ կուսակցությունում եւ նրա զբաղեցրած տարածքում մինչեւ
2008 թվականի հունվարի 15-ի դրությամբ գոյություն ունեցող ստատուս-քվոն պահպանելու համար՝ իրավական լուծումները կառավարության ձեւավորումից ու նրա գործունեության կայունացումից հետո շարունակելու պայմանով:
* Քննության անաչառությունն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության Երեւանի Կենտրոնական քննչական բաժնում հարուցված քրեական գործի քննությունը տեղափոխել ՀՀ Դատախազության հատուկ քննչական ծառայության վարույթ, ելնելով նրանից, որ ՍԻՄ կուսակցության հետ հարաբերություններում ոստիկանությունն անկողմնակալ չէ, քանի որ մենք բողոքարկել ենք ս.թ. հունվարի 15-ին կուսակցության գրասենյակում ոստիկանության իրականացրած գործողությունների օրինականությունը:
Ոչ ոք խարդախ ճանապարհով չի կարող օրինական տիրոջից, ՍԻՄ կուսակցությունից խլել եւ կործանել փորձություններ անցած, ավանդույթներ, ծրագրեր, նպատակներ ու բազմաթիվ համախոհներ եւ աջակիցներ ունեցող ընդդիմադիր կուսակցությունն ու հազարավոր ընթերցողների վստահությունը վայելող նրա «Իրավունք» ազատ թերթը, եթե նրա թիկունքին կանգնած չէ հզոր հակապետական ուժ: Մեր արժանապատվությունը մեզ թույլ չի տա հանձնվել դավադիրների մի փոքր խմբի առջեւ: Ուստի.
* Ինձ ներկայացված վերջնագրի եւ դրա ժամկետների պահպանման դեպքում Կուսակցության կնիքը սույն հայտարարության հետ հանձնում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների երաշխավորին, իսկ տարածքն ու փաստաթղթերը՝ նրա կողմից լիազորված որեւէ սուբյեկտի:
Մենք հարգում ենք պետությունն ու նրա օրենքները եւ նույնը պահանջում ենք բոլորից:

ՍԻՄ կուսակցության նախագահ՝
Õ€Ö€Õ¡Õ¶Õ¿ Ô½Õ¡Õ¹Õ¡Õ¿Ö€ÕµÕ¡Õ¶

13 Õ¡ÕºÖ€Õ«Õ¬Õ« 2008 Õ©Õ¾Õ¡Õ¯Õ¡Õ¶

Õ€Õ¥Õ¿Õ£Ö€Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶.

Ô±ÕºÖ€Õ«Õ¬Õ« 14-Õ«Õ¶.

ժամը 12:30 –ին Հրանտ Խաչատրյանի ասուլիսը.
ՍԻՄ-ի «Ազդակ» ակումբում

Ժամը 13:30 ՍԻՄ կուսակցության կնիքի հանձնումը
Õ€Õ€ Õ†Õ¡Õ­Õ¡Õ£Õ¡Õ°Õ« Õ¶Õ½Õ¿Õ¡Õ¾Õ¡ÕµÖ€Õ¸Ö‚Õ´

Source: http://www.iravunk.am

Permanent link:  http://www.armpress.com/iravunk/2008/04/15/994/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Saturday, 31 July 2010
  • Admin

  • Calendar

    • April 2008
      M T W T F S S
      « Mar   May »
       123456
      78910111213
      14151617181920
      21222324252627
      282930  
  • Archives

  • Links

  • International newspers: