Նախագահական ընտրությունների հետընտրական զարգացումների վերաբերյալ
Վերջին օրերին Հայաստանում հերթական անգամ ծայրահեղ լարվածության պայմաններում վիճարկվում են ընտրությունների արդյունքները։ Ըստ քվեարկության պաշտոնական արդյունքների, չիրականացան հետընտրական կառուցողական գործընթացներ երաշխավորող առաջարկված տարբերակները։ Քաղաքական բեւեռացման արդյունքում ընտրողների ձայների մեծամասնությունը բաշխվեց այնպես, որ առաջին երկու տեղերում հայտնվեցին իշխանական եւ խիստ հակաիշխանական թեկնածուները։ Հանրապետության բնակչության բացարձակ մեծամասնությունը կասկածներ ունի քվեարկության արդյունքների վերաբերյալ, թեկուզեւ նկատի ունենալով քվեարկության պաշտոնական արդյունքներն ու ընտրախախտումների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը եւ դրա մատուցման ոճը։
Ազատության հրապարակում շարունակվող բազմահազարանոց շուրջօրյա խաղաղ ցույցերին մասնակցում են արդար եւ օրինական ընտրությունների պահանջին մշտապես սատարող քաղաքացիներ ու բազմաթիվ երիտասարդներ, ովքեր առաջին անգամ են մասնակցում քաղաքական զանգվածային գործընթացների։

Փետրվարի 24¬ի կիրակնօրյա զարգացումները մեզ հուշում են, որ կարող են կրկնվել իշխանությունների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվող բռնությունների հայտնի նախադեպերը։ Քրեական միջադեպերի մասին հաղորդագրությունների ֆոնի վրա քաղաքական գործիչների ձերբակալությունների մասին տեղեկությունները դրա լուրջ նախանշաններն են։
Մեր անհամաձայնությունը ընդդիմության թեկնածուի մի շարք ծրագրային դրույթների եւ վարքագծի հետ չի կարող պատճառ հանդիսանալ, որպեսզի մենք դիտորդի կարգավիճակում լռությամբ հետեւենք, թե ինչպես են զարգանում քաղաքական գործընթացների ուժային լուծումները, հանձինս իշխանության ուժային օղակների օպերատիվ միջամտության։
ՍԻՄ կուսակցության նախագահությունը անտարբեր չէ երկրի ապագայի եւ Երեւանի ազատության հրապարակում հավաքված խաղաղ ցուցարարների անվտանգության եւ առողջության նկատմամբ եւ պահանջում է կասեցնել խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու մտադրությունները։ Մենք պահանջում ենք ազատ արձակել մեր քաղաքական գործընկերներին, կամ սպառիչ եւ հավաստի տեղեկատվություն հաղորդել նրանց ձերբակալության պատճառների մասին։ Մենք կանխավ դատապարտում ենք մարդկանց նկատմամբ բռնության կիրառման ցանկացած փորձ, ում կողմից էլ որ դա կատարվի։
Õ†Õ¥Ö€Ö„Õ¡Õ²Õ¡Ö„Õ¡Õ¯Õ¡Õ¶ ÖƒÕ¡Õ¯Õ¸Ö‚Õ²Õ«Õ¶Õ¥Ö€Õ¸Ö‚Õ´ ÕºÕ¥Õ¿Ö„ Õ§ ÖƒÕ¶Õ¿Ö€Õ¥Õ¬ Ö„Õ¡Õ²Õ¡Ö„Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¬Õ¸Ö‚Õ®Õ¸Ö‚Õ´Õ¶Õ¥Ö€Ö‰
ՍԻՄ կուսակցությունը հայտնում է իր պատրաստակամությունը մասնակցել այդ նպատակով հրավիրվող ցանկացած միջոցառման։

ՍԻՄ կուսակցության նախագահ՝
Õ€Ö€Õ¡Õ¶Õ¿ Ô½Õ¡Õ¹Õ¡Õ¿Ö€ÕµÕ¡Õ¶
SOurce: http://www.iravunk.am

Permanent link:  http://www.armpress.com/iravunk/2008/02/25/980/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Tuesday, 07 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: