ՀՀ նախագահի ընտրարշավը մտել է եզրափակիչ փուլ: Նախագահի թեկնածուները նախընտրական ծրագրերի հեղեղ են կազմակերպել` շեշտադրելով հիմնականում ներքաղաքական կնճռոտ հարցերը։ Տեղին է նշել, որ Ջավախքի հիմնախնդիրներն ընդգրկված են միայն ՀՀ նախագահի թեկնածու ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ նախընտրական ծրագրում, որոնց շուրջ էլ զրուցում ենք ԱԺՄ առաջնորդի հետ։

-Հայ—վրացական արդի հարաբերություններում Դուք կարևորում եք Ջավախքին ու ջավախահայությանն առնչվող լրջագույն հարցեր, որոնց խորացումն աշխարհաքաղաքական ինչ—ինչ զարգացումների պարագայում լարվածության մի նոր օջախ կարող է ստեղծել։ Ինքներդ նման մտավախություն չունե՞ք։
-Մեր ծրագրի մեջ չկա ո՛չ պահանջատիրության, ո՛չ էլ նույնիսկ ավտոնոմիայի մասին հարց: Մենք ուղղակի անհրաժեշտ ենք համարում ուշադրություն դարձնել հետևյալ խնդիրներին. միջազգային իրավական նորմերը հաշվի առնելով, մասնավորապես, ազգային փոքրամասնությունների պաշտպանության կոնվենցիայի, միջպետական հարաբերությունների շրջանակներում մենք պետք է հասնենք նրան, որ Ջավախքում հայոց լեզուն ստանա տարածաշրջանային կարգավիճակ: Ինչո՞ւ ենք կարևորում այդ հարցը: Դա ոչ այնքան մշակութային, որքան քաղաքական խնդիր է: Ջավախքում, ըստ Վրաստանի Սահմանադրության, տեղական իշխանության օղակներում աշխատելու համար վրացերեն իմանալը պարտադիր պայման է, և բոլոր թղթաբանական գործերը պետք է իրականացվեն վրացերենով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վրացերենին չի տիրապետում ջավախահայության գերակշիռ մասը, դա լուրջ բարդություններ է առաջացնում հայերի համար տեղական իշխանության օղակներում աշխատելիս: Այսօր Վրաստանի իշխանությունները ստիպված հանդուրժում են վրացերեն չիմացող հայերին` իշխանության օղակներում, քանի որ այլընտրանք չունեն: Այս իրավիճակն անորոշության մեջ է պահում ողջ ջավախահայությանը:
-Հայերս, որպես կանոն, հրաշալի յուրացնում ենք այն երկրի լեզուն, որտեղ ճակատագրի բերումով պարտադրված ենք ապրել։ Ջավախահայերը, սակայն, բացառություն են։ Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ։
-Պատմականորեն այնպես է ստացվել, որ Ջավախքում վրացերենը մեծ տարածում չի ստացել, և ինչքան գիտեմ, մեր իշխանությունների կողմից այս խնդրի լուծման համար առաջարկվել էր Ախալքալաքում ստեղծել հայ-վրացական համալսարան, ինչը, փաստորեն, մերժվեց վրացիների կողմից: Եթե վրացիները շահագրգռված էին Ջավախքում վրացերենի տարածմամբ, ապա ինչո՞ւ են մերժում այդ համալսարանի ստեղծման գաղափարը: Իրականում, ինձ համար ամեն ինչ ակնհայտ է: Եթե ջավախահայերն իրենց պաշտպանված չեն զգում, եթե Հայաստանը նրանց թիկունքին չի կանգնում, ապա ինչո՞ւ պիտի վրացիները լուծեն այդ խնդիրները: Եթե ջավախահայերը Երևանից պաշտպանություն չունենան, ապա վրացիները ոչ թե վրացերենի տարածումով կզբաղվեն Ջավախքում, այլ կփորձեն փոխել այնտեղ դեմոգրաֆիական իրավիճակը, որի վառ ապացույցը Ջավախքի տարածքում բանտի կառուցման գաղափարն է:
-Պաշտոնական Երևանն իրավունք չունի Թբիլիսիից պահանջելու Ջավախքում բանտ չկառուցել։ Վերջին հաշվով, դա վրացական իշխանությունների լուծելիք խնդիրն է, իսկ, ա՛յ, վրացիներն իրավունք ունեն հարգանք պահանջել իրենց պետական լեզվի հանդեպ։
-Նախ սկսենք նրանից, որ Ջավախքում լեզվի խնդրի շուրջ իրենց որոշումներն են կայացրել եվրոպական կառույցներն ու ՄԱԿ-ը հստակ Ջավախքի և Քվեմո-Քարթլիի շրջանների համար: Երևանը Թբիլիսիի հետ հարաբերություններում, համոզված եմ, քաղաքական կամքի դրսևորման դեպքում կարող է հասնել մեր հայրենակիցների համար դրական լուծման:Ավելին, ինչո՞ւ դա պետք է դիտվի միջամտություն այլ երկրի ներքին գործերին, եթե 1995 թվականին Ստրասբուրգում ընդունված ազգային փոքրամասնությունների պաշտպանության կոնվենցիայում սևով սպիտակի վրա գրված է, որ պետությունները պետք է հարգեն իրենց տարածքում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքները, իսկ կոմպակտ ապրող էթնիկ բնակչությունն իր տարածքում իրավունք ունի առնվազն լեզվական և մշակութային ինքնուրույնության, գումարած հատուկ կապեր հարևան` իրենց մայր պետության հետ: Եթե մեր իշխանությունները ջանք չեն թափում այդ խնդիրները լուծելու համար, ապա ինչո՞ւ պետք է վրացիները լուծեն այդ խնդիրները: Ավելին ասեմ, այդ խնդիրների չլուծման պատճառը հղի է նոր լարվածության օջախի ստեղծմամբ: Եթե լեզվի խնդիրը չլուծվի, ապա ջավախահայը վստահ չի լինի իր ապագայի հանդեպ, իսկ վրացիները, տեսնելով Հայաստանի անտարբերությունը, կփորձեն փոխել ժողովրդագրական վիճակը Ջավախքում:
-Բայց մեկ բանտ կառուցելով՝ ժողովրդագրական վիճակ դժվար թե փոխես։
-Չարաչար սխալվում եք: Բանտի կառուցումը Ջավախքում վրացական իշխանությունների համար դարձել է ռազմավարական խնդիր: Տեսեք, ողջ Ջավախքում ապրում է մոտ 110-120 հազար մարդ, որից 90-95 տոկոսը հայեր են: Ես ոչ թե Սամցխե Ջավախեթիի մարզի, այլ բուն Ջավախքի մասին եմ խոսում: Վերջինս կազմված է երկու՝ Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններից. Նինոծմինդայում ապրում է շուրջ 25 հազար, իսկ Ախալքալաքում՝ 80-85 հազար: Ջավախքը Հայաստանին է հարում Նինոծմինդայի շրջանով: Բանտն ուզում են կառուցել Նինոծմինդայում: Ես մաթեմատիկոս եմ, սակայն այստեղ բարդ մաթեմատիկա չկա, որպեսզի հասկանաս, թե ինչ կնշանակի բանտի կառուցումը ջավախքցիների համար: Երեք—չորս հազարանոց կալանավայրերով բանտը, գումարած նրանց անընդհատ գնացող-եկող ընտանիքները, կկազմի 15-16 հազար, գումարած բանտի սպասարկման կազմը` ընտանիքներով, ևս 5-6 հազար, այս բոլորի ընդհանուր գումարը կկազմի 20-25 հազար մարդ: Այսինքն, այնքան, որքան այսօր ապրում է Նինոծմինդայի շրջանում: Բանտի կառուցումից հետո լեզվի խնդիրն ինքնըստինքյան կվերանա, Նինոծմինդայի հայերն Ախալցխայի հայերի նման կամաց-կամաց կդառնան փոքրամասնություն և կհեռանան այդ տարածաշրջանից: Արդյունքում Ախալքալաքը կդառնա անկլավ, և տեղի հայերի վիճակն էլ ավելի կվատթարանա։ Հետևանքը կլինի այն, որ մոտ ապագայում մենք կկորցնենք նաև Ախալքալաքի հայությանը, և արդյունքում Ջավախքը խաղաղ ձևով կհայաթափվի:
-Հայաստանի իշխանությունները վտանգի այդ զգացողությունը չունե՞ն։
-Ցավով կարող եմ նշել, որ այսօր Հայաստանի իշխանություններն այս խնդրի նկատմամբ չափազանց անտարբեր են: Դեռ ավելին, վրացիները Ջավախքում ուզում են բանտ կառուցել ջավախահայ գործարար եղբայրներ Սանոսյանների միջոցով, որոնցից Հայկ Սանոսյանը մեր պառլամենտի անդամ է, ԱԺ պատգամավոր է դարձել Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով: Նժդեհի գաղափարներից խոսող կուսակցությունն այսօր ոչ միայն անտարբեր է ջավախահայության խնդիրների լուծման նկատմամբ, այլև իր համամասնական ցուցակով, փաստորեն, Աժ պատգամավոր է դարձրել Ջավախքում վրացական բանտ կառուցողին: Դժվար է ասել, թե տվյալ պարագայում ի՞նչն է գերիշխողը` կարճատեսությո՞ւնը, թե՞ փարիսեցիությունը:
-Ծրագրային թեզերից անցնենք դրանց լուծման ուղիներին։ Ինչպե՞ս եք պատկերացնում Ջավախքի և հայ—վրացական հարաբերությունների ապագան։
-Դեմ եմ հայ-վրացական հարաբերություններում նոր լարվածության առաջացմանը։ Հետևաբար, որքան շատ քննարկենք ջավախահայության հետ կապված խնդիրները, այնքան լավ թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի համար:
Ես դեմ եմ՝
Õ¡) Õ‹Õ¡Õ¾Õ¡Õ­Ö„Õ« Õ°Õ¡Õ¶Õ¤Õ¥Õº ÕºÕ¡Õ°Õ¡Õ¶Õ»Õ¡Õ¿Õ«Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¶Õ¯Ö€Õ¿Õ¸Ö‚Õ´Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶,
Õ¢) Õ«Õ¶Ö„Õ¶Õ¡Õ¾Õ¡Ö€Õ¸Ö‚Õ©ÕµÕ¡Õ¶ ÕºÕ¡Õ°Õ¡Õ¶Õ»Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶, Õ¸Ö€Õ¸Õ¾Õ°Õ¥Õ¿Ö‡ Õ¤Õ¡ Õ«Õ½Õ¯Õ¡ÕºÕ¥Õ½ ÕŽÖ€Õ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ« Õ¶Õ¥Ö€Ö„Õ«Õ¶ Õ£Õ¸Ö€Õ®Õ¶ Õ§Ö‰
Կողմ եմ, որ հայ-վրացական միջպետական հարաբերություններում կոնկրետ նշվի Ջավախքում Հայաստանի կողմից կրթական, գիտական և մշակութային աջակցության իրավունքը` մասնավորապես, հայ-վրացական համալսարանի կառուցումը, ինչը կնպաստի տեղի բնակչության ինտեգրմանը Վրաստանի հետ:
Հետամուտ եմ լինելու, որպեսզի Վրաստանը կատարի Եվրոպական կառույցների և ՄԱԿ-ի որոշումները` Ջավախքում հայոց լեզվին տալով տարածաշրջանային կարգավիճակ, քանզի դա նվազագույն երաշխիքն է` այդ տարածաշրջանում հայ բնակչության անվտանգ կենսապահովման տեսանկյունից:
Եվ վերջինը. քանի որ այդ բանտի կառուցման հարցը դարձել է իրական, ապա պետք է ամեն ինչ անել այն կասեցնելու համար, քանզի կառուցումն ուղղակի ժողովրդագրական աղետի առջև կարող է կանգնեցնել տեղի հայ բնակչությանը:

Հարցազրույցը՝ ԼԻԼԻ ՄԱՐՏՈՅԱՆԻ
Source: http://www.iravunk.am

Permanent link:  http://www.armpress.com/iravunk/2008/02/06/922/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: