Õ€Õ€ ÕˆÕ½Õ¿Õ«Õ¯Õ¡Õ¶Õ¸Ö‚Õ©ÕµÕ¡Õ¶
ÔµÖ€Ö‡Õ¡Õ¶ Ö„Õ¡Õ²Õ¡Ö„Õ«
Õ¾Õ¡Ö€Õ¹Õ¸Ö‚Õ©ÕµÕ¡Õ¶ ÕºÕ¥Õ¿
պարոն Ն. ՆԱԶԱՐՅԱՆԻՆ
22 Õ°Õ¸Ö‚Õ¶Õ¾Õ¡Ö€Õ« 2008Õ©.

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԱՄԱԿԸ ԿԱՐԴԱԼ ԱՅՍՏԵՂ

Õ€Õ¡Ö€Õ£Õ¥Õ¬Õ« ÕºÕ¡Ö€Õ¸Õ¶ Õ†Õ¡Õ¦Õ¡Ö€ÕµÕ¡Õ¶.
Ի պատասխան ս.թ. հունվարի 17-ին ՀՀ Ոստիկանության պետ պարոն Հ. Հարությունյանին հասցեագրված իմ դիմումի, ստացա Ձեր 18.01.08 գրությունը, որով Դուք ինձ հայտնում եք, որ 15.01.2008թ. Հ. Բաբուխանյանի կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին այն մասին, որ կուսակցության կենտրոնական գրասենյակում աշխատակիցներ են մնացել, իրենք չեն կարողանում ներս մտնել, և անհրաժեշտ է օգնություն։ Այդ ահազանգի հիման վրա նշված հասցե են մեկնել Կենտրոնական բաժնի պետի տեղակալ պարոն Տ. Բաղդասարյանը՝ օպերատիվ խմբով, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների վարչության հատուկ փրկարարական ջոկատի փրկարարական խումբը, որի կողմից գրասենյակի մուտքի և վերստուգիչ հանձնաժողովի դռները բացվել են։ Ոստիկանության ծառայողների կողմից նշված գրասենյակում ապահովվել է հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը։
Հավաստում եմ, որ նշված օրը` այդ ժամին, եղել եմ ՍԻՄ գրասենյակում, փակ դռան ներսի կողմից տեղեկացել եմ, որ փրկարարները գործողություն են իրականացնում, հայտնել եմ, որ ես եմ գրասենյակի պատասխանատուն, և ներսում օգնության կարիք ունեցող մարդ չկա: Հավանաբար չհավատալով ինձ և շարունակելով կատարել իրենց հանձնարարությունը՝ նրանք տեխնիկական միջոցների կիրառմամբ բացել են գրասենյակի մուտքի դուռը և մտել են տարածք: Նրանց հետ ներս է մտել նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի կարգախումբը բաժնի պետի տեղակալ, գնդապետ Տ. Բաղդասարյանի գլխավորությամբ: Այդ ժամանակ նույն կեղծ ահազանգի հեղինակ Հ. Բաբուխանյանն իր բազմաթիվ կողմնակիցների հետ ներսում լարված վիճակ է ստեղծել և ծեծկռտուք կազմակերպելու սպառնալիքով, չարաշահելով իր հասարակական դիրքը, պահանջել է որպես ՍԻՄ կուսակցության վերստուգիչ հանձնաժողովի սենյակի դուռ բացել «Իրավունք» թերթի գովազդային բաժնի սենյակի դուռը: Նույն կարգով նա բացել է տվել «Իրավունք» թերթի գլխավոր խմբագրի առանձնասենյակի դուռը: Բացված սենյակներում ընդհանրապես ոչ մի մարդ չի հայտնաբերվել:
Դրանից հետո նույն անձնավորությունը մի շարք հակականոնադրական և հակաօրինական պահանջներ է ներկայացրել գնդապետ Բաղդասարյանին և ինձ: Նա պարոն գնդապետից պահանջում էր ընդհուպ ինձնից վերցնել կուսակցության կնիքն ու հանձնել իրեն, բացել այլ դռներ: Պարոն Տ. Բաղդասարյանը համբերատար և կտրականապես մերժել է նրա բոլոր ապօրինի պահանջները: Իմ նյարդերը չեն դիմացել այդ անձնավորության արդեն 16 ամիս տևող հակահասարակական պահվածքին, և ես նրան թեթև ապտակել եմ: Մի պահ խառնաշփոթ է տիրել: Սակայն ոստիկաններն արագ կարգի են հրավիրել սպառնացող, հայհոյող և հարձակվող Հ. Բաբուխանյանի խմբին: Դրանով միջադեպն ավարտվել է: Օգտվելով ապտակիս համար ինձ ոստիկանություն տանելու հարմար առիթից՝ առանց իմ թույլտվության, Հ. Բաբուխանյանի հանձնարարությամբ նրանք փոխել են այդ երկու սենյակների փականները և մինչ օրս տնօրինում են դրանք:
Հայտնում եմ, որ ՍԻՄ գրասենյակում պահպանվում է հանգիստ վիճակ: Մինչև հարցի վերջնական իրավական կարգավորումը նոր սադրանքներից զերծ մնալու նպատակով մենք չենք խոչընդոտում նրանց մուտքը գրասենյակ և նշված երկու սենյակներ: Իմ կարգադրությամբ կուսակցության, այստեղ տեղակայված ՀՀ նախագահի թեկնածու պարոն Վազգեն Մանուկյանի Երևանի քաղաքային շտաբի և «Իրավունք» թերթի աշխատակազմի աշխատանքները կազմակերպվում են այնպես, որ մարդիկ շփման մեջ չմտնեն իրենց անպարկեշտ պահող և սադրիչ առիթներ ստեղծող խմբակի անդամների հետ: Այդ հարցում ինձ օժանդակում է Հ. Բաբուխանյանի թիկնապահը, որը միակ անձնավորությունն է, ում իրավունք եմ տվել կենցաղային հարցերով շփվել գործավարուհուս և ինձ հետ:
Պաշտոնապես հայտնում եմ, որ Հ. Բաբուխանյանի և նրա մի շարք կողմնակիցների անդամությունը ՍԻՄ կուսակցությանը կասեցված է կուսակցությունների մասին օրենքի և ՍԻՄ կուսակցության՝ ՀՀ ԱՆ Պետռեգիստրում գրանցված կանոնադրության համաձայն, ինչը սահմանափակում է ՍԻՄ կուսակցության փոխնախագահի նրա կարգավիճակը մինչև կասեցումը վերացնելը: Գրասենյակի ներսում սենյակների վերաբաշխումն իրականացվում է համաձայն ՀՀ ԱՆ Պետռեգիստրի գրանցման՝ կուսակցության գործադիր մարմնի ղեկավարը հանդիսացող ՍԻՄ կուսակցության նախագահի կողմից:
Խնդրում եմ Ձեր հանձնարարությունը համապատասխան ծառայություններին համատեղ արձանագրությամբ «Իրավունքի» գլխավոր խմբագրի և գովազդային բաժնի սենյակների դուրս բերված գույքն իրենց տեղը վերադարձնելու համար, «Իրավունք» թերթի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով:
Միևնույն ժամանակ խնդրում եմ սկսել հետաքննություն կեղծ ահազանգի դրդապատճառները պարզելու համար՝ նկատի ունենալով, որ Հ. Բաբուխանյանի գործողություններում առկա են շահադիտական նպատակով, ինձ ծանր հանցագործության մեջ մեղադրելով՝ սուտ մատնության հանցակազմի հատկանիշերը (ՀՀ Քր.օր.-ի հոդված 333, 2-րդ մաս), քանի որ չորս հոգով լինելով գրասենյակի ներսում՝ մենք կարող էինք օգնության կարիք ունեցող մարդկանց մեկուսացնել հասարակությունից, իսկ հետո նաև թաքցնել փրկարարներից ու ոստիկաններից միայն այն դեպքում, եթե մենք նրանց պատանդ պահած լինեինք (ՀՀ Քր.օր, հոդված 133 (ազատությունից ապօրինի զրկելը), 2-րդ և 3-րդ մասեր):
Անհրաժեշտության դեպքում կներկայացնեմ իմ և ՍԻՄ կուսակցության նախագահության լիազորությունները հաստատող բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև վերը շարադրվածն ապացուցող 15.01.08թ. գրասենյակի տարածքում առանց ոստիկանության կողմից խոչընդոտների իրականացված տեսա, ֆոտո և ձայնային նյութերը:

Õ€Õ¡Ö€Õ£Õ¡Õ¶Ö„Õ¸Õ¾`
ՍԻՄ կուսակցության նախագահ
ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Source: http://www.iravunk.am

Permanent link:  http://www.armpress.com/iravunk/2008/02/01/883/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Saturday, 31 July 2010
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: