2008 թվականի հունվարի 15-ին ոստիկանության ապօրինի ուժային գործողությունների հետևանքով ՍԻՄ կուսակցությունում և նրա գրասենյակում ստեղծված իրավիճակի մասին
25 Õ°Õ¸Ö‚Õ¶Õ¾Õ¡Ö€Õ« 2008Õ©., ÕªÕ¡Õ´Õ¨ 19:30

Ինչպես հայտնել էինք, շաբաթվա սկզբին ՀՀ ոստիկանության պետը և գլխավոր դատախազը իրենց ուղղված իմ դիմումների քննարկումը հանձնարարել էին Երևան քաղաքի իրենց կառույցներին: Այսօր մամուլին եմ տրամադրում ՀՀ ոստիկանության Երևանի քաղաքային վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր, պարոն Ն. Նազարյանի պատասխանը և նույն oրը տրված իմ պատասխան դիմումը նրան (http://www.iravunk.am/images/uploads/YerevVost_190108.jpg, http://www.iravunk.am/site/more/1541/, ֆայլերը կցվում են): Մինչ օրս ոստիկանության անհիմն օպերատիվ ուժային գործողությունների հետևանքները վերացնելուն ուղղված օպերատիվ ոչ մի քայլ չի կատարվել: Դրա արդյունքում Հ. Բաբուխանյանը (ՀԲ) և նրա կողմնակիցները շարունակում են իրենց վերահսկողության տակ պահել «Իրավունքի» գլխավոր խմբագրի և գովազդային բաժնի սենյակները: Հիմնականում ենթարկվելով սահմանված ժամանակավոր կարգին` ՀԲ-ն անձամբ երբեմն անհիմն պահանջներ է ներկայացնում գրասենյակի տարբեր պատասխանատուների, միաժամանակ հոխորտալով և սպառնալով ոստիկանական և այլ տիպի միջամտությամբ: Այդպիսի սադրանքներն առայժմ կանխվում են մեր սեփական ուժերով:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան պարոն Ա. Հարությունյանը միայն այսօր, իմ միջամտությունից հետո, գործնական ընթացք տվեց մեկ շաբաթ առաջ իր գրասենյակ հանձնված իմ դիմումին:
Որ ՀԲ-ն, խտրականություն չդնելով միջոցների մեջ, ամեն գնով, արդեն 16 ամիս փորձում է ամուր նստել ՍԻՄ նախագահի աթոռին, պարզ է բոլորին: Ցավալի է, որ նա գտնում է համախոհներ: Ընդդիմադիր ճամբարի առանձին գործիչների աջակցությամբ հինգ ամիս վայելելով իր երազած հաճույքը, նա լքեց այն` դատարանի ուժի մեջ մտած վճռի կատարման անխուսափելիությունը զգալով: 11 ամիս փնտրելով և գտնելով իշխանական թևում իր նմանին` նա փորձեց մեկ ապօրինի քայլով լուծել հարցը: Դատական վճռի կատարման պատրվակով մտնելով ՍԻՄ գրասենյակ` նա գնդապետից պահանջեց իրեն հանձնել ՍԻՄ նախագահի աշխատասենյակը (ձայնային ֆայլը կցվում է՝ Es_im_senyakn_e_150108.mp3):
Չստուգված տեղեկությունների համաձայն, ՀԲ-ին մեծ գումար է հատկացված եղել ($30000 կարգի)` առանց կանոնադրական լիազորությունների ՍԻՄ կուսակցության արտահերթ կեղծ համաժողով կազմակերպելու և դրանով հեղաշրջման ծրագիրն ավարտելու և օրինականացնելու համար: Այդ հավանական սցենարի տարրերից են նրա կողմից ՍԻՄ համագումար հրավիրելու մասին հայտարարություններն ու ջանքերը: Դրանով կարելի է բացատրել նաև նրանց հարաբերական հանգիստ ներկայությունը ՍԻՄ գրասենյակում, ինչպես նաև բյուրոկրատական քաշքշուկի տեսքով պետական որոշ մարմինների հապաղումը: Հեղաշրջման նոր փուլի սցենարով նախատեսված է եղել նաև ընթացք չտալ մեր հնարավոր դատական հայցերին՝ քողարկելով դա դատարանների վերակազմավորման գործընթացի դժվարությունների տակ:
Միևնույն ժամանակ ՀԲ-ի իսկ կողմից արդեն կասկածի տակ են դրվում այդպիսի համաժողովի անցկացման ծրագրի նախապես որոշված ժամկետները. հունվարի 26-ից այն տեղափոխվել է փետրվարի 2:ՀԲ-ի հրատարակած և նրան «ՍԻՄ նախագահ» հռչակած «Իսկական իրավունքը» թերթը (http://www.iravunk.com) շարունակում է ընդգծված կերպով ցուցադրել իր սերտ կապերը ՀՀ վարչապետի և նրա նախընտրական շտաբի, ինչպես նաև ՕԵԿ թեկնածուի և այդ կուսակցության կառույցների հետ (օրինակ՝ «ՍԻՄ-ն առաջարկում է ստեղծել «Ազգային արժեքների հաղթանակի ճակատ»», «Իսկական իրավունքը» #5(93), 22.01.08թ. ): Թեև դա որոշակի հակադրության մեջ է հունվարի 17-ին ազատ մամուլի հրապարակումներում ներկայացված ստվերային տնտեսության հետ կապված վարկածի հետ («Կողբացի 50Ա-ն իրացման գոտի՞», «Առավոտ», 17.01.08, http://new.aravot.am/am/news/0/view, «Չեն հասցնի», «Ժամանակ Երևան», 17.01.08, http://www.zhamanak.com/article/7992/, «Ծախել են շենքը», «Հայկական Ժամանակ» # 8 (1957), 17.01.08թ., http://www.hzh.am/Arkhiv/2008/1701/1701.html), սակայն Հանրապետական և ՕԵԿ կուսակցությունները որևէ պաշտոնական մեկնաբանություն չեն տալիս:
Տագնապի և անորոշության մթնոլորտում ՍԻՄ գրասենյակում ստեղծված են ժամանակավոր բավարար պայմաններ` կուսակցության մարմինների, «Իրավունք» պաշտոնաթերթի և ՀՀ նախագահի թեկնածու Վ. Մանուկյանի` Երևան քաղաքի նախընտրական շտաբի բնականոն գործունեության համար:
Թեև հարցը քաղաքական է, և յուրաքանչյուրն ազատ է օգտագործելու մեր հրապարակած փաստերն ու դրանց շուրջ սեփական եզրակացությունները, մեր գոհունակությունն ենք հայտնում ՀՀ բոլոր քաղաքական ուժերին հարցը անհարկի չքաղաքականացնելու համար: Միևնույն ժամանակ բոլորից ակնկալում ենք օժանդակություն՝ իրավական լուծումների գործընթացը խթանելու և դրանց հասնելու գործում:
Հարգանքով՝ ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Source: http://www.iravunk.am

Permanent link:  http://www.armpress.com/iravunk/2008/01/30/867/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Saturday, 31 July 2010
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: