ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ2008 թվականի հունվարի 15-ին ՍԻՄ կուսակցության գրասենյակում ոստիկանության կողմից իրականացված ուժային գործողությունների վերաբերյալ
2008թ. հունվարի 15-ին, ժամը 11-ից մինչև 16-ը, ինչպես որ կանխատեսում էինք և տեղեկացրել էինք հանրությանը, ՀՀ ոստիկանության Երևանի Կենտրոն բաժնի ուժերով ՍԻՄ գրասենյակում (Երևան, Ե. Կողբացու 50Ա, II հարկ) դատարանի վճռի հարկադիր կատարման մեկնաբանությամբ իրականացվեցին գործողություններ, առանց համապատասխան լիազորությունների և իրավական հիմքերի: Հունվարի 14-ի ժամը 17:30-ի սահմաններում Կենտրոն ոստիկանության պետի հետ ունեցած զրույցի ընթացքում, որին մասնակցում էր նաև ծառայության գծով պետի տեղակալ,

գնդապետ Տ. Բաղդասարյանը, այդ գործողության պատասխանատվությունն իր վրա է վերցնում բաժնի պետ պարոն Ա. Մեհրաբյանը: Զրույցի ընթացքում ես նրան ներկայացրել եմ իմ առարկություններն ու պահանջել եմ կասեցնել հրամանը մինչև իրավական տարաձայնությունների համաձայնեցումն ու դատախազական հսկողության ապահովումը: Նույն առարկությունները հիմնավորումներով պաշտոնական գրությամբ Կենտրոն ոստիկանության գրասենյակ եմ հանձնել հունվարի 15-ին՝ ժամը 9:30-ի սահմաններում, իսկ դրա պատճենը՝ նույն ժամին ՀՀ գլխավոր դատախազության գրասենյակ, ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումում խնդրելով ՀՀ դատախազության լիազորությունների շրջանակներում հունվարի 15-ի առավոտից հսկողություն իրականացնել Կենտրոն բաժնի գործողությունների օրինականության նկատմամբ: Այդ մասով պատասխանատվություն է կրում նաև ՀՀ դատախազությունը:
Գործողություններին մասնակցել են նաև ՀՀ Փրկարարական վարչության փրկարար ջոկատի ծառայողները, ովքեր ինձ հայտնել են, որ իրականացնում են փրկարարական գործողություն: Նշված վարչության հերթապահ փոխգնդապետ Պակովը ժամը 15-ի սահմաններում մեր հեռախոսազրույցում ինձ հայտնել է, որ իր ծառայողները գործուղվել են դեպքի վայր ոստիկանությունից ստացված ահազանգի հիման վրա, ըստ որի այդ հասցեում փակ դռների հետևում թունավորված մահամերձ մարդ կա:
Գործողությունների ողջ ընթացքում անձամբ, նախագահության ևս մեկ անդամի, հերթապահի և գործավարուհու հետ եղել եմ գրասենյակում և հեռախոսային մշտական կապի մեջ եմ եղել գործողությունների անմիջական ղեկավար, գնդապետ Տ. Բաղդասարյանի հետ: Նրա գլխավորած կարգախումբը, կատարելով ուժի և տեխնիկական միջոցների կիրառմամբ ապօրինի գործողություններ և առանց իրավական հիմքերի շուրջ հինգ ժամ ինձ, գրասենյակի և «Իրավունք» թերթի խմբագրակազմի աշխատակիցներին զրկելով մեր իրավունքներից և լիազորությունների կատարումից` այնուհանդերձ, թույլ չեն տվել կոպիտ վերաբերմունք որևէ մեկի նկատմամբ, իսկ գնդապետ Բաղդասարյանն անձամբ կասեցրել է իր հանձնարարության շրջանակներից դուրս եկող Հ. Բաբուխանյանի հակականոնադրական և հակաօրինական պահանջները, Հ. Բաբուխանյանին հասցրած իմ ապտակից հետո արագ կասեցրել է նրա ու իր կողմնակիցների հակահասարակական գործողությունները: Կենտրոն ոստիկանությունում բերման ենթարկվածի կարգավիճակում իմ հանդեպ պահպանվել են օրենքի և էթիկայի նորմերը:
Գործողության 5 ժամերի ընթացքում ինձ չի հաջողվել կապվել ՀՀ դատախազության և ոստիկանության որևէ պատասխանատուի հետ, թեև դրանց գրասենյակային ծառայողները ամենայն կերպ փորձել են ինձ օժանդակել:
Գործողությունների արդյունքում դռների փականները կտրելու և կոտրելու ճանապարհով, առանց իրավական հիմքերի, «Զարուհի հրատարակչական տուն» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Բաբուխանյանի վերահսկողությանն են հանձնվել ՍԻՄ գրասենյակի մուտքի դուռը, «Իրավունքի» գլխավոր խմբագրի և գովազդային բաժնի սենյակները` ստեղծելով լարվածության և ապակայունացման օջախ: Մասնավորապես, ոստիկանության գնդապետի ներկայությամբ Հ. Բաբուխանյանը, բացահայտելով իր հետագա ծրագրերը, արդեն հայտարարել է, որ ինքն է կուսակցության նախագահը և պատրաստվում է առանց կուսակցությունում իր կասեցված կարգավիճակն օրինական ճանաչված նախագահության հետ քննարկելու կամ դատարանի միջոցով լուծում ստանալու իրականացնել չթույլատրված և հակականոնադրական քայլեր:
Ելնելով դիմակայության ստեղծված իրավիճակից, մինչև հարցի իրավական պարզաբանումն ու կարգավորումը, ՍԻՄ ղեկավարությունը լրացուցիչ միջոցներ է ձեռնարկել հնարավոր սադրանքներից խուսափելու, կուսակցության և «Իրավունքի» խաթարված գործունեությունը կայունացնելու համար: Միևնույն ժամանակ մենք հունվարի 15-ի ժամը 11:00-ից հայտնվել ենք մի վիճակում, երբ անարգել ոտնձգություններ են կատարվում մեր իրավունքների ու օրինական շահերի նկատմամբ: Ելնելով դրանից, հետևանքների համար պատասխանատվությունը թողնելով պետական մարմինների վրա, մեզ իրավունք ենք վերապահում կիրառել ՀՀ քր.օր.-ի Գլուխ 8 -ի (Արարքի հանցավորությունը բացառող հանգամանքները) հոդված 42-ի (անհրաժեշտ պաշտպանությունը) 1-ին մասի դրույթներով սահմանված միջոցներ:
ՀՀ ոստիկանությունից, դատախազությունից և այլ պատասխանատու մարմիններից պահանջում ենք մեզ ներկայացնել գործողության օրինականությունը հիմնավորող պաշտոնական փաստաթղթեր, ինչպես նաև հանդես գալ դեպքի կապակցությամբ պաշտոնական հայտարարություններով մինչև հունվարի 17-ի ժամը 15:00-ն:
Խնդրում ենք քաղաքական ուժերին մինչև նշված ժամկետը զերծ մնալ քաղաքական գնահատականներից և հնարավորության դեպքում օժանդակել մեզ՝ պարզելու, թե ով է իր վրա վերցնում կատարվածի պատասխանատվությունը:
Ô½Õ¶Õ¤Ö€Õ¸Ö‚Õ´ Õ¥Õ¶Ö„ Õ°Õ¡Õ¶Ö€Õ¡ÕºÕ¥Õ¿Õ¸Ö‚Õ©ÕµÕ¡Õ¶ Õ«Ö€Õ¡Õ¾Õ¡Õ¢Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶, ÖƒÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¢Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶ Ö‡ Õ«Ö€Õ¡Õ¾Õ¡ÕºÕ¡Õ·Õ¿ÕºÕ¡Õ¶ Õ¯Õ¡Õ¦Õ´Õ¡Õ¯Õ¥Ö€ÕºÕ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶ Õ´Õ¥Õ¦ Õ¡Õ¼Õ¡Õ»Õ¡Ö€Õ¯Õ¥Õ¬ Õ¡Õ¶Õ¾Õ³Õ¡Ö€ Õ«Ö€Õ¡Õ¾Õ¡Õ¢Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ®Õ¡Õ¼Õ¡ÕµÕ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶Õ¶Õ¥Ö€ Õ­Õ¸Ö€Õ°Ö€Õ¤Õ¡Õ¿Õ¾Õ¸Ö‚Õ©ÕµÕ¡Õ¶ Ö‡ Õ¥Õ²Õ¡Õ® ÖƒÕ¡Õ½Õ¿Õ¡Õ©Õ²Õ©Õ¥Ö€Õ«, Õ±Õ¡ÕµÕ¶Õ¡ÕµÕ«Õ¶, Ö†Õ¸Õ¿Õ¸ Ö‡ Õ¿Õ¥Õ½Õ¡Õ¶ÕµÕ¸Ö‚Õ©Õ¥Ö€Õ« Õ°Õ«Õ´Õ¡Õ¶ Õ¾Ö€Õ¡ Õ¶ÕµÕ¸Ö‚Õ©Õ¥Ö€ ÕºÕ¡Õ¿Ö€Õ¡Õ½Õ¿Õ¥Õ¬Õ¸Ö‚ Õ°Õ¡Õ´Õ¡Ö€:
Հորդորում ենք պետական ծառայողներին զերծ մնալ ապօրինի հրամաններ և հանձնարարություններ կատարելուց: Մենք հարգում ենք պետությունն ու նրա օրենքները և նույնը պահանջում ենք պետական բոլոր ծառայողներից:
ՍԻՄ Նախագահ
ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ
16 Õ°Õ¸Ö‚Õ¶Õ¾Õ¡Ö€Õ« 2008Õ©.

Source: http://www.iravunk.am

Permanent link:  http://www.armpress.com/iravunk/2008/01/23/832/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: