Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ՀՀ նախագահի նստավայրում ընդունելության էր հրավիրել Հայաստանի գործարար համայնքի հարյուրից ավելի ներկայացուցիչների։
Շնորհավորելով հրավիրյալների գալիք Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը՝ հանրապետության նախագահն ասել է. «Բոլորս քաջ գիտակցում ենք, որ 2009 թվականը լինելու է համառ աշխատանքի տարի։ Բոլորիս խնդիրն է պետության ու մասնավոր հատվածի սերտ համագործակցությամբ դիմագրավել առկա մարտահրավերներին եւ բռնել ժամանակի քննությունը։ Մեզանից յուրաքանչյուրի հաջողությունն իր ասպարեզում, մեծ հաշվով, բոլորիս հաջողությունն է»։
Հիշելով հին խոսքը. «Դժվար է հարուստ լինել աղքատ երկրում», Սերժ Սարգսյանն ասել է, որ «նման իրավիճակներում կա միայն մեկ լուծում՝ հարստացնել ու հզորացնել երկիրը»։
Գալիք՝ 2009 թվականին, հանրապետության նախագահը գործարարներին մաղթել է հաջողություն, բարձր տրամադրություն եւ արդյունավետ աշխատանք։

Õ€Õ€ Õ¶Õ¡Õ­Õ¡Õ£Õ¡Õ°Õ« Õ´Õ¡Õ´Õ¬Õ¸ Õ£Ö€Õ¡Õ½Õ¥Õ¶ÕµÕ¡Õ¯
Source: http://www.hhpress.am/

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2008/12/23/1453/

Comments

Comments are closed.

    Saturday, 31 July 2010
  • Admin

  • Calendar

    • December 2008
      M T W T F S S
      « Sep   Apr »
      1234567
      891011121314
      15161718192021
      22232425262728
      293031  
  • Archives

  • Links

  • International newspers: