Մոսկվայում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպումից հետո հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Մոսկվայում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպումից հետո հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Անհրաժեշտ է լրջորեն համակարգել ՀԱՊԿ երկրների արտաքին քաղաքական գործունեությունը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների խորհրդի՝ երեկ Մոսկվայում կայացած հերթական նստաշրջանից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով «Արմինֆո»—ի թղթակցի այն հարցին, թե ի՞նչ է անհրաժեշտ ձեռնարկել, որ կազմակերպությունն արագ կերպով դառնա իրապես արդյունավետ եւ հեղինակավոր միջազգային միավորում, որի կարծիքը հաշվի կառնեն աշխարհի հզոր տերությունները։
Համաձայնելով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այն կարծիքին, թե ՀԱՊԿ—ն արդեն ուժեղ կազմակերպություն է՝ ՀՀ նախագահը նշել է, որ ՀԱՊԿ–ի է՛լ ավելի հզորացման համար, ռազմական բաղադրիչի ամրապնդումից բացի, անհրաժեշտ է լրջորեն համակարգել արտաքին քաղաքական գործունեությունը, քանի որ «մենք մեկ կազմակերպության անդամներ ենք եւ պետք է ղեկավարվենք դրանով։ Եթե մենք կատարեինք բոլոր որոշումները, ապա շատ ավելի ուժեղ կլինեինք, քան կանք այսօր»։ Մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ նախագահը նշել է, որ ժողովրդի ազատ կամարտահայտմանը չի կարելի հակադրել հակամարտության ռազմական ճանապարհով լուծումը։
«Դա հղի է լուրջ հետեւանքներով՝ ռազմական եւ քաղաքական։ Պետք է ընդմիշտ մոռանալ նման հակամարտությունները ռազմական ճանապարհով կարգավորելու մասին»,–ընդգծել է Սերժ Սարգսյանը։
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն իր հերթին, պատասխանելով «Արմինֆո»—ի թղթակցի այն հարցին, թե ի՞նչ է անհրաժեշտ ձեռնարկել, որ կազմակերպությունն արագ կերպով դառնա իրապես արդյունավետ եւ հեղինակավոր միջազգային միավորում, որի կարծիքը հաշվի կառնեն աշխարհի հզոր տերությունները, նշել է, որ կազմակերպության անդամները եւս աշխարհի հզոր տերություններ են։ «Այդ իսկ պատճառով կազմակերպության վրա նման պատասխանատվություն է դրվում»,–նշել է նա։
«Կազմակերպությունը, իրոք, երիտասարդ է, սակայն շատ հեռանկարային։ Կազմակերպության հեղինակության բարձրացման համար, միահամուռ գործողություններից բացի, հատկապես ճգնաժամի ժամանակ, անհրաժեշտ է ընդլայնել համագործակցությունը կազմակերպության գործունեության բոլոր ուղղություններով»,–ասել է նա։
ՌԴ նախագահն առանձնակի նշել է ռազմական բաղադրիչի կարեւորությունը։ «Եթե կազմակերպությունը զարգանա այդ ուղղությամբ, դա կլինի ուժեղ կազմակերպություն, որն իրապես օգնում է պահպանել ՀԱՊԿ բոլոր պետությունների ազգային անվտանգությունը։ Առանց որոշումների իրականացման հարցում որոշակի կոշտության, առանց ռազմական բաղադրիչի ամրապնդման՝ կազմակերպությունը զարգանալ չի կարող։ Դա միանգամայն ակնհայտ է։ Կազմակերպությունն ունի իրավունքներ եւ պարտականություններ, այդ թվում՝ ինքնապաշտպանության, ռազմական հակամարտությունների հետեւանքների վերացման, այս կամ այն երկրի վրա հարձակման հարցերում։ Եվ ես գտնում եմ, որ մեզ միավորող պայմանագրի բոլոր այդ կետերը պետք է անշեղորեն կատարվեն։ Այդ ուղղություններով ներուժի ավելացումը կվկայի այն մասին, որ կազմակերպությունն ամրապնդվում է եւ դառնում այդ ոլորտում ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկը»,–ընդգծել է Դ. Մեդվեդեւը։
ՌԴ նախագահը նաեւ հայտարարել է, որ «ՀԱՊԿ գծով բոլոր գործընկերները, բնականաբար, ինքնուրույն կկողմնորոշվեն Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ճանաչման հարցում՝ ելնելով միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներից, ղեկավարվելով իրենց ազգային շահերով»։ Նրա խոսքով, Ռուսաստանը հանդես է եկել եւ հանդես է գալիս վիճահարույց խնդիրների քաղաքական—դիվանագիտական կարգավորման օգտին։ «Սակայն, անհրաժեշտության դեպքում, մենք պատրաստ ենք այսուհետեւ եւս պաշտպանել մեր շահերը՝ ղեկավարվելով միջազգային—իրավական դրույթներով։ Առճակատումը մեր ընտրությունը չէ, եւ դրանով ամեն ինչ ասված է»։
Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նստաշրջանի ժամանակ կազմակերպությունում նախագահությունն անցել է Հայաստանին։
Սկզբում տեղի է ունեցել նեղ կազմով նիստը, այնուհետեւ՝ լիագումար նիստ, փաստաթղթերի ստորագրում։ Նստաշրջանի արդյունքների համաձայն՝ ընդունվել է Մոսկովյան հռչակագիր։ Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ «ՀԱՊԿ անդամ պետությունները կոչ են անում, այսպես կոչված, «սառեցված հակամարտությունները» լուծել բացառապես խաղաղ ճանապարհով, արդեն գոյություն ունեցող բանակցային մեխանիզմների շրջանակներում նպատակաուղղված աշխատանքի միջոցով»։ «Միջազգային, տարածաշրջանային եւ լոկալ հակամարտությունների ու ճգնաժամերի կարգավորումը պետք է իրականացվի քաղաքական—դիվանագիտական մեթոդներով՝ միջազգային իրավունքի նորմերի համաձայն եւ ներգրավված բոլոր երկրների շահերը հաշվի առնելով»,–նշվում է փաստաթղթում։
Քննարկվել եւ ստորագրվել են տասնյակից ավելի փաստաթղթեր, այդ թվում՝ ՀԱՊԿ երկրների իրավապահ, հակահրդեհային, վթարային—փրկարարական մարմինների եւ հատուկ ծառայությունների համար կադրերի պատրաստման վերաբերյալ համաձայնագիրը։ Քննարկվել են ռազմական համագործակցության, զորքերի կոալիցիոն խմբավորման պատրաստության համակարգերի կատարելագործման հարցերը։ Նեղ կազմով քննարկվել են ռազմաքաղաքական իրադրության զարգացման միտումները եւ հավաքական անվտանգությանն սպառնացող վտանգների եւ մարտահրավերների չեզոքացմանն ուղղված միջոցները։ Քննարկվել է նախորդ նստաշրջանների որոշումների կատարումը։ Լիագումար նիստում քննարկվել են 2008 թ. երկրորդ կեսի եւ 2009 թ. առաջին կեսի գործունեության գերակա ուղղությունները։
ÕˆÖ€Õ¸Õ·Õ¾Õ¥Õ¬ Õ§, Õ¸Ö€ Õ€Ô±ÕŠÔ¿ Õ°Õ¡Õ»Õ¸Ö€Õ¤ Õ¶Õ½Õ¿Õ¡Õ·Ö€Õ»Õ¡Õ¶Õ¨ Õ¿Õ¥Õ²Õ« Õ¯Õ¸Ö‚Õ¶Õ¥Õ¶Õ¡ 2009 Õ©. Õ¥Ö€Õ¯Ö€Õ¸Ö€Õ¤ Õ¥Õ¼Õ¡Õ´Õ½ÕµÕ¡Õ¯Õ¸Ö‚Õ´, Õ„Õ¸Õ½Õ¯Õ¾Õ¡ÕµÕ¸Ö‚Õ´Ö‰

Source: http://www.hhpress.am

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2008/09/08/1313/

Comments

Comments are closed.

    Tuesday, 07 February 2012
  • Admin

  • Calendar

    • September 2008
      M T W T F S S
      « Aug   Dec »
      1234567
      891011121314
      15161718192021
      22232425262728
      2930  
  • Archives

  • Links

  • International newspers: