Aug
21
Հայաստան–Թուրքիա՝ 2։1
Filed Under Hayastany Hanrapetutyun daily
Երեկ Երեւանի «Հրազդան» ստադիոնում Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում հյուրընկալելով Թուրքիայի հավաքականին՝ հաղթեց 2։1 հաշվով։ Ընդ որում, հաշիվը 67–րդ րոպեին բացեցին հյուրերը, մեր ֆուտբոլիստները 89–րդ րոպեին հավասարեցրին այն, իսկ 93–րդ րոպեին խփեցին հաղթական գոլը։
Նշենք, որ հանդիպմանը հետեւում էին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչները։
Source: http://www.hhpress.am
Permanent link: http://www.armpress.com/hhpress/2008/08/21/1253/