Փակված պարտեզ եւ կնքված աղբյուրԸստ Գրիգոր Տաթեւացու՝ այս խոսքը առավելաբար վերաբերում է Աստվածածնի վերափոխմանը, «երբ բարիքներով լի պարտեզը եւ հորդառատ շնորհների աղբյուրը փակվեց ու կնքվեց գերեզմանում»։
Ամեն տարի օգոստոսի 15–ի մոտակա կիրակի օրը Հայ առաքելական եկեղեցին տոնում է Ս. Աստվածածնի վերափոխման տոնը։ Այն Հայ եկեղեցու 5 տաղավար տոներից է։ Տոնը հիշատակն է Տիրամոր ննջման եւ երկինք վերափոխման։
Աստվածամայրը եզակի եւ բացառիկ է քրիստոնեական եկեղեցու սրբերի շարքում։ Նրան են նվիրված մեր «Մեծացուսցե» շարականները, ինչպես նաեւ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աշխատության գլուխներից մեկը։
Ըստ ավանդության՝ Աստվածածնի վերափոխման օրը վերջինս առաքյալներին է նվիրում իր կենդանագիր պատկերը։ Բարդուղիմեոս առաքյալը այն իր հետ բերում է Հայաստան, որը հետագայում ամփոփվում է Հոգյաց վանքում։
Տոնի օրը կատարվում է նաեւ խաղողօրհնեքի արարողությունը, որով խնդրվում է Աստծո օրհնությունը ողկույզների ու դրանք ճաշակողների, պտուղը բերողների համար, որպեսզի վերջիններս առողջ լինեն մտքով ու հոգով, հողը, բոլոր այգիներն ու դաշտերը բերրի, պարարտ ու անփորձանք լինեն։

Source: http://www.hhpress.am

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2008/08/19/1246/

Comments

Comments are closed.

    Thursday, 08 January 2009
  • Admin

  • Calendar

    • August 2008
      M T W T F S S
      « Jul   Sep »
       123
      45678910
      11121314151617
      18192021222324
      25262728293031
  • Archives

  • Links

  • Adv