Պատասխանատու են ե՛ւ իշխանությունները, ե՛ւ ընդդիմությունըՆախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարի դե Պուիչին։
Զրուցակիցները քննարկել են ԵԽ ԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերում ամփոփված առաջարկությունների կատարման ընթացքը։
Նշելով, որ իշխանություններն ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել են երկու բանաձեւերն էլ, նախագահ Սարգսյանը վերահաստատել է դրանցից բխող դրույթների իրականացման գործում Հայաստանի վճռականությունը։ Նա միաժամանակ ասել է, որ այդ դրույթներն արտացոլված են նաեւ հանրապետության նախագահի նախընտրական ծրագրում եւ քաղաքական կոալիցիայի հուշագրում։ «Այնպես որ, այդ քայլերը մենք կատարում ենք ոչ թե պարտադրանքով, այլ ներքին համոզմունքով,–ընդգծել է երկրի ղեկավարը՝ հավելելով.–Խորապես համոզված եմ, որ այլ ճանապարհ, քան երկրի ժողովրդավարացումն է, Հայաստանը չունի, եւ մենք հետեւողականորեն գնալու ենք այդ ուղիով»։
Դրական գնահատելով հայաստանյան այցից իր տպավորությունները, ԵԽ ԽՎ նախագահն ասել է, որ նպատակ ուներ քաջալերել, օգնել, որպեսզի Եվրախորհրդի բանաձեւերի առաջարկությունները հնարավորինս արագ կյանքի կոչվեն։ Նա նշել է, որ այդ ուղղությամբ արդեն որոշակի առաջընթաց կա, ինչը ողջունելի է։
Լուիս Մարի դե Պուիչը հանրապետության նախագահի հետ խոսել է մարտի 1—2—ի դեպքերի անաչառ հետաքննության մասին։ Նա իր համաձայնությունն է հայտնել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի՝ փաստահավաք խումբ ստեղծելու առաջարկությանը։
ԵԽ ԽՎ նախագահի արծարծած հաջորդ խնդիրը վերաբերել է անազատության մեջ գտնվող անձանց։ Այս առնչությամբ նա միաժամանակ նշել է, որ խոսքը չի վերաբերվում բռնարարքներ կամ հանցանք կատարած մարդկանց։ Նախագահ Սարգսյանը բացառել է, որ որեւէ մեկը կարող է դատապարտվել առանց հիմնավոր ապացույցների եւ մեղադրանքի։
ԵԽ ԽՎ նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանը կկարողանա արագորեն հաղթահարել դժվարությունները եւ լիարժեք ժողովրդավարություն կառուցել։ Նրա խոսքով, պարտավորություններ ունեն եւ երկրի ապագայի համար պատասխանատվություն են կրում ինչպես իշխանությունները, այնպես էլ ընդդիմությունը։ Լուիս Մարի դե Պուիչն ասել է, որ Եվրախորհուրդը հարգանքով է վերաբերում Հայաստանի ժողովրդի ընտրությանը՝ նույնն առաջարկելով ընդդիմությանը՝ ճանաչել ընտրությունների արդյունքներն, ինչը ամրագրված է 1609 բանաձեւում։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Source: http://www.hhpress.am

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2008/07/25/1233/

Comments

Comments are closed.

    Thursday, 28 August 2008
  • Admin

  • Calendar

    • July 2008
      M T W T F S S
      « Jun   Aug »
       123456
      78910111213
      14151617181920
      21222324252627
      28293031  
  • Archives

  • Links

  • Adv