Քննական ողջ գործընթացը պետք է համահունչ լինի մեր որդեգրած քաղաքականությանըՆախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպման է հրավիրել պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2008թ. ընդունելության քննությունների առարկայական քննական հանձնաժողովների նախագահներին։
Երկրի ղեկավարը նախ հետաքրքրվել է, թե քննական գործընթացն անխոչընդոտ, արդար եւ բարձր մակարդակով ու կազմակերպված անցկացնելու համար հանձնաժողովների ղեկավարներն ի՞նչ խնդիրներ ունեն եւ ինչպիսի՞ օժանդակություն են ակնկալում։
Սերժ Սարգսյանն առաջնային է համարել քննությունների ողջ ընթացքի հրապարակայնության ու թափանցիկության ապահովումը։ «Քննական ողջ գործընթացը պետք է համահունչ լինի մեր որդեգրած քաղաքականությանը»,–ընդգծել է նախագահը եւ զգուշացրել, որ ցանկացած այլ դրսեւորում կպատժվի ամենախիստ ձեւով։
Հանրապետության ղեկավարը խոսել է նաեւ կրթության ոլորտում առաջիկայում նախատեսվող լուրջ բարեփոխումների մասին՝ նշելով, որ տարեցտարի ավելանալու են հատկացվող միջոցները, եւ մեծանալու է ուշադրությունը համակարգի նկատմամբ։
Հանձնաժողովների նախագահներն ասել են, որ քաջ գիտակցում են ստանձնած պատասխանատվությունը եւ հավաստիացրել են, որ ամեն ինչ կանեն քննական գործընթացը պատշաճ մակարդակով անցկացնելու համար։
Հանրապետության նախագահը նրանց հաջողություններ է մաղթել իրենց պատասխանատու աշխատանքում։

Õ€Õ€ Õ¶Õ¡Õ­Õ¡Õ£Õ¡Õ°Õ« Õ´Õ¡Õ´Õ¬Õ¸ Õ£Ö€Õ¡Õ½Õ¥Õ¶ÕµÕ¡Õ¯
Source: http://www.hhpress.am

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2008/07/21/1201/

Comments

Comments are closed.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

    • July 2008
      M T W T F S S
      « Jun   Aug »
       123456
      78910111213
      14151617181920
      21222324252627
      28293031  
  • Archives

  • Links

  • International newspers: