Õ€Õ«Õ·Õ¡Õ¿Õ¡Õ¯Õ« այցԱնդրանիկ Õ„Õ¡Ö€Õ£Õ¡Ö€ÕµÕ¡Õ¶Õ¨ Õ¤Õ¥Õ¼ Õ¶Õ¸Ö€ ÕºÕ«Õ¿Õ« Õ¤Õ¡Õ¼Õ¶Õ¡Ö€ 57 Õ¿Õ¡Ö€Õ¥Õ¯Õ¡Õ¶… Երեկ՝ Õ¶Ö€Õ¡ Õ®Õ¶Õ¶Õ¤ÕµÕ¡Õ¶ Ö…Ö€Õ¨, Õ´Õ¡Ö€Õ¤Õ¡Õ·Õ¡Õ¿ Õ§Ö€ Ô¿Õ¸Õ´Õ«Õ¿Õ¡Õ½Õ« Õ¡Õ¶Õ¾Õ¡Õ¶ ÕºÕ¡Õ¶Õ©Õ¥Õ¸Õ¶Õ¨. Ô±. Õ„Õ¡Ö€Õ£Õ¡Ö€ÕµÕ¡Õ¶Õ« Õ°Õ«Õ·Õ¡Õ¿Õ¡Õ¯Õ«Õ¶ իրենց Õ°Õ¡Ö€Õ£Õ¡Õ¶Ö„Õ« Õ¿Õ¸Ö‚Ö€Ö„Õ¨ մատուցելու Õ§Õ«Õ¶ Õ¥Õ¯Õ¥Õ¬ Õ¨Õ¶Õ¿Õ¡Õ¶Õ«Ö„Õ« Õ¡Õ¶Õ¤Õ¡Õ´Õ¶Õ¥Ö€Õ¨, Õ¡Õ¦Õ£Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨, ÕºÕ¥Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¡ÕµÖ€Õ¥Ö€, Õ£Õ¸Ö€Õ®Õ¨Õ¶Õ¯Õ¥Ö€Õ¶Õ¥Ö€ Õ¸Ö‚ քաղաքացիներ։
Անդրանիկ Մարգարյանի շիրմին այցի եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նրան ուղեկցում էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, պաշտոնատար այլ անձինք։ Երկրի ղեկավարը նախ ծաղիկներ դրեց եւ խոնարհվեց Ա. Մարգարյանի հիշատակին։ Բոլոր ներկաները խնկարկեցին ի հիշատակ պետական գործչի։
Մինչ այդ, վաղ առավոտյան պանթեոն էին այցելել կառավարության անդամները՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։ Նրանք ծաղիկներ դրեցին սիրված քաղաքական գործչի հուշաքարին։
«Այսօր բացի վշտի խոսքերից կարելի է ասել, որ կորցրել ենք մեր քաղաքական լիդերին, ում կարիքն անընդհատ զգացվում է։ Փորձում ենք իրականություն դարձնել այն խնդիրները, նպատակներն ու գաղափարները, որոնք ժամանակին Անդրանիկ Մարգարյանի հետ էինք քննարկում»,–ասաց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը։
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ով գրեթե յոթ տարի աշխատել է Ա. Մարգարյանի գլխավորած կաբինետում, կարծում է, որ նրա կարիքն այսօր մեծապես զգացվում է։
«Մեր քաղաքական պատմության մեջ Ա. Մարգարյանի դերակատարությունը մենք կգնահատենք շատ ավելի ուշ, նրա գործունեության իրական արժեքը կզգացվի տասնամյակներ հետո։ Ամենաբարդ պատմական ժամանակաշրջանում ստանձնելով վարչապետի պաշտոնը, նա կարողացավ գնալ կոնկրետ լուծումների ու հարթել սուր կողմերը։ Ա. Մարգարյանը շատ կարեւոր մի հատկանիշ ուներ, ինչը պակասում է մեզ բոլորիս՝ ժողովրդական իմաստնությունը»,–կարծում է նա։
ԱԺ կրթության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի խոսքերով, Ա. Մարգարյանի կարիքը միշտ էլ կզգան ինչպես ՀՀԿ—ականները, այնպես էլ բոլորը պետական քաղաքական համակարգում։ «Նա շատ բարի, զգայուն, հասնող մարդ էր։ Կարծում եմ, որ շատ գործեր արեց, եւ ունի պատգամներ, որոնք ՀՀԿ—ն պետք է շարունակի իրագործել։ ՀՀԿ—ում չի փոխվել ո՛չ ծրագիրը, ո՛չ հիմնական զարգացման ուղղությունը՝ պետության շահն ավելի բարձր պետք է դասվի կուսակցության շահից»,–նշեց պատգամավորը
ՀՀ նախագահի խորհրդական Վարդան Խաչատրյանը նույնպես յոթ տարի աշխատել է Ա. Մարգարյանի հետ. «Նա ամբողջությամբ նվիրված էր մեր պետությանը եւ այդպիսին էլ մահացավ։ Նա ծնվեց ու մահացավ մի նպատակի համար՝ ունենալ Հայաստանի Հանրապետություն, հնարավորությունների ներածին չափով տնտեսական ու բոլոր մյուս առումներով հզորացնել երկիրը, ինչը եւ կարողացավ անել իր գործունեության ընթացքում»։ Նա հիշեց, որ 2000 թվականին մեր երկիրն աշխարհի ամենաաղքատ պետությունների շարքում էր, իսկ այսօր արդեն՝ միջին եկամուտներ ունեցողների շարքում, եւ սրանում մեծ է նաեւ Ա.Մարգարյանի վաստակը։ Գործընկերոջ բացակայության ավելի քան 1 տարվա ընթացքում Վ. Խաչատրյանն զգացել է ընկերոջ, խորհրդատուի, ղեկավարի ու հայրենանվեր մարդու պակասը։
ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ երիտասարդ պատգամավոր Էդուարդ Շարմազանովն էլ Ա. Մարգարյանի արդեն ավելի քան մեկամյա բացակայությունն իր կյանքում մեծ կորուստ է համարում։ «Ես նրա սանն եմ. ե՛ւ որպես քաղաքական ու պետական գործիչ, ե՛ւ որպես անհատ նա մեծ ազդեցություն է ունեցել իմ կյանքում։ Նա իր ամբողջ կյանքով, գործունեությամբ ու կենսագրությամբ ապացուցեց, որ ճանաչում է երկու ճշմարտություն՝ Աստված ու Հայաստան։ Պատահական չէր, որ նա ՀՀԿ—ն համարում էր հայրենիքի զինվորը, եւ ասում, որ կուսակցությունը մշտապես պետք է առաջնորդվի ազգի շահերով»,–նշեց նա։ Է. Շարմազանովի խոսքերով, Ա. Մարգարյանի միակ երազանքն էր Հայաստանը տեսնել ավելի անվտանգ, կայուն, ուժեղ ու զարգացած։ «Այսօր էլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ—ն շարունակում է այն քաղաքականությունը, որի սկիզբը դրել են Աշոտ Նավասարդյանը, Վազգեն Սարգսյանն ու Անդրանիկ Մարգարյանը։ Մենք կապված ենք գաղափարով, մենք մի տեսակ ենք ու պարտավոր ենք իրականացնել այդ քաղաքականությունը»,–եզրափակեց պատգամավորը։

Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ
Source: http://www.hhpress.am

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2008/06/13/1187/

Comments

Comments are closed.

    Saturday, 31 July 2010
  • Admin

  • Calendar

    • June 2008
      M T W T F S S
      « May   Jul »
       1
      2345678
      9101112131415
      16171819202122
      23242526272829
      30  
  • Archives

  • Links

  • International newspers: