Կայուն եւ հեռանկարային համագործակցությունՆախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերին։
Ողջունելով հյուրին, հանրապետության նախագահն ասել է, որ ի դեմս «Գազպրոմի», Հայաստանն ունի կայուն եւ հեռանկարային գործընկեր։ Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ փոխգործակցությունն առաջիկայում ոչ միայն հաջողությամբ կզարգանա, այլեւ՝ կհամալրվի նոր բովանդակությամբ։
Կողմերը գոհունակությամբ փաստել են, որ վերջին տարիներին «ՀայՌուսգազարդն» աշխատում է բավականին արդյունավետ, ցուցանիշները տպավորիչ են եւ փաստը, որ հանրապետությունում էապես ավելացել է գազի սպառման ծավալը, վկայում է ոչ միայն այդ ընկերության, այլեւ՝ Հայաստանի տնտեսության կայուն զարգացման մասին։ Որպես կարեւոր ձեռքբերում նշվել է նաեւ վերջին տարիներին բնակչության կողմից գազի սպառման ծավալների էական աճը։ Ըստ նախագահի, իրականացվող լայնածավալ գազաֆիկացման արդյունքում Հայաստանն այսօր աշխարհի ամենագազաֆիկացած երկրներից մեկն է։
Զրուցակիցները խոսել են նաեւ գազի սակագնի եւ գնագոյացման մասին։ Ալեքսեյ Միլլերն ասել է, որ «Գազպրոմը» նախատեսում է 2011 թվականին թե Ռուսաստան եւ թե դուրս մատակարարվող գազի համար ապահովել հավասար եկամտաբերություն։ Կողմերը պայմանավորվել են մինչեւ 2011 թվականը գազի սակագնի փոփոխությունը համաձայնեցնել քայլ առ քայլ՝ հաշվի առնելով «ՀայՌուսգազարդում» «Գազպրոմ» ընկերության 72 տոկոս բաժնեմասը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սուբյեկտների համար ապահովել կանխատեսելիություն եւ մատչելիություն։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ նավթավերամշակման գործարանի կառուցման շուրջ բանակցություններին, ինչպես նաեւ «Գազպրոմի» կողմից Հայաստանի էներգետիկ համակարգում իրականացվող այլ ներդրումային ծրագրերի ընթացքին։

Õ€Õ€ Õ¶Õ¡Õ­Õ¡Õ£Õ¡Õ°Õ« Õ´Õ¡Õ´Õ¬Õ¸ Õ£Ö€Õ¡Õ½Õ¥Õ¶ÕµÕ¡Õ¯
Source: http://www.hhpress.am

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2008/05/20/1118/

Comments

Comments are closed.

    Wednesday, 08 February 2012
  • Admin

  • Calendar

    • May 2008
      M T W T F S S
      « Apr   Jun »
       1234
      567891011
      12131415161718
      19202122232425
      262728293031  
  • Archives

  • Links

  • International newspers: