Կքվեարկվեն նախագահի 9 թեկնածուներ

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի

9 փետրվարի, 2008թ. N 17—Ա
ք. Երեւան

ՈՐՈՇՈՒՄ
Հանրապետության նախագահի 2008 թվականի փետրվարի 19–ի ընտրությունների քվեաթերթիկի նմուշը հաստատելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 491 հոդվածի 6—րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
որոշում է.
Հաստատել հանրապետության նախագահի 2008 թվականի փետրվարի 19—ի ընտրությունների քվեաթերթիկի նմուշը՝ համաձայն կից հավելվածի։

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գ. ԱԶԱՐՅԱՆ

Գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից
11 փետրվարի, 2008թ.
Պետական գրանցման թիվ 60608044

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի

9 փետրվարի, 2008թ.
N 15—Ն
ք. Երեւան

ՈՐՈՇՈՒՄ
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 55—րդ, 56—րդ հոդվածների եւ 58—րդ հոդվածի 1–ին կետի 5–րդ ենթակետի դրույթների միատեսակ կիրառումն ապահովելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41—րդ հոդվածի 1—ին կետի 3—րդ եւ 7—րդ ենթակետերով, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը
որոշում է.

1. Սահմանել, որ
1.1 Հանձնաժողովի ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամը ստուգում է ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը եւ միայն անձը հաստատող փաստաթղթի վերջին էջում քվեարկությանը մասնակցելու մասին դրոշմակնիքի բացակայության դեպքում է, որ ընտրողների ցուցակում գտնում է նրա անունը, հայրանունը, ազգանունը եւ հերթական համարը, լրացնում անձը հաստատող փաստաթղթի տվյալները, եւ ընտրողը ստորագրում է այդ տվյալների դիմաց։
1.2 Քվեարկությանը ներկայացած յուրաքանչյուր ընտրող, մինչեւ տեղամասային կենտրոնից դուրս գալը, իրավունք ունի կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ. ծանոթանալ տեղամասային կենտրոնում պատին փակցված ընտրողների ցուցակներին, թեկնածուների կենսագրություններին, քվեաթերթիկի նմուշին, գրանցվել ընտրողների ցուցակում, ստանալ ծրար եւ քվեաթերթիկ, քվեաթերթիկում նշում կատարել, քվեաթերթիկը տեղավորել քվեարկության ծրարի մեջ, հանձնաժողովի անդամի կողմից անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելուց եւ քվեարկության ծրարը կնքելուց հետո քվեարկության ծրարը գցել քվեատուփի մեջ։
1.3 Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 58—րդ հոդվածի 1—ին կետի 5—րդ ենթակետի համաձայն՝ քվեաթերթիկն անվավեր է, եթե քվեաթերթիկի հակառակ կողմում առկա չէ համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների երեք ստորագրություն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պետական գրանցում ստանալուց հետո՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակվելու հաջորդ օրվանից։

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գ. ԱԶԱՐՅԱՆ

***
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008թ. փետրվարի 9—ի նիստում ընդունվել է նաեւ որոշում Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 78—րդ հոդվածի 1—ին կետի տարաբնույթ ընկալումը բացառելու նպատակով պաշտոնական պարզաբանման մասին։

Source: http://www.hhpress.am

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2008/02/12/952/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Thursday, 08 January 2009
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • Adv