Հայաստանը կողմ է Թուրքիայի հետ բարիդրացիական փոխհարաբերություններին

«Հայ—թուրքական հարաբերություներ, հիմնախնդիրներ եւ հեռանկարներ». երեկ այս թեմայով երկօրյա լսումներ էր կազմակերպել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը։ Լսումներին հրավիրվել էին Հայաստանի պետական մարմինների, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, գիտնականներ, Հայաստանում հավատարմագրված դեսպանատների եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ինչպեսեւ երկու տասնյակ թուրք գործիչներ, որոնցից ոչ մեկը հարկ չէր համարել ներկայանալ լսումներին։
Հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի խոսքով՝ հայ թուրքական հարաբերություններն իրենց ընդգրկումով, տարողությամբ դուրս են գալիս երկու երկրների միջեւ հարաբերությունների շրջանակից. «Աշխարհաքաղաքական նոր հարաբերությունների շրջանակում այդ հարաբերությունները մեծ կարեւորություն ունեն, ուստի խորհրդարանը պետք է հստակեցնի իր անելիքները, ճշտի իր քայլերը։ Լսումների նպատակն է՝ պարզաբանել հայ—թուրքական հարաբերություններում առկա ճգնաժամի պատճառներն ու դրանց հաղթահարման ուղիները»։
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, կարեւորելով խորհրդարանական լսումների նշանակությունը, նշեց, որ դրանով ոչ թե վերջակետ է դրվելու հայ—թուրքական հարաբերությունների խնդրին, այլ լայն քննարկումների հնարավորություն է ստեղծվելու։

ÕˆÕžÖ€ Õ¡Ö€ÕªÕ¥Ö„Õ¡ÕµÕ«Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ¸Ö‚Õ´ Õ§ Õ¤Õ«Õ¿Õ¡Ö€Õ¯Õ¾Õ¸Ö‚Õ´ Õ­Õ¶Õ¤Õ«Ö€Õ¨

«Այս երկու օրերի ընթացքում մենք, հավանաբար, ոչ այնքան առկա բազմաթիվ հարցերի եւ խնդիրների պատասխանները կտանք, այլ հստակ կձեւակերպենք այդ հարաբերություններին առնչվող հարցադրումները, մոտեցումները, դրանք գնահատելու սկզբունքները, ինչը պակաս կարեւոր չէ։ Խորհրդարանը պատրաստ է հետագայում եւս նման միջոցառումներ իրականացնել, ինչպեսեւ այս լսումներից բխող միջոցառումներ։ Ավելին՝ խորհրդարանը պատրաստ է նաեւ միջազգային հարթությունում իր կարեւոր դերակատարությունն ունենալ երկու երկրների հարաբերությունների կարգավորման առումով»։
Առաջարկելով իր ներկայացրած տեսակետն ընդունել որպես ՀՀԿ տեսակետ՝ Տ. Թորոսյանը նշեց, որ հայ—թուրքական հարաբերությունները, կամ ցանկացած քիչ թե շատ բարդ խնդիր, ունեն տարբեր բաղադրիչներ՝ տնտեսական, քաղաքական, մշակութային, նաեւ՝ հոգեբանական, սակայն ակնհայտ է, որ ժամանակի ընթացքում առաջին պլան է մղվել քաղաքական բաղադրիչը՝ հոգեբանական ենթատեքստով. «Այս բաղադրիչն ունի ոչ միայն երկկողմ հարաբերությունների նշանակություն, այլեւ՝ տարածաշրջանային (նկատի ունեմ մեր հարեւաններին եւ մեր երկիրը), եւ ավելի լայն նշանակություն (նկատի ունեմ այն մեծ տարածաշրջանը, որի մեջ գտնվում են Հայաստանը եւ Թուրքիան)։ Նման բարդ խնդիրներ քննարկելիս ամենակարեւոր հարցը, որ պետք է լուծել, հետեւյալն է՝ այդ խնդիրները ո՞ր արժեքային համակարգում են քննարկվելու եւ՝ ո՞ր գլոբալ երեւույթների կամ գործընթացների ենթատեքստում։ Կարծում եմ՝ սա այն բանալին է, որը կարող է մեզ տանել դեպի հարաբերությունների կարգավորում, որովհետեւ երբ նման հստակեցում չկա, երբ մոտեցումները պարզ չեն, տարատեսակ խնդիրներ են ասպարեզ գալիս, եւ դրանք, մեկը մյուսի վրա բարդվելով, հանգեցնում են բավականին դժվարին կացության, եւ թվում է, թե կողմերից յուրաքանչյուրն ունի հարցադրումներ, որոնք չափազանց կարեւոր են եւ որտեղ կարող են ներկայացնել, իրենց տեսակետից՝ ճիշտ եւ կարեւոր հարցադրումներ, սակայն դա չի օգնում խնդիրը լուծելուն։ Այս պարագայում, կարծում եմ, մենք հիանալի հնարավորություն ունենք՝ ձեւակերպելու այն արժեքային համակարգը եւ այն հարթությունը, որտեղ պետք է լուծվեն այդ խնդիրները։ Դա իրապես այն հնարավորությունը կլինի, որը լիարժեք եւ անկեղծ օգտագործելու դեպքում հնարավոր է կարգավորել հարաբերությունները։ Մեր երկիրը բազմիցս հայտարարել է, որ եվրոպական ինտեգրումն իր համար արտաքին հարաբերություններում գերակա ուղղություն է։ Մենք եւ Թուրքիան Եվրոպայի խորհրդի անդամ ենք, Թուրքիան նպատակ ունի անդամակցել Եվրոպական միությանը։ Կարծում եմ՝ ակնհայտ է, որ մենք պետք է առկա խնդիրները քննարկենք եվրոպական ինտեգրման հարթությունում, առկա խնդիրների լուծման դժվարին հանգույցները քանդելու համար պետք է օգտագործենք եվրոպական արժեքները եւ եվրաինտեգրման գործընթացը։ Չափազանց կարեւոր է, որ կողմերն ունենան անկեղծ եւ շիտակ վերաբերմունք այս հարթությունում, իսկ դրա բացահայտման համար, իսկապես, եթե կա արժեքային համակարգ ու կան սկզբունքներ, ամեն ինչ շատ հեշտ է դառնում։ Ահա սա է այն կարեւոր հանգամանքներից մեկը, որը հաշվի առնելով՝ մենք մշտապես, տարիներ շարունակ հայտարարել ենք՝ մենք կարծում ենք, որ Թուրքիայի ձգտումը ԵՄ չափազանց կարեւոր է, եւ մենք կուզենանք, որ Թուրքիան լինի ԵՄ անդամ, բայց այստեղ կա նաեւ երկրորդ խնդիրը։ Ցանկացած երկիր կուզենա, որ իր հարեւանը լինի հստակ արժեքային համակարգի, իր համար ընդունելի սկզբունքների շրջանակներում, լինի կանխատեսելի, հարաբերությունները լինեն ապահով, սա է այն հիմքը, որը մեզ հնարավորություն է տալիս նման ցանկություն արտահայտելու։ Ի վերջո, երկրներն անդամակցում են ԵՄ—ին ո՛չ թե իրենց հարեւանների կամ այլ երկրների կարծիքի հիման վրա, այլ՝ բավարարելով հայտնի չափանիշներին եւ սկզբունքներին։ Մենք ուզում ենք, որ մեր բոլոր հարեւանները բավարարեն այդ սկզբունքներին եւ չափանիշներին»։
Տ. Թորոսյանը կարեւորեց նաեւ եվրոպական կառույցների պարզ ու հստակ դիրքորոշում ունենալը՝ կապված Հայաստան—Թուրքիա հարաբերությունների հետ, որոնք սահմանվում են հայտնի սկզբունքների ու արժեքների համակարգում, ինչը երկու երկրներին կստիպի հաշիվ տալ ինքն իրեն, թե երկիրը գործո՞ւմ է այն արժեքային համակարգում, որն ընդունել է՝ անդամակցելով ԵԽ—ին, եվրոպական ինտեգրումը գերակա ուղղություն հայտարարելով։
Մեր հարեւանները, ի տարբերություն մեր երկրի, հարաբերությունների բարելավման համար նախապայմաններ են առաջ քաշում, բայց դա չի տեղավորվում եվրոպական մոտեցումների, եվրոպական ինտեգրման կամ հայտնի սկզբունքների ու արժեքների շրջանակում։
«Հայաստանը հայտարարել ու հայտարարում է, որ պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել հարեւանի հետ, խորացնել համագործակցությունը, եւ դա անում է ո՛չ այն պատճառով, որ մեր հարաբերություններում որեւէ խնդիր չի տեսնում։ Խնդիրներ, իհարկե, կան. օրինակ՝ 1921 թվականի Կարսի պայմանագիրը, որով երկու երկիր, առանց Հայաստանի մասնակցության, գծեցին Հայաստանի սահմանները։ Այդ խնդիրների մասին խոսվել է եւ խոսվելու է, բայց մենք կարեւորում ենք այն հարթությունը, որտեղ պիտի հարաբերությունները կարգավորվեն։ Մենք վստահ ենք, որ հնարավոր է հաստատել երկխոսություն, հարաբերություններ եւ ապահովել վստահություն՝ հետագայում անդրադառնալով առկա խնդիրներին։ Սա միակ ճանապարհն է ո՛չ միայն այն պատճառով, որ սա մեր դիրքորոշումն է, այլ՝ վերը նշված հարթությունում եւ մեջբերված արժեքների շրջանակում։
Եթե անդրադառնանք նախապայմաններին, ակնհայտ կդառնա, որ դրանք իսկապես չեն կարող երկու երկրների հարաբերությունների կարգավորման հիմք դառնալ։ Թուրքիան ասում է՝ դուք պիտի մոռանաք ցեղասպանությունը, բայց նույն Թուրքիան այդ երեւույթը դատապարտեց իր դատարաններում, անգամ մահապատժի դատապարտեց այդ գործը ղեկավարողներին։ Մենք հիմա չենք ասում՝ սրա մասին խոսենք, բայց եթե ցեղասպանությունը դառնար նախապայման, ուրեմն՝ դա հենց Հայաստանի նախապայմանը պիտի լիներ՝ որպես Թուրքիայի կողմից ճանաչում, բայց Հայաստանը դա չի անում։ Ասում են՝ լռեցրեք ձեր հայրենակիցներին, ովքեր դժբախտաբար, այդ ողբերգական իրադարձությունների հետեւանքով մեր հայրենիքում չեն ապրում, թող չխոսեն ցեղասպանության մասին, թող չխոսեն Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության դեմ, բայց եկեք այդ արժեքային համակարգում, մարդկանց ազատության ու խոսքի իրավունքի շրջանակում տեսնենք, թե ինչքանո՞վ է այդ հարցադրումը հիմնավոր։ Հայաստանը ոչ միայն բարոյական իրավունք չունի՝ լռեցնելու մեր հայրենակիցներին, այլեւ՝ ցանկություն։ Մեր բազմաթիվ հայրենակիցներ Եվրամիության տարբեր երկրների քաղաքացիներ են եւ նույնքան իրավունք ունեն տարբեր խնդիրների քննարկմանը մասնակցելու, որքան այդ երկրների ցանկացած այլ քաղաքացիներ՝ առանց այն հանգամանքի, թե ինչ ծագում ունեն իրենք։ Ասվում է՝ այս—այս խնդիրները կլուծեք Ղարաբաղի հետ կապված, եւ մենք այդ ժամանակ պատրաստ կլինենք ձեզ հետ խոսելու։ Մի ադրբեջանցի վերլուծաբան երեկ ադրբեջանական մամուլում կարծիք էր հայտնել, որ Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կօգնի Ղարաբաղի խնդրի կարգավորմանը։ Եթե շատ ավելի քիչ փորձ ունեցող Ադրբեջանում դա սկսել են հասկանալ, կարծում եմ՝ Թուրքիայում եւս գոնե որոշ ժամանակ անց պետք է գիտակցեն դա։ Մենք Թուրքիայի տարբեր խավերի ներկայացուցիչների հրավիրել էինք մասնակցել այս լսումներին, ցավոք, գեթ մեկն այս դահլիճում ներկա չէ։ Իսկ ինչպե՞ս պիտի լինի խնդրի լուծումը, եթե ոչ երկխոսության միջոցով»,–ասաց Տ. Թորոսյանը։
ԱԺ նախագահի դիտարկմամբ՝ խնդրի լուծումը եվրաինտեգրման հարթությունում է եւ չափազանց կարեւոր է. մեր փոքր տարածաշրջանը ակնկալում է եվրոպական կառույցների, մասնավորապես ԵԽ ԽՎ—ի ավելի ակտիվ մասնակցությունը խնդրի լուծմանը։ Երկու երկրները այդ կառույցի անդամ են, եւ շատ կարեւոր է, որ ընդհանուր բարի ցանկությունների հայտարարությունից բացի, այդ կազմակերպությունների կողմից լինեն նաեւ կոնկրետ նախաձեռնություններ։ Նա կրկնեց, որ Հայաստանի համար ցանկալի է, որ մեր հարեւանները, այդ թվում՝ Թուրքիան, լինեն Եվրամիության անդամ՝ անվերապահորեն բավարարելով բոլոր պայմանները, որոնք կան նման ձգտումներ ունեցող երկրների համար։ Այդ ժամանակ բազմաթիվ այլ խնդիրներ լուծելն ավելի հեշտ կլինի։ Հայաստանն անհրաժեշտ կամք եւ քաջություն ունի խնդրի լուծումը պատմաբանների վրա չբարդելու համար։ Պատմաբաններն ունեն իրենց գործը, ոչ ոք նրանց չի խանգարում իրենց գործն անել, բայց քաղաքական խնդիրների կարգավորումը քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների գործն է, եւ պետք է այդ կամքն ու կարողությունը դրսեւորել։

Õ†Õ¡Õ­Õ¡ÕºÕ¡ÕµÕ´Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€ Õ¤Õ¶Õ¸Ö‚Õ´ Õ§ Ô¹Õ¸Ö‚Ö€Ö„Õ«Õ¡Õ¶, Õ¡ÕµÕ¬ Õ¸Õ¹ Õ©Õ¥ Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ¨

Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը շեշտեց, որ Թուրքիան միտումնավոր չի ուզում իրավիճակը ճիշտ ներկայացնել, որովհետեւ կա մի ակնհայտ փաստ՝ մեր մոտեցումների արդարացիությունը եւ թուրքական մոտեցումների սնանկությունը. «Պարզ է, որ հայ—թուրքական հարաբերությունները բավական բարդ են, որովհետեւ մի կողմից՝ կա անցյալի բեռը, մյուս կողմից՝ այս տարածաշրջանում միասին ապրելու, բարիդրացիական հարաբերություններ հաստատելու, խաղաղության եւ կայունության պայմաններում ապրելու հրամայականը։ Հայաստանի անկախության առաջին օրվանից մինչ այսօր մեզ համար մեծ մարտահրավեր է եղել՝ ինչպե՞ս համադրել անցյալը ներկայի եւ ապագայի հետ։ Հայաստանի մոտեցումը եղել է այն, որ անցյալի խնդիրները, ինչքան էլ դրանք փակ լինեն, հնարավոր կլինի քննարկել, կարգավորել, լուծել, եթե երկու երկրների միջեւ լինեն նորմալ հարաբերություններ, բաց սահմաններ, դիվանագիտական հարաբերություններ։ Թուրքիայի մոտեցումը այս տարիների ընթացքում եղել է եւ շարունակվում է մնալ հակառակը։ Թուրքիան ուզում է կարգավորել անցյալի խնդիրներն ու ստանալ իրեն բավարարող պատասխաններ ու լուծումներ, միայն դրանից հետո հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ բացել սահմանը Հայաստանի հետ։ Սա նշանակում է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ ստեղծելու նախապայմաններ է դնում, բայցեւ շփոթություն է առաջացնում, թե իբր Հայաստանը, պահանջելով, որ Թուրքիան նախ բացի սահմանը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատի, պայմաններ է դնում։ Երբ մի երկիր անկախանում է կամ միաժամանակ երկուսն են անկախանում, նրանց հարաբերությունների սկզբնակետը բաց սահմաններն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է։ Այնպես որ այդ պահանջը, ինչքան էլ մեկը փորձի իր երեւակայությանը ուժ տալ, հնարավոր չէ համարել նախապայման»։
Վ. Օսկանյանը եւս նշեց, որ գտնվելով Եվրոպայում՝ Հայաստանն ու Թուրքիան պետք է առաջնորդվեն եվրոպական արժեքներով։ Եվրոպայում կան երկրներ, որոնք եւս բարդ անցյալ են ունեցել, բայց այսօր նրանք փորձում են լուծումներ տալ առկա խնդիրներին՝ առանց սահման փակելու կամ դիվանագիտական հարաբերություններ խզելու, առանց պարտադրելու մյուս կողմին՝ հերքել իր անցյալը։
Թուրքիան երեք նախապայման է առաջադրում Հայաստանին՝ ԼՂ հարցի կարգավորում, դա առնվազն՝ Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձն է Ադրբեջանին, Թուրքիայի սահմանների ճանաչում, ցեղասպանության ճանաչումից հրաժարում։
Ըստ արտգործնախարարի՝ Թուրքիան վերջին 16—17 տարիների ընթացքում երկու պատմական առիթ է կորցրել։ Թուրքիան, չկարողացավ տարածաշրջանի ռազմավարական շահերը առաջնային համարել իր նեղ քաղաքական, էթնիկական շահերից եւ կորցրեց ստեղծված հնարավորությունը։
2003—ին Թուրքիան իրավունք ստացավ անդամակցության բանակցություններ սկսել ԵՄ—ի հետ, բայց դա էլ չօգտագործեց։
Հայաստանը դրական է վերաբերում Թուրքիայի անդամակցությանը ԵՄ—ին. դա Հայաստանի շահերից է բխում, ի վերջո, ԵՄ սահմանը գալիս է Հայաստան, իսկ դա մեզ համր տնտեսական, քաղաքական, բարոյական առումով մեծ հնարավորություն է, բայց Հայաստանը մտահոգ է, թե արդյո՞ք ԵՄ որոշումն արդար կլինի. «Երբ Թուրքիան սկսեց անդամակցության գործընթացը, արդեն նախապատվություն էր տրվել Թուրքիային նախորդների նկատմամբ, ովքեր նույն ճանապարհով են անցել։ Վերջինիս թույլատրվեց մարդու իրավունքների ամենահետին պայմաններում, Հայաստանի հետ սահմանների բացակայության պայմաններում սկսել գործընթացը։ Սա է մեզ մտահոգում։ Քանի որ Թուրքիան տեղաշարժ արձանագրելու առումով ԵՄ ճնշման տակ է, շեշտը դնում է գործընթացների վրա, այնինչ հետաքրքրված չէ արդյունքներով, եւ այդ համատեքստում էր պետք դիտարկել վարչապետ Էրդողանի նամակը մի քանի տարի առաջ հանրապետության նախագահին՝ առաջարկելով ստեղծել պատմաբանների հանձնաժողով՝ ուսումնասիրելու 1915 թվականի իրադարձությունները եւ հանգելու համապատասխան եզրակացությունների։ Սա խաղ էր՝ Եվրոպային ցույց տալու, որ Թուրքիան երկխոսություն սկսելու բարի կամք ունի։ Այս առաջարկությունն, իհարկե, հնարավոր չէր լուրջ ընդունել, որովհետեւ խաղը մեր բոլորի համար ակնհայտ էր, որովհետեւ Թուրքիայից դուրս ցեղասպանության խնդիրը ոչ ոք պատմական հարթակում չի դիտարկում։ Այդ հարցը լուրջ պատմաբանների, ցեղասպանագետների համար փակված խնդիր է։ Այնուամենայնիվ, հանրապետության նախագահը պատասխանեց նամակին, բայց Թուրքիան առ այսօր չի հայտարարում, որ ստացել է նամակի պատասխանը»։
Վ. Օսկանյանը հիշեցրեց, որ հանրապետության նախագահի նամակում հակիրճ շարադրվել է Հայաստանի մոտեցումը, այն է՝ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ միջպետական մակարդակով, միջկառավարական հարթակում քննարկել ցանկացած խնդիր՝ առանց որեւէ բացառության, բայց երկու երկրների միջեւ պետք է լինեն նորմալ հարաբերություններ, բաց սահմաններ եւ դիվանագիտական հարաբերություններ։
Շեշտելով, որ երկու երկրները զուր ժամանակ են կորցնում՝ Վ. Օսկանյանը կրկնեց, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների նորմալ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, ինչից հետո միայն կարելի է միջկառավարական մակարդակով օրակարգում ներառել բոլոր երկկողմ խնդիրները եւ ժամանակի ընթացքում լուծել դրանք։

Ô¹Õ¸Ö‚Ö€Ö„ Õ°Õ¡Õ½Õ¡Ö€Õ¡Õ¯Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶Õ¨ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ¿ Õ§ Õ³Õ·Õ´Õ¡Ö€Õ¿Õ¸Ö‚Õ©ÕµÕ¡Õ¶

«Պատմության մեջ երբեք եւ ոչ մի տեղ ժողովրդավարության եւ բռնատիրության միջեւ համագործակցություն չի ստեղծվել։ Ես շատ հեռու եմ այն մտքից, որ Հայաստանն արդեն դասական ժողովրդավարական երկիր է, բայց Թուրքիան բռնատիրության, ամբողջատիրության դասական օրինակ է»,–ասաց ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը։
Վ. Հովհաննիսյանի համոզմամբ՝ Թուրքիայում փոփոխություններ տեղի են ունենում, բայց՝ աղավաղված, շեղված։ Բանախոսը դեմ է մոտեցմանը, թե Թուրքիան չպետք է անդամակցի ԵՄ—ին, բայցեւ գտնում է, որ դա միանշանակ ձեռնտու չէ հայությանը, որովհետեւ խնդիրն այն է, թե Թուրքիան փոխվա՞ծ է մտնում Եվրամիություն, թե՞ Եվրամիությունը ատամները կրճտացնելով, քաղաքական դրդապատճառներով, ուրիշ ճնշումների տակ գտնվելով՝ ընդունում է Թուրիքային այնպիսին, ինչպիսին կա. «Եթե այդպես է, իմացեք, ԵՄ—ին անդամակցելուց հետո Թուրքիան փոխվելու ոչ մի դրդապատճառ չի ունենալու այլեւս։ Եթե մենք կարող ենք նպաստել, որ Թուրքիան փոխվի մինչեւ անդամակցելը, հարցի լուծումը կմոտեցնենք։ Եթե Թուրքիան անդամակցի ԵՄ—ին այնպիսին, ինչպիսին կա, մենք կարող ենք դա լուրջ պարտություն համարել, որովհետեւ դա կնշանակի, որ ոչ թե Թուրքիան ընդունեց եվրոպական արժեքային համակարգը, այլ Եվրոպան բոլորովին օտար արժեքային համակարգ թողեց, որի առկայությունը եվրոպական տան մեջ, ի վերջո, բերելու է ԵՄ փլուզմանը, առնվազն՝ թուլացմանը եւ հեղհեղուկ վիճակի։ Սրանք պետք է դիտել որպես գլոբալ, հիմնական խնդիրներ, որոնց լուծման գործում Հայաստանը պետք է շատ ակտիվ լինի, պահանջի եւ չվախենա պահանջելուց»։
Ըստ ԱԺ փոխնախագահի՝ պետք է աշխատել թուրք հասարակության հետ, քանզի նա նույնպես կարոտ է ճշմարտության։ Հայաստանի քաղաքական եւ հասարակական շրջանակները պետք է շարունակեն քննարկումները՝ դրանք ամբողջացնելով մի կարեւոր բաղկացուցիչով՝ ի՞նչ է մեր պատկերացմամբ հատուցումը, ո՞րը պետք է լինի այն, եւ՝ ի՞նչ ձեւով։

ԵՄ–ն պատրաստ է օժանդակել

Քննարկմանը ներկա էր նաեւ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին։ Նա նշեց, որ ԵՄ համար կարեւոր է Թուրքիայի՝ որպես անդամակցության թեկնածու երկիր, եւ Հայաստանի՝ որպես եվրոպական հեռանկարով երկիր, հարաբերությունների բարելավումը. «Աշխարհագրությունը չափազանց կարեւոր է բոլորի համար, իհարկե՝ նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի համար։ Այս երկրները պատմական հարեւաններ են, այնինչ նրանց միջեւ հարաբերություններն անոմալիա են։ Դա նշանակում է՝ հարաբերությունների դե յուրե բացակայություն, քաղաքական եւ դիվանագիտական հարաբերությունների բացակայություն, լարվածություն սահմանի երկու կողմերի բնակչության միջեւ, որպես այդպիսին՝ իրար մասին իրազեկության բացակայություն։ Որպեսզի Հայաստանը եւ Թուրքիան ապրեն միասին՝ խաղաղության եւ բարգավաճման մթնոլորտում, պետք է հնարավորություն ստեղծեն հաղթահարելու, բայց՝ չմոռանալու անցյալի տարաբաժանումները, միասին պետք է նայեն դեպի ապագա։ Հայաստանի շահերից է բխում, որ Թուրքիան ավելի մեծ դերակատարում ունենա ՀԿ—ում, իր մասնակցությունն ունենա տարածաշրջանի բարեկեցության գործում։ ԵՄ—ն պատրաստ է օժանդակություն ցուցաբերել Թուրքիային եւ Հայաստանին՝ հիմնվելով նախկինի մեր նմանատիպ փորձի եւ քաղած դասերի վրա։ ԵՄ—ն ինքնին օրինակ է, թե ինչպես է հնարավոր նախկին լարվածություններից հեռու մնալ եւ միասին բարգավաճել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախկին թշնամիների համերաշխությունը դրա դասական օրինակն է»։
Ըստ Պ. Սեմնեբիի՝ հարաբերությունները բարելավելու համար հարկավոր է որդեգրել մի շարք սկզբունքներ, առաջին հերթին՝ փոխզիջում, առանց որի ոչ մի առաջընթաց հնարավոր չէ։ Առկա հակամարտությունը ոչ միայն տարաձայնությունների, այլեւ մտածելակերպի խնդիր է։ Երկու երկների միջեւ առաջնըթացը հնարավոր չէ մեկ օրում ապահովել, դա պետք է արվի փոքր քայլերի արդյունքում։

Õ†Õ¡Õ­Õ¡ÕºÕ¡ÕµÕ´Õ¡ÕžÕ¶, Õ©Õ¥Õž Õ¾Õ¥Ö€Õ»Õ¶Õ¡Õ£Õ«Ö€

Հայոց ցեղասպանության Õ©Õ¡Õ¶Õ£Õ¡Ö€Õ¡Õ¶ Õ«Õ¶Õ½Õ¿Õ«Õ¿Õ¸Ö‚Õ¿Õ« Õ¿Õ¶Ö…Ö€Õ¥Õ¶ Õ€Õ¡ÕµÕ¯ Ô´Õ¥Õ´Õ¸ÕµÕ¡Õ¶Õ¨ Õ°Õ¡Õ´Õ¡Õ±Õ¡ÕµÕ¶ Õ§Ö€ Õ¶Õ¡Õ­Õ¸Ö€Õ¤ Õ¢Õ¡Õ¶Õ¡Õ­Õ¸Õ½Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ¥Õ¿, Õ¸Ö€ Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Õ«Ö€ Õ¢Õ¸Õ¬Õ¸Ö€ Õ°Õ¡Ö€Õ¥Ö‚Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ¥Õ¿ բարիդրացիական Õ°Õ¡Ö€Õ¡Õ¢Õ¥Ö€Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶Õ¶Õ¥Ö€ Õ°Õ¡Õ½Õ¿Õ¡Õ¿Õ¥Õ¬Õ¨ Õ¢Õ­Õ¸Ö‚Õ´ Õ§ Õ´Õ¥Ö€ ÕºÕ¥Õ¿Õ¸Ö‚Õ©ÕµÕ¡Õ¶ անվտանգությունից, բարգավաճումից Õ¥Ö‚ զարգացումից, բայց հարց Õ¡Õ¼Õ¡Õ» քաշեց. «Եթե 15 Õ¿Õ¡Ö€Õ« Õ·Õ¡Ö€Õ¸Ö‚Õ¶Õ¡Õ¯ Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ« Õ¤Õ¥Õ´ Õ¤Ö€Õ¾Õ¥Õ¬ Õ¥Õ¶ Õ¶Õ¡Õ­Õ¡ÕºÕ¡ÕµÕ´Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€, Õ¡Ö€Õ¤ÕµÕ¸ÕžÖ„ ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¨ Õ¹Õ§, Õ¸Ö€ Õ´Õ¥Õ¶Ö„ Õ·Õ¥Õ·Õ¿Õ¥Õ¶Ö„, Õ¸Ö€ Õ¤Ö€Õ¡Õ¶Ö„ Õ¾Õ¥Ö€Õ»Õ¶Õ¡Õ£Ö€Õ¥Ö€ Õ¥Õ¶Ö‰ Ô¹Õ¸Ö‚Ö€Ö„Õ«Õ¡Õ¶ Õ«Ö€Õ¸Ö„ ÕºÕ¥Õ¿Ö„ Õ§ Õ¾Õ¥Ö€Õ»Õ¶Õ¡Õ£Ö€Õ¥Ö€ ներկայացներ, Õ¸Ö€Õ¸Õ¾Õ°Õ¥Õ¿Õ¥Ö‚ Õ¾Õ¥Ö€Õ»Õ¶Õ¡Õ£Ö€Õ¥Ö€ Õ¥Õ¶ ներկայացնում ÕºÕ¡Õ¿Õ¥Ö€Õ¡Õ¦Õ´Õ« Õ´Õ¥Õ» Õ£Õ¿Õ¶Õ¾Õ¸Õ² Õ¥Ö€Õ¯Ö€Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶, Õ«Õ½Õ¯ Ô¹Õ¸Ö‚Ö€Ö„Õ«Õ¡Õ¶ բազմիցս Õ¼Õ¡Õ¦Õ´Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ£Õ¸Ö€Õ®Õ¸Õ²Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶Õ¶Õ¥Ö€ Õ§ իրականացրել Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ« Õ¶Õ¯Õ¡Õ¿Õ´Õ¡Õ´Õ¢, Õ«Õ¶Õ¹ÕºÕ«Õ½Õ«Ö„ Õ¥Õ¶ Õ¿Ö€Õ¡Õ¶Õ½ÕºÕ¸Ö€Õ¿Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¥Ö‚ Õ§Õ¶Õ¥Ö€Õ£Õ¥Õ¿Õ

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2007/12/20/745/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: