ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելեց մի շարք սահմանային զորամասեր

ՀՀ նախագահ, զինված ուժերի գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 16—18—ը պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է մի շարք սահմանային զորամասեր։
Այցի նպատակն էր տեղերում ծանոթանալ զորամասերի մարտական եւ տեխնիկական պատրաստվածությանը, ուսումնական ծրագրերի կատարմանը, անձնակազմի սոցիալական պայմաններին։
Հանրապետության նախագահը եղել է զորավարժարաններում, հետեւել է պարապմունքների ընթացքին, զրուցել է սպաների եւ զինվորների հետ, տեղում ծանոթացել է նրանց կենցաղային պայմաններին։
Եռօրյա այցի ընթացքում զինված ուժերի գլխավոր հրամանատարը հնարավորություն է ունեցել մոտիկից ծանոթանալ սահմանային հերթապահություն կատարող մի շարք զորամասերի կատարողական կարգապահության մակարդակին, սպաների եւ զինվորների մարտական, տակտիկական ու բարոյահոգեբանական պատրաստվածության վիճակին, սպաների եւ նրանց ընտանիքների սոցիալական պայմաններին։

Õ€Õ€ Õ¶Õ¡Õ­Õ¡Õ£Õ¡Õ°Õ« Õ´Õ¡Õ´Õ¬Õ¸ Õ£Ö€Õ¡Õ½Õ¥Õ¶ÕµÕ¡Õ¯
Source: http://www.hhpress.am

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2007/11/20/522/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: