Ô±ÕµÕ¶ Õ´Õ·Õ¿Õ¡ÕºÕ¥Õ½ ÕºÕ¥Õ¿Ö„ Õ§ Õ´Õ¥Ö€ Õ±Õ¥Õ¼Ö„Õ«Õ¶ Õ¬Õ«Õ¶Õ«

Մեր ժողովրդի ստեղծած պատմամշակութային արժեքները եղել ու շարունակում են մեզ համար այցեքարտ մնալ այլոց ներկայանալու համար։ Դրանք մեզ պարզերես են անում արդեն որքան ժամանակ եւ դեռ շարունակելու են մեր վարկանիշի խթանիչի դեր խաղալ։ Բայց այդ ամենը նաեւ փոխադարձ վերաբերմունք է ենթադրում, եւ դա պետք է արտահայտվի ոչ միայն այդ արժեքների պահպանությամբ ու վերականգնմամբ, թող զարմանալի չթվա, քարոզելով։
Եթե մենք տեղում այս կամ այն կերպ ծանոթ ենք կամ կարողանում ենք ծանոթանալ այն ամենին, ինչ կոչվում է հայկական արվեստի նմուշ, ապա օտարի համար դրանք ճանաչելու ճանապարհը չպետք է լինի միայն Հայաստան այցելելը։ Յուրաքանչյուր միջոց, որ կարող է այս կամ այն կերպ ճանաչելի դարձնել մեր արժեքները, դրվատելի է՝ սկսած ցուցահանդեսից, վերջացրած գիրք–ալբոմներով։ Այդպիսի մի մշակութային հաղթաթուղթ է «Նաիրի» հրատարակչության հրատարակած «Հայկական մանրանկարչություն. Մատենադարանի հավաքածուն» գիրք–ալբոմը ֆրանսերեն լեզվով։

***
«Նաիրի» հրատարակչության հրատարակած «Հայկական մանրանկարչություն. Մատենադարանի հավաքածուն» ֆրանսերեն լեզվով գիրք–ալբոմը, որ փայլուն քննություն բռնեց Ֆրանսիայում անցկացվող Հայաստանի տարվան նվիրված մշակութային միջոցառումների ընթացքում, 2007թ. սեպտեմբեր ամսին Մոսկվայում անցկացված ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» միջազգային մրցույթում I–ին մրցանակի արժանացավ «Արվեստ» անվանակարգում։
Ալբոմն ընդգրկում է հայ մանրանկարչության բոլոր շրջանների ու դպրոցների Մատենադարանում պահպանվող նմուշների ընտրանին։ Այն ընդգրկում է մոտ երեք հարյուր մեծադիր մանրանկարներ։ Գրքի հրատարակությունն իրականացվել է «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության հայկական բաժանմունքի եւ նրա տնօրեն, դոկտոր Զավեն Եկավյանի օժանդակությամբ։
Այս տարվա պետական պատվերի շրջանակներում լույս կտեսնի ալբոմի ռուսերեն տարբերակը։ Հրատարակության են պատրաստվում նաեւ գիրք–ալբոմի անգլերեն եւ գերմաներեն տարբերակները։

Source: http://www.hhpress.am

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2007/10/31/336/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Saturday, 31 July 2010
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: