«Պետք է գիտակցենք, որ շատ ավելի հզոր ենք, քան ենթադրում ենք»

Սյունիքում հայտարարեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը

«Առաջին հերթին պետք է շնորհակալ լինել այն մարդկանց, ովքեր կառուցել են այս ճանապարհը։ Իմ խնդիրը որոշում կայացնելն էր, ստիպելը, գործի ընթացքին հետեւելը,–երեկ Մեղրի—Շվանիձոր—Վերիշեն—Ծավ—Կապան ավտոճանապարհի բացման արարողությանը նշեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։–Մինչ այս գործող ճանապարհը խորհրդային տարիներին 6 տարում է կառուցվել։ Մենք սա 3 տարում կառուցեցինք։ Սա փաստում է, որ մեր՝ մասնավոր ընկերությունների, շինարարների հնարավորություններն ավելի լուրջ են, քան կարծում ենք։ Բայց սրանով չենք բավարարվելու։ Մեղրին մոռացված չէ ու մոռացված էլ չպիտի լինի։ Սկսելու է զարգանալ։ Իրան—Հայաստան գազատարը կառուցվեց, Մեղրին գազաֆիկացելու է, հիմա էլ երկաթուղու շինարարության հարցն է լրջորեն քննարկվում։ Այսինքն՝ սա փաստում է, որ մենք ի վիճակի ենք խոշոր ծրագրեր իրականացնել։ Այս ճանապարհն անցնում է 6 գյուղերի միջով, որոնք, ըստ էության, մոռացված էին։ Այսօր այդ գյուղերը շունչ կստանան։ Իրանից բեռնափոխադրումներն այս ճանապարհով են անցնելու։ Ուղղաթիռում արդեն քննարկում էինք այս ճանապարհի շարունակության՝ Կապան—Սիսիան հատվածի շինարարության խնդիրը։ Այս դեպքում այս ճանապարհը գործողին այլընտրանք կլինի։ Կրկին շնորհակալություն շինարարներին»։
Ի դեպ, այս ճանապարհի շինարարությունն սկսվել է 2005թ. մայիսին (շինարարությունն արել են 4 կապալառու ընկերություններ՝ «Մեղրու ՃՇՇՁ» ԲԲԸ—ն, «Դորոժնիկ» ՍՊԸ—ն, «Կապավոր» ՍՊԸ—ն եւ «Կապանի ՃՇՇ» ԲԲԸ—ն)։ Գումարը հատկացվել է պետական բյուջեից՝ ընդհանուր առմամբ, ըստ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի, 15 մլրդ 275 մլն դրամ։ Ճիշտ է, նախորդ՝ գործող ճանապարհից դեռ 12 կմ էլ երկար է, բայց հարավային լանջերով է անցնում, ավելի արեւկող է եւ ձմռանն էլ անցանելի։
Ճանապարհի երթեւեկելի մասի նվազագույն լայնությունը 6 մ է, առավելագույն երկայնական թեքությունը 9 տոկոս է։ Առավելագույն բարձրանիշը ծովի մակերեւույթից 2215 մ է։ Ճանապարհի կրողունակությունը կազմում է 11.5 տոննա փոխադրամիջոցի յուրաքանչյուր սռնու հաշվով կամ առավելագույնը 80 տոննա՝ 1 ծանրաքաշ փոխադրամիջոցի ընդհանուր քաշի հաշվարկով։ «Այս ճանապարհի շինարարության գաղափարը մեր երկրի նախագահինն է։ Այս շինությունը կառուցելը բարդ էր, ինչպես Սելիմի լեռնանցքը, Դիլիջանի թունելը եւ այլն։ Բայց կառուցվեց»,–նկատեց Ա. Մանուկյանը։ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էլ հավելեց, որ այս ճանապարհը գործողից ավելի անվտանգ է երթեւեկության համար եւ համապատասխանում է միջազգային չափանիշներին։
Ճանապարհի բացումից հետո երկրի ղեկավարը Մեղրիում մասնակցեց բերքի տոնին, հետաքրքրվեց այս տարվա բերքով։ Շվանիձոր, Վարդանիձոր, Լեհվազ եւ այլ գյուղերի գյուղապետերն ասում էին՝ բերքը նախորդ տարվա համեմատ քիչ պակաս է, որովհետեւ «ցուրտը վախեցրել է մի անգամ»։ Նախագահը կանգ առավ նաեւ Ծավ ու Շիկահող գյուղերի մոտ, զրուցեց բնակիչների հետ։
Այնուհետեւ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հիշեց, թե ինչպես էր կայացրել նոր ճանապարհի կառուցման որոշումը։ Այսպիսով, երբ հնի բարձրանիշը իջեցնելու (2215մ—ն) համար մտածել են թունելի մասին, բավականին թանկ նախագիծ է ստացվել. «Ըստ էության, ընդհանուր ճանապարհի տեսքը, բարդությունը չէր փոխվում։ Մի պահ ասացի. գուցե նո՞ր ճանապարհ կառուցենք։ Մասնագետներ ուղարկեցինք, որ ուսումնասիրեցին եւ ասացին, թե կա դրա հնարավորությունը։ Ծախսեցինք ավելի քիչ, քան կծախսեինք թունելի շինարարության համար, ունեցանք նոր ճանապարհ, որի շնորհիվ 6 գյուղեր շունչ կառնեն։ Սա ես շատ եմ կարեւորում։ Բարձրանիշն էլ իջավ ավելի քան 300 մետրով»։ Ռոբերտ Քոչարյանն ասաց, թե ավելի շատ իջեցնելու հնարավորություն էլ կար։ Բայց կար նաեւ Շիկահողի արգելանոցի խնդիրը. «Մենք լսեցինք բնապահպաններին։
Ինչեւէ, այս շրջանը ռազմավարական նշանակություն ունի։ Մենք Իրանի հետ խոշոր ծրագրերի հեռանկար ունենք, ուստի մեկ ճանապարհ ունենալը պարզապես սխալ էր։ Այս 2—րդ ճանապարհը պիտի շարունակենք՝ Կապան—Սիսիան։ Կշրջանցի Գորիսը, բայց շատ ավելի հանգիստ ճանապարհ կլինի ու տարանցիկ ներուժ կունենա։ Խոսքն, իհարկե, հիմնականում բեռնափոխադրումների մասին է»։
ÔµÖ€Õ¯Õ«Ö€Õ¶ Õ« Õ¾Õ«Õ³Õ¡Õ¯Õ«Õž Õ§ Õ¡ÕµÕ½ Õ¯Õ¡Ö€Õ£Õ« Õ®Ö€Õ¡Õ£Ö€Õ¥Ö€ իրականացնել. լրագրողներից Õ´Õ¥Õ¯Õ« հարցին Õ« պատասխան՝ Õ¶Õ¡Õ­Õ¡Õ£Õ¡Õ°Õ¨ ժպտաց. «Բայց արեցինք, Õ¹Õ§Ö‰ Ô» Õ¾Õ«Õ³Õ¡Õ¯Õ« Õ¥Õ¶Ö„ Õ­Õ¸Õ·Õ¸Ö€ Õ®Ö€Õ¡Õ£Ö€Õ¥Ö€ Õ¡Õ¶Õ¥Õ¬Õ¸Ö‚Ö‰ Ô¸Õ¶Õ¤Õ°Õ¡Õ¶Ö€Õ¡ÕºÕ¥Õ½ Õ°Õ¡Õ´Õ¡Ö€Õ¸Ö‚Õ´ Õ¥Õ´, Õ¸Ö€ Õ´Õ¥Õ¶Ö„ Õ¹ÕºÕ¥Õ¿Ö„ Õ§ Õ¾Õ¡Õ­Õ¥Õ¶Õ¡Õ¶Ö„ Õ°Õ¡Õ´Õ¡Ö€Õ±Õ¡Õ¯, Õ­Õ¸Õ·Õ¸Ö€ ծրագրերից, Õ°Õ¡Õ´Õ¡Ö€Õ±Õ¡Õ¯ լուծումներից։ ÕŠÕ¡Ö€Õ¦Õ¡ÕºÕ¥Õ½ ÕºÕ¥Õ¿Ö„ Õ§ Õ´Õ¥Ö€ Õ°Õ¶Õ¡Ö€Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ³Õ«Õ·Õ¿ Õ£Õ¶Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¥Õ¶Ö„Ö‰ ÔµÕ©Õ¥ Õ¡ÕµÕ½ մոտեցումը Õ¹Õ¬Õ«Õ¶Õ¥Ö€, Õ´Õ¥Õ¶Ö„ Սելիմի Õ³Õ¡Õ¶Õ¡ÕºÕ¡Ö€Õ°Õ¨ Õ¹Õ§Õ«Õ¶Ö„ Õ¸Ö‚Õ¶Õ¥Õ¶Õ¡, Õ€ÕµÕ¸Ö‚Õ½Õ«Õ½Õ¡ÕµÕ«Õ¶ ÕºÕ¸Õ²Õ¸Õ¿Õ¡Õ¶ Õ°Õ¡Õ½Õ¿Õ¡Õ¿ Õ¹Õ§Õ«Õ¶Ö„ Õ¸Ö‚Õ¶Õ¥Õ¶Õ¡Ö‰ Ô²Õ¸Õ¬Õ¸Ö€Õ¶ Õ¡Õ½Õ¸Ö‚Õ´ էին՝ Õ¶Õ¸Ö‚ÕµÕ¶Õ«Õ½Õ¯ Õ­Õ¸Ö€Õ°Ö€Õ¤Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¿Õ¡Ö€Õ«Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶ Õ¹Õ§Õ«Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Ö€Õ±Õ¡Õ¯Õ¾Õ¸Ö‚Õ´ Õ¡ÕµÕ¤ Õ¯Õ¡Ö€Õ£Õ« Õ¢Õ¥Õ¼ Õ½Õ¿Õ¡Õ¶Õ±Õ¶Õ¥Õ¬… ÕŠÕ¥Õ¿Ö„ Õ§ գիտակցենք, Õ¸Ö€ Õ·Õ¡Õ¿ Õ¡Õ¾Õ¥Õ¬Õ« Õ°Õ¦Õ¸Ö€ Õ¥Õ¶Ö„, Ö„Õ¡Õ¶ Õ¥Õ¶Õ©Õ¡Õ¤Ö€Õ¸Ö‚Õ´ Õ¥Õ¶Ö„Ö‰ Ô½Õ¥Õ²Õ³ Õ¸Ö‚ Õ¯Ö€Õ¡Õ¯ Õ´Õ¡Ö€Õ¤Õ¸Ö‚ հոգեբանությունից վաղուց ÕºÕ¥Õ¿Ö„ Õ§ Õ¤Õ¸Ö‚Ö€Õ½ գալ»,–ամփոփեց Õ¥Ö€Õ¯Ö€Õ« Õ¶Õ¡Õ­Õ¡Õ£Õ¡Õ°Õ¨Ö‰
Հ. Գ. Թե որ հատվածով կձգվի երկաթուղին, առայժմ որոշված չէ։ 1—2 տարում հստակ կուրվագծվեն եւ՛ երկաթուղու, եւ նավթազտարանի հետ կապված հարցերը։

Ô±Ö€Õ´Õ¥Õ¶Õ¸Ö‚Õ°Õ« Õ„ÔµÔ¼Õ”ÕˆÕ†Õ…Ô±Õ†

Source: http://www.hhpress.am/

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2007/10/29/303/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: