Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ« Õ¡Ö€Õ¿Õ£Õ¸Ö€Õ®Õ¶Õ¡Õ­Õ¡Ö€Õ¡Ö€Õ¨ ÔµÕ¾Ö€Õ¡Õ´Õ«Õ¸Ö‚Õ©ÕµÕ¡Õ¶Õ¨ Õ¯Õ¸Õ¹ Õ§ Õ¡Ö€Õ¥Õ¬ Õ³Õ¶Õ·Õ¸Ö‚Õ´ Õ£Õ¸Ö€Õ®Õ¡Õ¤Ö€Õ¥Õ¬ Ô¹Õ¸Ö‚Ö€Ö„Õ«Õ¡ÕµÕ« Õ¶Õ¯Õ¡Õ¿Õ´Õ¡Õ´Õ¢

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Եվրամիությանը կոչ է արել ճնշում գործադրել Թուրքիայի նկատմամբ, որպեսզի այդ երկիրը բացի Հայաստանի հետ սահմանը եւ ընդգծել է, որ պաշտոնական Երեւանը որեւէ նախապայման չունի Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Ինչպես հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանը, Վ. Օսկանյանի կոչը հնչել է նախօրեին Եվրախորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նիստում ունեցած ելույթում։ Ընդունելով հանդերձ, որ երկու երկրների հարաբերություններում գոյություն ունեն չկարգավորված հարցեր, Օսկանյանը միաժամանակ շեշտել է երկխոսությունը խոչընդոտելու անթույլատրելիությունը։ Հայաստանի արտգործնախարարը կոչ է արել Եվրախորհրդարանի հանձնաժողովին՝ Թուրքիայի վրա ավելի մեծ ճնշում գործադրել, որպեսզի այդ երկիրը երկխոսություն սկսի Հայաստանի հետ։
Նա ընդգծել է, որ շրջափակված Հայաստանը հատկապես շահագրգռված է, որպեսզի Թուրքիան բացի 1990—ականներից ի վեր փակ պահվող սահմանը։ «Սահմանների բացումը միայն Հայաստանի համար չէ կարեւոր, դա կարեւոր է նաեւ Եվրամիության համար, որովհետեւ Թուրքիան բնական կամուրջ է Կովկասի եւ Եվրոպայի, Եվրամիության միջեւ, եւ առանց մեր տարածաշրջանի նկատմամբ Թուրքիայի հավասարակշիռ եւ անաչառ քաղաքականության, մեր հարաբերությունները այնքան արդյունավետ չեն, որքան դրանք կարող էին լինել Թուրքիայի եւ Հայաստանի բնականոն հարաբերությունների պայմաններում»,–հայտարարել է Վարդան Օսկանյանը։
Արտգործնախարարը քննադատել է Եվրամիությանը այս խնդրի շուրջ ցուցաբերած «չեզոքության» համար։ Նա ասել է, որ այդ դիրքորոշումը հասկանալի է, սակայն «տեղին չէ»։ Նա հայտարարել է, որ եթե Հայաստանը նախապայմաններ չունի երկու երկրների միջեւ հարաբերությունների սերտացման հարցում, ապա Թուրքիան ունի։ Նախարարը հերքել է պաշտոնական Անկարայի մտահոգությունը, թե Հայաստանը տարածքային պահանջներ ունի իր նկատմամբ, ասելով, որ երկու երկրների միջեւ սահմանը «պարզորոշ նշված է» եւ համապատասխանում է 1922 թվականին Թուրքիայի եւ Խորհրդային Միության միջեւ կնքված պայմանագրով հաստատված սահմաններին։ Օսկանյանն ընդգծել է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի հարցով հայ–ադրբեջանական հակամարտությունում Թուրքիան ներգրավված չէ, եւ պաշտոնական Անկարան այն չպետք է դիտարկի երկկողմ հարաբերությունների համատեքստում։ Նա նաեւ «բացարձակապես անպատեհ» է համարել Lեռնային Ղարաբաղի խնդիրը ՄԱԿ—ի շրջանակներում քննարկելու՝ Ադրբեջանի առաջարկը, հայտարարելով, որ Հայաստանի կարծիքով, ԵԱՀԿ—ի Մինսկի խումբը հակամարտության կարգավորման բանակցությունների միակ պատշաճ տեղն է։ Օսկանյանն ասել է, որ ԵԱՀԿ—ի շրջանակներում բանակցությունները կարգավորման լուրջ հեռանկարներ են բացահայտել, նշելով, որ հակամարտության կարգավորման «հիմնարար սկզբունքներին» վերաբերող երեք էջանոց փաստաթղթում ընդամենը չորս հարց է մնում չհամաձայնեցված։

Source: http://www.hhpress.am/

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2007/10/11/215/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: