Բրյուսելում հայտարարել է ՀՀ նա�ագահ Ռոբերտ Քոչարյանը
Ինչպես արդեն հաղորդել ենք, աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Երեկ Բրյուսելում Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի գործողությունների ծրագրի իրագործման հետ կապված հարցեր են քննարկել Ռոբերտ Քոչարյանն ու արտաքին կապերի գծով եվրոպական հանձնակատար Բենիտա Ֆեռերո—Վալդները։
Հայաստան—ԵՄ հարաբերություններից բացի, Ռոբերտ Քոչարյանն ու Բենիտա Ֆեռերո—Վալդները քննարկել են նաեւ տարածաշրջանային հարցեր եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը։
Երեկ Բրյուսելում Եվրոպական հանձնաժողովի շենքում բացվել է «Հայաստանի 12 մայրաքաղաքները» ցուցահանդեսը։
Ցուցահանդեսը բացել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ու ԵՄ արտաքին կապերի գծով հանձնակատար Բենիտա Ֆեռերո—Վալդները՝ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայությամբ։
Ցուցահանդեսը տեղակայված է Եվրոպական հանձնաժողովի շենքի առաջին հարկում եւ կտեւի մինչեւ հոկտեմբերի 30—ը։
«Հայաստանի 12 մայրաքաղաքները» ցուցահանդեսն այս տարի ցուցադրվել է նաեւ Փարիզում՝ Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում։
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Խոսե Լուիս Մանուել Բարոզոյի հետ։
Հայաստանի եւ ԵՄ երկրների միջեւ վիզային ռեժիմի պարզեցման հարցեր են քննարկվել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու Եվրոպական Հանձնաժողովի փոխնախագահ, արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով հանձնակատար Ֆրանկո Ֆրատտինիի հանդիպման ընթացքում։
Ռոբերտ Քոչարյանն ու Ֆրանկո Ֆրատտինին քննարկել են նաեւ Հայաստանի դատաիրավական բարեփոխումների հետ կապված հարցեր։
Ռոբերտ Քոչարյանը մշակույթի եւ արվեստի հայ գործիչների համար վիզային ռեժիմի պարզեցմանն առնչվող հարցեր է քննարկել մշակույթի հարցերով հանձնակատար Յան Ֆիգելի հետ։
Նախորդ օրը ելույթ ունենալով Cercle de Lorraine թագավորական ակումբում տեղի ունեցած հայ–բելգիական գործարար համաժողովում, Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ նախնական գնահատականների համաձայն, հանրապետության բանկային համակարգի աճն այս տարի կկազմի մոտ 70%։
Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս»—ի հատուկ թղթակիցը Բրյուսելից, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ վերջին 3—4 տարիներին Հայաստանի բանկային համակարգի աճի ծավալը մոտ 2 անգամ գերազանցում է ՀՆԱ աճի ծավալը։ ՀՀ նախագահը նշել է, որ մոտ ապագայում կավարտվի շվեդական OMX Group—ի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի ձեռքբերման գործարքը։
«Վերջին 3—4 տարիների ընթացքում Հայաստանում ավելի արագ է աճում բանկային համակարգը, քան ընդհանրապես համախառն ներքին արդյունքը։ Այս տարի արդեն 5 արտասահմանյան խոշոր բանկ է մտել Հայաստան, եւ մենք ակնկալում ենք, որ այս ոլորտի աճը կլինի մոտ 70 տոկոս ու միգուցե ավելի»,–ասել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Հանդես գալով բիզնես—ֆորումում, Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը հայտնել է, որ OMX—ի հետ պայմանգիրը նախատեսվում է ստորագրել հոկտեմբերի ընթացքում։
Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ« Õ¶Õ¡Õ­Õ¡Õ£Õ¡Õ°Õ¨ Õ¶Õ¡Õ¥Ö‚ Õ°Õ¸Ö‚ÕµÕ½ Õ§ Õ°Õ¡ÕµÕ¿Õ¶Õ¥Õ¬, Õ¸Ö€ Õ´Õ«Õ¶Õ¹Õ¥Ö‚ Õ¡ÕµÕ½ Õ¿Õ¡Ö€Õ¥Õ¾Õ¥Ö€Õ» Õ°Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶ÕµÕ¡Õ¶ Õ·Õ¸Ö‚Õ¯Õ¡ÕµÕ¸Ö‚Õ´ Õ¯Õ½Õ¯Õ½Õ¥Õ¶ Õ¡Õ·Õ­Õ¡Õ¿Õ¥Õ¬ Õ£Õ¥Ö€Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¥Ö‚ Ö†Ö€Õ¡Õ¶Õ½Õ«Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¡ÕºÕ¡Õ°Õ¸Õ¾Õ¡Õ£Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¨Õ¶Õ¯Õ¥Ö€Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶Õ¶Õ¥Ö€Ö‰
Նախագահը նշել է, որ վերջին ժամանակահատվածում «մենք մաքրել ենք ապահովագրական դաշտը օրենսդրության խստացման ճանապարհով, որպեսզի շուկայում մնան միայն այն ընկերությունները, որոնք իսկապես մասնագիտանում են ապահովագրական ոլորտի աշխատանքում»։ Պետության ղեկավարի խոսքերով, Հայաստանի ապահովագրական ոլորտի արդիականացման օրենսդրության բարեփոխումները գրեթե ավարտված են։
«Ներկայումս մենք բանակցում ենք այդ ոլորտում աշխատող արտասահմանյան ընկերությունների հետ՝ փորձելով ներգրավել նրանց հայկական շուկայում։ Հայաստանում գործում են ընկերություններ, հույս ունենք, որ մինչեւ տարեվերջ մեկ գերմանական եւ ֆրանսիական ընկերություն ներկա կլինեն նաեւ այդ ոլորտում»,–ասել է ՀՀ նախագահը։
Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ HSBC—Հայաստան բանկը նույնպես հայտարարել է Հայաստանում ապահովագրական ընկերություն ստեղծելու մտադրության մասին։
Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ« Õ¿Õ¶Õ¿Õ¥Õ½Õ¸Ö‚Õ©ÕµÕ¡Õ¶ Õ´Õ¥Õ» Õ¡Ö€Õ¿Õ¡Õ½Õ¡Õ°Õ´Õ¡Õ¶ÕµÕ¡Õ¶ Õ¡Õ¶Õ´Õ«Õ»Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¶Õ¥Ö€Õ¤Ö€Õ¸Ö‚Õ´Õ¶Õ¥Ö€Õ« Õ®Õ¡Õ¾Õ¡Õ¬Õ¶ Õ¡ÕµÕ½ Õ¿Õ¡Ö€Õ« Õ¯Õ¡Õ¦Õ´Õ¥Õ¬ Õ§ 532.9 Õ´Õ¬Õ¶ Õ¤Õ¸Õ¬Õ¡Ö€Ö‰
Այդ թվերը ներկայացրել է Հայաստանի զարգացման գործակալության գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը՝ հանդես գալով հայ—բելգիական գործարար–համաժողովում։ Նա հայտնել է, որ 2007թ. Հայաստանի ՀՆԱ ծավալը կկազմի 8.1 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 7.1 մլրդ դոլարի դիմաց։
Տիգրան Դավթյանը նշել է, որ ըստ կանխատեսումների, բնակչության մեկ շնչի ՀՆԱ ծավալը 2008թ. կկազմի 3200 դոլար, ինչը համաչափ է Արեւելյան Եվրոպայի երկրների ցուցանիշներին։
Հանդես գալով գործարար–համաժողովում, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ «այսօր մենք կարող ենք վստահ խոսել այն մասին, որ մեր երկրի տնտեսությունը հաղթահարել է անցումային շրջանն ու մտել կայուն զարգացման փուլ»։ «Իմ նախագահության ընթացքում չի եղել մեկ դեպք, երբ որեւիցե արտասահմանյան ընկերություն կորուստ ունենա Հայաստանում»,–ավելացրել է նա։
Բիզնես—ֆորումում Ռոբերտ Քոչարյանը հիշեցրել է, որ Հայաստանի 2007 թ. խորհրդարանական ընտրությունները ճանաչվել են միջազգային չափանիշներին համապատասխանող։
Հայաստանի նախագահի խոսքերով, այդ ընտրություններին «ընտրողները վստահություն հայտնեցին կառավարության քաղաքականությանն ու զրկեցին ծայրահեղական քաղաքական ուժերին Ազգային ժողովում ներկայացված լինելու իրավունքից»։ Ըստ այդմ Հայաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ 2008 թ. նախագահական ընտրությունները «կանցնեն վստահության եւ կայունության մթնոլորտում»։

Source: http://www.hhpress.am/

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2007/10/11/214/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: