2008թ. պետբյուջեի նաագիծն աչքի է ընկնում ֆինանսական աննաադեպ ծավալներովԹեպետ կառավարությունն ընդամենը նախօրեին է հավանություն տվել 2008թ. պետական բյուջեի նախագծին, սակայն մինչ այդ էլ արդեն տարբեր առիթներով հայտարարվել էր, որ գալիք տարվա բյուջեն նախորդներից տարբերվում եւ աչքի է ընկնում ֆինանսական ավելի լայն հնարավորություններով: Մասնավորապես, ըստ նախագծի, բյուջեի եկամտային մասը կկազմի 744.7 մլրդ դրամ, ծախսային մասը՝ 820.8 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ 76 մլրդ դրամ: Անշուշտ, ինչպես ասում են, թվերը տպավորիչ են, բայց, ինչպես կառավարության նիստում նշել է վարչապետ Սերժ Սարգսյանը, «նախագծում ներկայացված թվերը պահանջում են լուրջ ջանքեր, որովհետեւ այս թվերի տակ մարդկանց թոշակներն են, աշխատավարձերը, երկրի տնտեսական զարգացման ցուցանիշները»:
Մարդկանց համար բյուջեի թվերը տեսանելի են այն ժամանակ, երբ նրանք իսկապես իրենց վրա զգում են դրանց դրական ազդեցությունը: Այնպես որ, բյուջեի հնարավորությունները մեծացնելով՝ կառավարությունը նաեւ մեծացրել է իր պատասխանատվության բեռը:

Source: http://www.hhpress.am/

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2007/10/04/186/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Thursday, 08 January 2009
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • Adv