Ընդունելություն նախագահական նստավայրումԵրբ տասնվեց տարի առաջ հայ ժողովուրդն ազգովի «այո» ասաց անկախությանը՝ իրականացնելով ազատ ու անկախ հայրենիք ունենալու իր դարավոր երազանքը, այդ օրվանից մեր երկրի պետական տոնացույցում եւս մեկ տոն ավելացավ՝ Անկախության տոնը։
Ô±ÕµÕ¤ Ö…Ö€Õ¾Õ¡ Õ¡Õ¼Õ©Õ«Õ¾ Õ¥Ö€Õ¥Õ¯ Õ¨Õ¶Õ¤Õ¸Ö‚Õ¶Õ¥Õ¬Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶ Õ§Ö€ Õ¯Õ¡Õ¦Õ´Õ¡Õ¯Õ¥Ö€ÕºÕ¾Õ¥Õ¬ Õ€Õ€ Õ¶Õ¡Õ­Õ¡Õ£Õ¡Õ°Õ« Õ¶Õ½Õ¿Õ¡Õ¾Õ¡ÕµÕ¸Ö‚Õ´Ö‰
Ողջունելով հյուրերին՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Վեհափառ տեր,
Հարգելի հայրենակիցներ,
Õ€Õ¡Ö€Õ£Õ¡Ö€ÕªÕ¡Õ¶ Õ°ÕµÕ¸Ö‚Ö€Õ¥Ö€,
Շնորհավորում եմ բոլոր ներկաներին եւ մեր ողջ ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ։
Պետականության վերականգնումը պատմական բացառիկ իրադարձություն էր հայության կյանքում։ Ազատ, ժողովրդավարական ու ծաղկուն երկիր կառուցելու մեր ժողովրդի կամքն արտահայտվեց անկախության հանրաքվեի ժամանակ։ Այն իր զարգացումն ապրեց հետագա տասնվեց տարիների ընթացքում, եւ այս ճանապարհին պատվով հաղթահարվեցին բազմաթիվ փորձություններ։
Ներկայիս Հայաստանը կայուն զարգացման փուլում է։ Կարելի է վստահությամբ ասել, որ տնտեսությունը սրընթաց վերելք է ապրում.
n Õ½Õ¿Õ¥Õ²Õ®Õ¾Õ¸Ö‚Õ´ Õ¥Õ¶ Õ°Õ¡Õ¦Õ¡Ö€Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ¡Õ·Õ­Õ¡Õ¿Õ¡Õ¿Õ¥Õ²Õ¥Ö€,
n Õ¦Õ£Õ¡Õ¬Õ«Õ¸Ö€Õ¥Õ¶ Õ¡Õ³Õ¸Ö‚Õ´ Õ¥Õ¶ Õ¡Õ¦Õ£Õ¡Õ¢Õ¶Õ¡Õ¯Õ¹Õ¸Ö‚Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¥Õ¯Õ¡Õ´Õ¸Ö‚Õ¿Õ¶Õ¥Ö€Õ¨, Õ¶Õ¾Õ¡Õ¦Õ¸Ö‚Õ´ Õ§ Õ¡Õ²Ö„Õ¡Õ¿Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶Õ¨, Õ¢Õ¡Ö€Õ¥Õ¬Õ¡Õ¾Õ¾Õ¸Ö‚Õ´ Õ§ Õ¯ÕµÕ¡Õ¶Ö„Õ« Õ¸Ö€Õ¡Õ¯Õ¨,
n վերադառնում են մեր հազարավոր քաղաքացիները, որոնք լքել էին երկիրը՝ իրենց գոյատեւումն ապահովելու նպատակով
n Õ±Õ¥Ö‚Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¾Õ¸Ö‚Õ´ Õ§ Õ´Õ«Õ»Õ«Õ¶ Õ­Õ¡Õ¾Ö‰
Ես լավատես եմ Հայաստանի ապագայի հանդեպ՝ հասկանալով, որ դեռ շատ անելիքներ կան, ներուժը մեծ է, եւ մեր ժողովուրդն արժանի է ավելի լավ կյանքի։
Մենք պարտավոր ենք կրկնապատկել ժամանակակից եւ արդյունավետ պետականության կառուցմանն ուղղված մեր ջանքերը։ Դրա համար անհրաժեշտ է շարունակել բարեփոխումները՝ խորացնելով դրանց սոցիալական ուղղվածությունը։
Մենք մտադիր ենք շարունակել աջակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացմանը, քանի որ միայն լիարժեք պետականությունն է կարող ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Լեռնային Ղարաբաղում կայացած նախագահական ընտրությունները ցուցադրեցին ժողովրդի հավաքական մղումը դեպի անկախություն, հավատն իրենց պետականության հանդեպ եւ այն պաշտպանելու կամքը։
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները ցուցադրեցին իրականացվող քաղաքականության նկատմամբ ժողովրդի վստահությունը։
Համոզված եմ, որ առաջիկա նախագահական ընտրությունները ե՛ւս կանցնեն միջազգային չափանիշներին համապատասխան եւ բարձր վստահության մթնոլորտում։ Ընտրված քաղաքական ուղեգծի հետեւողական շարունակումը Հայաստանի կայունության եւ առաջընթացի կարեւոր գրավականն է։
Հարգելի հայրենակիցներ,
Այսօր Հայաստանը պաշտպանված է՝ շնորհիվ մեր զինված ուժերի։ Այս տոնական օրը մեր պարտքն է արժանին մատուցել ընկած հերոսներին։ Նրանց ջանքերի եւ կյանքի գնով է, որ Հայաստանի Հանրապետությունն ապրում է խաղաղության մեջ։ Մեր հուսալի բանակը հպարտություն է ներշնչում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացուն։
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության տասնվեցերորդ տարեդարձի առթիվ։ Համայն հայության հայրենիքը թեւակոխում է զարգացման նոր փուլ՝ իր առջեւ դնելով ավելի հավակնոտ նպատակներ։ Համոզված եմ, որ միահամուռ ջանքերով մենք հասնելու ենք նաեւ այդ նպատակներին եւ սերունդներին ենք ավանդելու ամուր եւ բարեկեցիկ երկիր։
Շնորհակալություն։»։
Ընդունելությանը ներկա էին կառավարության եւ Ազգային ժողովի ներկայացուցիչներ, արվեստի, մշակույթի եւ քաղաքական գործիչներ։
«Մենք այսօր բոլորս հպարտությամբ տոնում ենք այս գեղեցիկ տոնը, որին դարեր շարունակ ձգտել է հայ ժողովուրդը,–«ՀՀ»–ի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանը։–Ես այն երջանիկներից մեկն եմ, ով ականատես է եղել ժողովրդի երազանքի իրականացմանը։ Ցանկանում եմ, որ երկրիս առաջընթացը շարունակական լինի, եւ ժողովուրդս՝ միշտ բարգավաճող»։
Անկախությունը ժողովրդի համար ամենաթանկ արժեքն է համարում Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանը։ Սակայն արժեքի հետ միասին մենք պարտավորություն ենք ստանում տերը լինել այդ անկախության։
«Ես շնորհավորում եմ բոլորին Անկախության 16—ամյակի կապակցությամբ եւ մաղթում եմ, որ տարեցտարի ամրապնդենք այն գիտակցությունը, որ մենք բոլորս անելիք ունենք՝ անկախությունը պահպանելու եւ զարգացնելու գործում»։
ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը եւս հպարտության զգացումով է նշում Անկախության տոնը.
«Անկախ կուսակցական պատկանելությունից, անկախ սոցիալական վիճակից՝ յուրաքանչյուրս մեր մեջ պետք է կարողանանք գնահատել անկախությունը՝ իբրեւ արժեք, եւ հետագայում մեր գործողությունները կառուցել մեծ ու հզոր Հայաստանի տեսլականով։ Յուրաքանչյուրիցս է, կարծում եմ, կախված ա՛յս օրվա հետագա արժեւորումը»։
Անկախությունը ժողովրդի մեծագույն ձեռքբերում է համարում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ–ն ներկայացնող Վարդան Այվազյանը։
«Սա մեր պապերի, բազում սերունդների երազանքն է, այն այսօր իրականություն է դարձել։ Այսօր մենք ունենք բանակ, պետական բոլոր կառույցները, գուցեեւ՝ բացթողումներ, բայց հաստատուն քայլերով ձեւավորում ենք մեր հայոց անկախ պետականությունը»։
ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը առաջին հերթին շնորհավորում է բոլորին՝ տոնի առթիվ։
«Մեզնից ÕµÕ¸Ö‚Ö€Õ¡Ö„Õ¡Õ¶Õ¹ÕµÕ¸Ö‚Ö€Õ¨ մասնակցել Õ§ Õ¡Õ¶Õ¯Õ¡Õ­ ÕºÕ¥Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ¸Ö‚Õ©ÕµÕ¡Õ¶ Õ±Õ¥Ö‚Õ¡Õ¾Õ¸Ö€Õ´Õ¡Õ¶ Õ£Õ¸Ö€Õ®Õ«Õ¶, Õ´Õ¥Õ¯Õ¶ Õ«Ö€ Õ¿Õ¡Õ¼Õ¡ÕºÕ¡Õ¶Ö„Õ¸Õ¾, Õ´Õ¥Õ¯Õ¶ Õ«Ö€ Õ¯ÕµÕ¡Õ¶Ö„Õ¸Õ¾, մեկը՝ Õ¡Ö€ÕµÕ¸Ö‚Õ¶Õ¸Õ¾… ÔµÕ©Õ¥ ինչ–որ Õ¢Õ¡Õ¶Õ« Õ¡Ö€ÕªÕ¥Ö„Õ¨ Õ£Õ«Õ¿Õ¥Õ½, Õ¸Ö‚Ö€Õ¥Õ´Õ¶ ÕºÕ¡Õ¿Õ¡Õ½Õ­Õ¡Õ¶Õ¡Õ¿Õ¾Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶ Õ§Õ¬ Õ¥Õ½ Õ¦Õ£Õ¸Ö‚Õ´ Õ¤Ö€Õ¡ ÕºÕ¡Õ°ÕºÕ¡Õ¶Õ´Õ¡Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Ö€Ö‰

Անուշ ՍԱՄՎԵԼՅԱՆ
Source: http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20070922_5&flag=am

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2007/09/24/22/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

    • September 2007
      M T W T F S S
          Oct »
       12
      3456789
      10111213141516
      17181920212223
      24252627282930
  • Archives

  • Links

  • International newspers: