Եկեք տեր կանգնենք մեր երկրին, մեր հաղթանակներինԱնմիջապես ասեմ, որ խոսքը բարոյական հաղթանակների մասին չէ: Իհարկե, դրանք էլ իրենց դերն ունեն, բայց իրական հաղթանակներն են, որ առաջընթաց քայլ են ապահովում ու հզոր դրական էներգիա առաջացնում:

Մենք միշտ, չգիտես ինչու, այդ իրական հաղթանակները փնտրում ենք հայոց պատմության հեռավոր անցյալում, այնինչ դրանք առկա են նաև մեր կողքին և մեր միջոցով են իրականացվել: Մնում է միայն տեր կանգնել այդ հաղթանակներին, և մեր երկիրը կունենա ապագա:

Սպասվելիք նախագահական ընտրություններն այն մեխանիզմներից են, որոնց միջոցով ժողովուրդը կարող է իրականացնել իր տիրական իրավունքը: Սակայն, ցավոք սրտի, Հայաստանի անկախացումից շատ չանցած, ընտրական համակարգն այնպիսի խեղաթյուրման ենթարկվեց, որ այսօր մարդկանց դժվար է համոզել, թե ընտրությունների միջոցով հնարավոր է դրական տեղաշարժեր արձանագրել: Ու այս առումով է, որ պետք է համարձակություն ցուցաբերել` երկրի տերը դառնալու համարձակություն: Այլապես կրկին ստիպված կլինենք թերթել հայոց պատմության որոշ անփառունակ էջեր ու բավարարվել միայն բարոյական հաղթանակներով:

1995 թվականից սկսած` ընտրությունները դարձել են լուրջ փորձություն: Ընդ որում, դրանք փորձություն են ոչ միայն ժողովրդի, այլև նրա քաղաքական տեսակետները ներկայացնող իշխանության և ընդդիմության համար: Կենաց-մահու կռիվը, որ մղվում է ընտրատեղամասում և դրանից դուրս, ունի ինչպես իր մակերեսային, այնպես էլ խորքային պատճառները:

Ընտրակեղծիքների մակերեսային շերտը ներկայացնողներն այն մարդիկ են, ովքեր ունեն այսրոպեական ֆինանսական շահեր և «մենթալիտետային» պարտավորվածություններ` ինչը մեզանում գործող «ախպերական» արժեքային համակարգի դրսևորումներից է:

Ընտրակեղծումների խորքային պատճառներն ավելի լուրջ բնույթ ունեն, և արժե դրանց ավելի հանգամանալից անդրադառնալ:
Ô¿Õ¡ÕºÕ«Õ¿Õ¡Õ¬Õ« Õ¶Õ¡Õ­Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¯Õ¸Ö‚Õ¿Õ¡Õ¯Õ´Õ¡Õ¶ Õ°Õ¡ÕµÕ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¡Ö€Õ¡Õ¿Õ¶Õ¥Ö€Õ¨

ԽՍՀՄ փլուզմանը հաջորդած հասարակական հարաբերությունների համընդգրկուն փոփոխությունները հանգեցրին սեփականատիրական նոր տիպի հարաբերությունների: Շուկայական վերափոխումները հետխորհրդային երկրներում տարբեր կերպ ընթացան: Հայասատանում զարգացումներն ունեցան հետևյալ փուլերը.

Առաջին` կապիտալի նախնական կուտակման փուլ, որի ընթացքում ձևավորվեց նոր սեփականատերերի խավը: Այս փուլին բնորոշ էր տարերայնությունը: Սա նաև լուրջ փորձության շրջան էր 88-ի շարժման արդյունքում ձևավորված քաղաքական վերնախավի համար: Պարզվեց, որ շարժման ղեկավարները պետության մոդելի մասին տարբեր պատկերացումներ ունեին: Պարզվեց նաև, որ իշխանական և մերձիշխանական շրջանակներում բավական լուրջ զանգված կա, որը «նուվարիշների» հոգեբանությամբ ուզում էր անմասն չմնալ կապիտալի նախնական կուտակումից: Իմ պատկերացումներն ուրիշ էին, և դա այն էական հանգամանքներից էր, որոնց պատճառով հրաժարվեցի վարչապետի պաշտոնից:

Այն ժամանակ արդեն տեսանելի էին իշխանության և բիզնեսի սերտաճման ներկայիս համակարգի սաղմերը և սպասվող վտանգները: 90-ականների սկզբին, ես ու իմ թիմակիցներն այսօրվա պատկերացումներով «միամիտ» էինք: Մենք կարծում էինք, որ իշխանության և սեփականության գործառույթները պետք է տարանջատել: Մեր ընդդիմախոսներն այլ պատկերացումներ ունեին իշխանության մասին: Արդյունքում, չգնալով արմատական բարեփոխումների ճանապարհով, նրանք պետության մեջ բովանդակային առումով պահպանվեցին կոմունիստական վարչահրամայական համակարգին բնորոշ բացասական հարաբերությունները: Դա պատուհաս դարձավ մեր ժողովրդի գլխին, որովհետև նորերը, վարչահրամայական համակարգը պահպանելով, չունեին կոմունիստական դպրոցին հատուկ վարչական հմտություններ, և պատահական չէ, որ կառավարչական քաոսային երևույթները գրեթե համատարած բնույթ կրեցին:

Բնականաբար մենք չէինք կարող ընդունել հասարակական հարաբերությունների նման մոդելը և որոշում կայացրեցինք պայքարել այդ համակարգի դեմ` հրաժարվելով իշխանության մաս կազմելուց:

Մենք կարծում էինք, որ հերթական ընտրություններում (1995թ. ԱԺ և 1996թ. նախագահական), ապացուցելով մեր ճշմարտացիությունը, կգանք իշխանության և երկիրը կզարգացնենք այլ մոդելով: Բայց պարզվեց, որ հիմնականում կապիտալի նախնական կուտակումը կիսաօրինական ու կիսաքրեական ճանապարհով իրականացնողներն ու նրանց քաղաքական վերնախավը պատրաստ չէին ազատ ընտրության: 88-ի շարժման ժողովուրդն առաջին անգամ առարկայորեն տեսավ իր ու իշխանության օտարումը: Օտարված իշխանությունն արդեն սկսեց գործել 1995թ-ի հուլիսի 5-ին «ընդունված» Սահմանադրությամբ, որի պայմաններում ձևավորվեց գերկենտրոնացված իշխանական ուղղահայաց: Այսինքն` Հայաստանն իր ձևավորման սկզբնական փուլում կորցրեց պատմական այն շանսը, որը հնարավորություն կտար մեզ այսօր որակապես այլ երկրում ապրել: Արևելյան Եվրոպայի երկրները, գնալով արագ բարեփոխումների ճանապարհով, կարողացան անցնցում (կամ կարճաժամկետ ցնցմամբ) անցնել ժողովրդավարական ու շուկայական հարաբերությունների: Մենք էլ ունեինք այդ հնարավորությունը: 1990-1991թթ. ձևավորված իշխանությունն օժտված էր հասարակական գերբարձր լեգիտիմությամբ, ինչը ժամանակակից պետություն կառուցելու հանարվորություն էր: Ճիշտ է, ոմանք խոսում են այդ տարիների օբյեկտիվ դժվարությունների մասին (պատերազմ, երկրաշարժ, շրջափակում և այլն), որոնց դեպքում խնդրահարույց էին դառնում բարեփոխումները, բայց, իմ խորին համոզմամբ, ներկայացվող դժվարություններն ընդամենը արդարացումներ փնտրելու փորձեր են: Ոչ ավելին:

1995թ. Սահմանադրության «ընդունմամբ» ՀՀ-ում կապիտալի նախնական կուտակման փուլն ավարտվեց: Սկիզբ դրվեց կլանային տնտեսական հարաբերություններին: Սա արդեն «զարգացումների» երկրորդ փուլն էր:

Սահմանարդրության ընդունումից հետո ընկած շրջանում գործող կլանային հարաբերություններն արդեն կանոն դարձրեցին ընտրակեղծիքների համակարգը: Հասարակական կյանք թափանցեցին մեր ժողովրդի արժանապատվությունը նսեմացնող այնպիսի երևույթներ, ինչպիսիք են ընտրակաշառքը և քաղաքական կոռուպցիան: Ահա սա էր կլանային հարաբերությունների գինը: Հարաբերություններ, որոնք արդեն շատ են հեռացել ազատ շուկային հատուկ սկզբունքներից: Իշխանական նոմենկլատուրան թափանցել է հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներ: Նոմենկլատուրային կապիտալիզմը ՀՀ հետանկախական պատմության հասարակական հարաբերությունները բնորոշող երրորդ փուլն է, որի պայմաններում ենք ապրում այժմ, երբ իշխանության ճյուղերի միջև տարանջատում չկա, երբ դատական իշխանությունը կախվածության մեջ է գործադիրից, երբ դժվար է տարբերել, թե որտեղ է ավարտվում իշխանությունը և որտեղ սկսվում` բիզնեսը, երբ մարդու իրավունքների պաշտպանությունը հեռավոր երազանք է, երբ աշխատավորն իր իրավունքներով ու կյանքի որակով քիչ է տարբերվում ֆեոդալական հարաբերությունների ժամանակաշրջանում ապրող մարդուց, երբ պետությունը քաղաքացուն ամենակուլ «Լեւիաթան» է թվում, երբ բոլորը պայքարում են բոլորի դեմ ու ենթարկվում մեկին:

Այս ամենի գլխավոր պատճառը սեփականության լեգիտիմության բացակայությունն է: Բոլորը բոլորի դեմ պայքարում են միայն այդ դեպքում: Այս ամենը նկատի ունենալով է, որ սկզբում ընտրությունները բնորոշեցի որպես փորձություն ժողովրդի (ընտրողի), իշխանության և ընդդիմության համար: Ներկա սոցիալական բևեռացվածության պայմաններում ընդդիմությունը, որպես կանոն, միջին վիճակագրական ընտրողին գայթակղում է սոցիալական հրաշքով, իսկ արմատական տրամադրված ընտրողին` «Ելի’ր, ում կյանքն անիծել է» լյումպենական կոչով: Իշխանություններն, իրենց հերթին, դիմում են «փորձված» մեթոդին` ավելացրած դեմագոգիան և քարոզչական տեռորը:

Ամփոփելով հետանկախական շրջանում առկա հարաբերությունների փուլային համառոտ նկարագրությունը` եկեք «ինվենտարիզացիայի» ենթարկենք մեր կյանքը:
Ô»ÕžÕ¶Õ¹ Õ¸Ö‚Õ¶Õ¥Õ¶Ö„ Ö‡ Õ«ÕžÕ¶Õ¹ Õ¹Õ¸Ö‚Õ¶Õ¥Õ¶Ö„

Նախընտրական շրջանը առանձնահատուկ ժամանակահատված է, երբ ժողովուրդը կարող է հաշվեկշռային գնահատական տալ իր «ակտիվներին» ու «պասիվներին»:

2008-ի փետրվարին կլրանա ղարաբաղյան շարժման 20-ամյակը: Մեր դրական ձեռքբերումներից են`

- Õ„Ô±Ô¿-Õ« Õ¡Õ¶Õ¤Õ¡Õ´ Õ¤Õ¡Ö€Õ±Õ¡Õ® Õ¤Õ¥ ÕµÕ¸Ö‚Ö€Õ¥ Õ¡Õ¶Õ¯Õ¡Õ­ ÕºÕ¥Õ¿Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶,

- դե ֆակտո ազատագրված Արցախ,

- ՀՀ-ն, տարածաշրջանում ունենալով ամենաաղքատ բնական ռեսուրսները և գտնվելով շրջափակման մեջ, չունենալով ելք դեպի ծով, այնուամենայնիվ իր կենսամակարդակով չի զիջում հետխորհրդային հարևաններից Ադրբեջանին եւ գերազանցում է Վրաստանին,

- Հայաստանը, գտնվելով բարդ աշխարհաքաղաքական տարածաշրջանում, ի տարբերություն Վրաստանի, Ուկրաինայի կամ Բելառուսի, կարողացել է հավասարակշռված հարաբերություններ պահպանել միջազգային ուժի կենտրոնների` Եվրոպական Միության, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ,

- ՀՀ-ն կարողացավ նորմալ հարաբերություններ ունենալ նաև իր անմիջական հարևան Իրանի ու արաբական երկրների հետ,

- նորանկախ Հայաստանի պատմության մեջ քաղաքացիական պատերազմ տեղի չունեցավ, ինչից չկարողացան խուսափել մեր հարևան Վրաստանն ու Ադրբեջանը:

Բացասական երևույթներն են`

- կորցրել ենք մեր ազատ պետության քաղաքացուն, նա իրեն օտարված է զգում եւ պետական մարմինների մեջ հիմնականում վտանգներ է տեսնում,

- քաղաքացին բազում պարտավորություններ ունի պետության (իշխանության) հանդեպ, իսկ պետությունն իր պարտավորությունները գրեթե չի կատարում,

- արցախյան խնդրի դեռևս չկարգավորված վիճակ. հասարակության մեծ մասն օտարվել է այս խնդրից, ու կոնֆլիկտի կարգավորման առումով անորոշություն կա,

- Õ¥Ö€Õ¯Ö€Õ« Õ¯Õ¡Õ¼Õ¡Õ¾Õ¡Ö€Õ´Õ¡Õ¶ Ö‡ Ö„Õ¡Õ²Õ¡Ö„Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ¨ Õ­Õ¸Ö€Õ¨ Õ³Õ£Õ¶Õ¡ÕªÕ¡Õ´Õ« Õ´Õ¥Õ» Õ§,

- չեն գործում ընտրական մեխանիզմները, և մարդկանց մեծ մասը չի հավատում արդար ընտրության գաղափարին,

- իշխանական մարմինները հասարակական լեգիտիմություն չունեն, որի չգոյության խորքային արմատներն, ինչպես նշեցի, տեսնում եմ սեփականատիրական հարաբերությունների լեգիտիմության բացակայության մեջ,

- տեղական ինքնակառավարման գաղափարն իսպառ խեղաթյուրվել է և վերածվել ընտրակեղծիքների իրականացման «ինստիտուցիոնալ» կառույցի,

- դատական համակարգը չի կատարում իր հիմնական գործառույթը` արդարադատության իրականացումը,

- իշխանության ճյուղերի տարանջատում չկա և զսպումների ու հակակշիռների բացակայությունը օրենսդիր, գործադիր և դատական մարմինների միջև հանգեցրել է կառավարման գերկենտրոնացված բուրգի առկայության:
Հայկական «քաղաքատնտեսություն»

Մեր երկրի տնտեսական համակարգն իր կառուցվածքով կիսակապիտալիստական-կիսաֆեոդալական բնույթ ունի: Բոլոր խոշոր ֆինանսական հոսքերը վերահսկվում են իշխանության մեջ գտնվող մի խումբ մարդկանց կողմից: Հայաստանի տնտեսության ստվերի փականը նախեւառաջ կարգավորվում է երկրի սահմաններում` մաքսային կետերում: Իշխանությունը, այսպես կոչված մեկ պատուհանի սկզբունքով, մաքսային կետերի միջոցով, ստվերային ռենտա է հավաքում բոլոր գործարար շրջանակներից: Այստեղ է հենց թաքնված ստվերային տնտեսության սկզբնաղբյուրը: Այստեղից է սկիզբ առնում ապագա մենաշնորհների համակարգը` հիմնված ներմուծման վրա:

ՀՀ տնտեսական համակարգը դե ֆակտո ունի հետևյալ կառուցվածքը: Շարքային քաղաքացուն թույլատրվում է աշխատել բիզնեսի տիրույթում: Առավել հաջողակները հնարավորություն ունեն մտնելու միջին բիզնեսի տիրույթ: Իսկ ահա միջինից դեպի խոշոր բիզնես տանող ճանապարհը փակ է: Այստեղ արդեն հայտնվում են իշխանական բուրգին մոտ գտնվող արտոնյալ կամ նոմենկլատուրային բիզնեսմենները: Իշխանության գործառույթն այս դեպքում ստանում է «արբիտրաժային» տեսք, երբ պետք է միայն վերահսկել խոշոր բիզնեսի համար սահմանված չգրված օրենքները: Այս պարագայում պետությունն ամենուրեք է: Թվացյալ մրցակցությունը վերաբերում է միայն բիզնեսի ստորին շերտին, որտեղ իրոք լուրջ մրցակցություն կա, բայց այդ մրցակցությունից տնտեսությունը չի շահում, որովհետև բիզնեսի հիմնական հատվածում իշխանությունն ու ձեռներեցությունը կատարյալ համաձայնության մեջ են: Հետևաբար, եթե չկա տնտեսական ժողովրդավարություն, ապա չի կարող գործել նաև քաղաքական ժողովրդավարությունը: Բաժներտիրական ընկերությունները և արժեթղթերի շուկան այնքան հեռու են միջին քաղաքացուց, որ տնտեսական մասնակցային գործընթաց հասկացությունն առայժմ անիմաստ է քննարկել: Մարդիկ, եթե նույնիսկ ունեն խնայողություններ, դրանք չեն ուղղում (կամ շատ չնչին մասն են ուղղում) ինստիտուցիոնալ ներդրումների ոլորտ: Այս ամենի քաղաքական հետևանքը զուտ ձևական ու հռչակագրային ժողովրդավորությունն է: Իսկ այդ պայմաններում գործում են հետևյալ խաղի կանոնները. ընտրություններ` նախապես հայտնի ելքով, բազմաթիվ լրատվամիջոցներ (խոսքը հիմնականում վերաբերում է հեռուստաընկերություններին)` միատեսակ լրատվությամբ, բազում տնտեսվարողներ` կենտրոնացված տնտեսական համակարգով, սեփականության ինստիտուտ` ֆեոդալական ունեցվածքային պատկերացումներով, և այլն:
ՀՀտնտեսական «հրաշքի» իրական պատկերը կամ «թոշակառուպետության» հայեցակարգը

Մեզանում շատ հաճախ շփոթում են տնտեսության իրական և անվանական աճերը: Վերջին տարիներին, իրոք, արձանագրվում է ՀՆԱ անվանական աճ: Վիճակագրական ցուցանիշները տպավորիչ են` երկնիշ տնտեսական աճ, բյուջեի ծավալների աճ, շինարարության աշխուժացում և այլն: Բայց սրանց զուգահեռ, տարօրինակ կերպով, պահպանվում է բնակչության աղքատության բավական բարձր մակարդակը, խորանում է սոցիալական բևեռացումը. հարուստների նեղ շերտն էլ ավելի է հարստանում, իսկ աղքատների բանակում իրական տեղաշարժ գերթե չկա, եթե չասենք հակառակը: Տնտեսության իրական հատվածում տարեցտարի անկման միտումներ են նկատվում: Մտահոգիչ է տնտեսական աճի որակական կողմը: Եվ եթե փորձենք բացել տնտեսական աճի ներքին կառուցվածքը, ապա պարզ կդառնա, որ այն հիմնականում ապահովվել է շինարարության ու ծառայությունների ոլորտի միջոցով: Բայց նույնիսկ այս ոլորտներում 2006թ. համեմատ 2007թ. որոշակի անկում է գրանցվել:

Վերջին 4 տարիների ընթացքում արդիական դարձավ այնպիսի մակրոտնտեսական խնդրի արծարծումը, ինչպիսին է հայկական դրամի փոխարժեքը միջազգային տարադրամի ` հատկապես ԱՄՆ դոլարի նկատմամբ: Շարունակաբար արժևորվելով` դրամը սկզբում հարվածեց ազգային արտահանողների շահերին, իսկ այժմ արդեն խնդիրներ է առաջացրել զուտ տեղական շուկայում աշխատող ձեռնարկությունների համար: Ներմուծելն արդեն ավելի ձեռնտու է դարձել, քան որևէ բան տեղում արտադրելը:

2007թ. նախնական գնահատականներով, ներմուծման և արտահանման բացասական հաշվեկշիռը կազմել է շուրջ 1,6 միլիարդ դոլար: Այսինքն` այդ չափով ներմուծումը գերազանցում է արտահանմանը: Իսկ սա արդեն տնտեսական աղետի պես մի բան է: Որպեսզի ավելի պարզ դառնա, մեջբերեմ թվերի լեզուն: Նշված արտաքին առևտրի բացասական սալդոն համադրելի է այնպիսի թվերի հետ, ինչպիսիք են պետական բյուջեի ծախսային մասը կամ էլ մեր հայրենակիցների կողմից արտերկրից ուղարկվող դոլարային միջոցների ծավալը` կազմելով ՀՆԱ-ի ավելի քան 20%-ը:

Ի դեպ, դրամի արժևորման խնդիրը մտահոգում է ոչ միայն գործարար շրջանակներին, այլև մեր այն քաղաքացիներին, որոնց եկամուտների հիմնական աղբյուրը դրսից ուղարկվող մասնավոր տրանսֆերտներն են:

Վերը նշված տնտեսական երևույթների գոյությունը հարց է առաջացնում, թե այդ դեպքում ինչի՞ հաշվին ենք զարգանում:

Իրականում մեր տնտեսության հիմնական շարժիչ ուժը դրսից ուղարկվող գումարներն են` գումարած շինարարական ոլորտում «Լինսի» և մի քանի այլ ծրագրերով ներդրվող գումարները, որոնք տնտեսության մեջ մուլտիպլիկատիվ էֆեկտ են ապահովում: Ահա և հայկական տնտեսական «հրաշքի» գաղտնիքը: Այսինքն` մեր պետությունը դարձել է «թոշակառու»` այն առումով, որ քիչ արտադրելով` ավելացնում ենք համախառն սպառումը: Որքան շատ ենք «թոշակ» ստանում, այնքան շատ ենք սպառում, և այնքան ավելի է արժևորվում դրամը: Որքան շատ է արժևորվում դրամը, այնքան շատ ենք դրսից գումարներ ստանում և այդպես շարունակ: Սա արդեն նմանվում է թմրամոլի վարքագծին: Իսկ թե թմրամոլի վերջն ինչ է, բոլորս էլ գիտենք:
Ô»ÕžÕ¶Õ¹ Õ§ Õ´Õ¥Õ¦ Õ½ÕºÕ¡Õ½Õ¸Ö‚Õ´ Ö‡ Õ«Õ¶Õ¹Õ¸ÕžÖ‚ Õ¥Õ¶ Õ¡Õ¶Õ°Ö€Õ¡ÕªÕ¥Õ·Õ¿ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ¡ÕµÕ«Õ¶ ÖƒÕ¸ÖƒÕ¸Õ­Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶Õ¶Õ¥Ö€

Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից հասել է այնպիսի մակարդակի, որ օրինակ, եթե Ռուսաստանից միայն տրանսֆերտները կրճատվեն 2 անգամ, ապա հայկական տնտեսության «թղթե տնակը» միանգամից կփլուզվի: Իսկ մինչ այդ մենք կշարունակենք «ուրախանալ» դրսից ուղարկվող գումարներով և հետևել, թե ինչպես է մեռնում տեղական արտադրությունը:

Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում նույնպես բարդություններ են սպասվում: Ադրբեջանի տնտեսական աճը (25 -30 տոկոսի սահմաններում) կայանում է նավթի հաշվին: Մեր հարեւանն իր աշխարհաքաղաքական բարենպաստ դիրքը ակտիվորեն կապիտալիզացնում է` միաժամանակ պահպանելով նորմալ հարաբերություններ բոլոր «խոշոր» խաղացողների հետ:

Ներկա իշխանության վերարտադրության դեպքում երկրի պետական կառավարման համակարգում իշխանական բրգաձև կառուցվածքն էլ ավելի կամրապնդվի և, չնայած սահմանադրական փոփոխություններին, վարչապետի պաշտոնը նորից տեխնիկական կդառնա:

ՀՀ տնտեսական համակարգն էապես կփոխվի: Փոքր բիզնեսով զբաղվելը պարզեցված հարկման դաշտի էական փոքրացումից հետո կդառնա անհամեմատ դժվար: Միջին բիզնեսի վիճակը նույնպես կդժվարանա, քանի որ այս ոլորտ ակտիվորեն կմտնեն խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, խոշոր բիզնեսից գանձվող իշխանության ռենտայի չափը անհամեմատ կավելանա: Դրամ - դոլար փոխարժեքի շարունակական արժեւորումից ելնելով` խոշոր բիզնեսը կծավալվի ոչ թե երկրից դուրս, այլ դեպի ներս` «փոխհատուցելով» իշխանության ռենտայի մեծացումը` միջին բիզնեսի տիրույթ մտնելով: Փաստացի տնտեսական դաշտում խոշոր վերաբաշխում կլինի: Փոքր բիզնեսի ոլորտ առավելապես կմտնի միջին բիզնեսը, և ներկայում «փոքրի» ոլորտում եղած մարդկանց մեծ մասը կմնա խաղից դուրս: Միջին բիզնեսի տեղը կմտնի խոշոր բիզնեսը: Հայաստանում խոշոր բիզնես հասկացությունը կդառնա խիստ հարաբերական: Իսկ ընդհանրապես, Հայաստանում բիզնեսով զբաղվող մարդկանց թիվը էապես կնվազի, մարդիկ իրենց կապիտալները կսկսեն դուրս բերել երկրից:

Այսպիսով, բիզնեսի բոլոր շրջանակները` մանր, միջին և խոշոր, կտուժեն: Բնականաբար, այս քաղաքականությունը լուրջ անկայունություն կմտցնի երկրի ներքաղաքական կյանքում: Հետեւաբար պետական կառավարման համակարգի այն մոդելը, որն արմատավորվել է մեր երկրում, մեզ տանում է մի ճանապարհով, որն ավելի է հեռացնելու մեզ մեր ակնկալած Հայաստանից: Իշխանական համակարգի կոշտ բրգաձևությունը, տնտեսական դաշտի արատավոր կառուցվածքը, առողջ քաղաքական-տնտեսական մրցակցային գործոնի բացակայությունը, հասարակության տարբեր շերտերի եւ, ընդհանուր առմամբ, ողջ ժողովրդի օտարումը` որոշումներ ընդունելու եւ անհրաժեշտ հակազդեցություններ կատարելու գործում, հանգեցրել են այն բանին, որ իշխող ռեժիմի` հիմնականում անձնական շահի վրա խարսխված ձգտումները խոր հակասության մեջ են երկրի հեռանկարային ու արդյունավետ զարգացման հետ: Ամենատագնապալին այն է, որ առկա միտումները սկզբունքորեն բացառում են էվոլյուցիոն անցումը որեւէ այլ մոդելի: Հետեւաբար անհրաժեշտ են արմատական փոփոխություններ` երկիրը հեռանկարային ուղի դուրս բերելու եւ նոր մոդելի անցնելու համար:

Որո՞նք են այդ նոր մոդելի գլխավոր նախապայմաններն ու բաղադրիչները: Ակնհայտ է, որ խորը համակարգային փոփոխությունների հիմքում պետք է դրված լինի նոր Սահմանադրությունը` ընդունված հասարակական ներքին համաձայնության հիման վրա` համահունչ օրենսդրական փաթեթների ուղեկցությամբ: Նոր Սահմանադրությամբ առաջարկվելիք հիմնական դրույթներին դեռ կանդրադառնանք, իսկ առայժմ քննարկենք, իմ պատկերացմամբ, մի կարևոր հարց:
ÕˆÕžÕ¾ ÕºÕ¥Õ¿Ö„ Õ§ Õ¯Õ¡Õ¼Õ¡Õ¾Õ¡Ö€Õ«, Ö‡ Õ«ÕžÕ¶Õ¹ Õ§ ÕºÕ¥Õ¿Ö„ Õ¡Õ¶Õ¥Õ¬

ՀՀ 3-րդ հանրապետության գոյության 17 տարիների ընթացքում ձևավորված հարաբերությունները մեզ տանում են թերզարգացած ավտորիտար երկրների ուղղությամբ:

88-ին սկիզբ առած համաժողովրդական շարժումը ապացուցեց, որ մարդկային որակների, ռեսուրսների առումով մեր ժողովուրդը խնդիրներ չունի: Հետեւաբար ներկա անմխիթար վիճակի գլխավոր պատճառը պետք է փնտրել պետական կառավարման համակարգի հակաժողովրդավարական կառուցվածքի, դրա անբավարար լեգիտիմության ու կառավարիչների ապաշնորհ գործունեության մեջ: Հաստատված պետական եւ հասարակական համակա

Permanent link:  http://www.armpress.com/hetq/2008/01/23/835/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Wednesday, 08 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: