Jan
15
Արամ Հարությունյանի կենսագրությունը
Filed Under Hetq Online
Ծնվել է 1958 թվականի փետրվարի 18-ին: 1975 թվականին ոսկե մեդալով ավարտել է միջնակարգ դպրոցը, իսկ1980-ին` գերազանցությամբ Երեւանի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը:
Ընդունվելով ասպիրանտուրա` գործուղվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարան: Ասպիրանտուրան ավարտելուց հետո մինչ այսօր դասավանդում է Երեւանի պետական համալսարանում: Ունի բազմաթիվ տպագրված աշխատանքներ: 1988 թվականից անմիջականորեն մասնակցել է ղարաբաղյան գոյամարտին, մասնավորապես կենսական նշանակություն ունեցող Լաչինի ռազմականացված բնակավայրերի ստեղծմանը, ազատագրմանը եւ ինքնապաշտպանական մարտերին: 1991-1999 թթ. եղել է ԱԻՄ անդամ, 1996-1999 թթ.` ԱԻՄ-ի խորհրդարանի խոսնակ:1996 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրություններում վճռականորեն պաշտպանել է ժողովրդավարական արժեքները, որի պատճառով էլ ձերբակալվել է: 1998-1999 թթ. եղել է Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի անդամ: 1999 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ԱԻՄ-ի համամասնական ցուցակում երկրորդն էր: 1999 թվականի նոյեմբերին ներկուսակցական ժողովրդավարության հարցերում սկզբունքայնություն դրսեւորելու պատճառով հեռացվել է ԱԻՄ-ից եւ 2000 թվականի ապրիլին մի խումբ համախոհների հետ հիմնել է Ազգային համաձայնություն կուսակցությունը, որի նախագահն է մինչ այսօր: 2003 թվականին եղել է Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու: Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Source: http://www.hetq.am
Permanent link: http://www.armpress.com/hetq/2008/01/15/816/Comments
Leave a Reply
You must be logged in to post a comment.
