Dec
25
Հարգելի ընթերցողներ,
Ինչպես նախորդ շաբաթ հայտարարել էինք, այսօր ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննեսյանը պետք է պատասխաներ ձեր հարցերին:
Խմբագրությունը պայմանավորվածությունը ձեռք է բերել Վ. Հովհաննեսյանի քարոզչության գծով պատասխանատու Գեղամ Մանուկյանի հետ: Պայմանավորվածության համաձայն` հարցերի պատասխանները «Հետքին» պետք է փոխանցվեin այսօր ժամը 12:00-ին: Վերջին անգամ Գեղամ Մանուկյանի հետ հեռախոսազրույց ենք ունեցել շաբաթ օրը՝ դեկտեմբերի 22-ին, որի ընթացքում նորից ենք հաստատել պայմանավորվածությունը:
Սակայն այսօր ամբողջ օրը Գեղամ Մանուկյանի հետ հնարավոր չեղավ որեւէ ձեւով կապ հաստատել, նա հեռախոսազանգերին չի պատասխանում: Գ. Մանուկյանին հնարավոր չեղավ գտնել ո’չ կուսակցության, եւ ո’չ էլ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության միջոցով: Այդ իսկ պատճառով առայժմ որեւէ հստակ բան չենք կարող հայտնել Ձեզ` Վահան Հովհաննեսյանը պատասխանե՞լ է ընթերցողների հարցերին, թե՞ ոչ: Բոլոր դեպքերում, հարցերին չպատասխանելու մասին շաբաթվա ընթացքում խոսք չի եղել, իսկ խմբագրությունն ամեն օր հեռախոսազրույց է ունեցել պրն Մանուկյանի հետ ու հիշեցրել նրան, որ հետեւեն հարցերին, քանի որ դրանց թիվն ավելանում է:
Հույս ունենք, որ Գեղամ Մանուկյանը վաղը կփոխանցի պատասխանները կամ որեւէ պարզաբանում կտա: Այդ մասին Ձեզ կտեղեկացնենք վաղը:
Նորից հայցում ենք Ձեր ներողամտությունը:
Source: http://www.hetq.am
Permanent link: http://www.armpress.com/hetq/2007/12/25/787/Comments
Leave a Reply
You must be logged in to post a comment.