Արթուր Բաղդասարյան. «Հայաստա՛ն, բա՛ց արա քո աչքերը»Ելույթ ՕԵԿ արտահերթ համագումարում
Անհրաժեշտ է գործողության մեջ դնել սահմանադրական նորմերը եւ իրականացնել ոչ թե երեւութական, այլ իրական բարեփոխումներ

Նախ եւ առաջ թույլ տվեք հայտնել իմ անկեղծ երախտագիտությունը վստահության եւ աջակցության համար, շնորհակալություն հայտնել երկար տարիներ ինձ հետ պայքարող կամք ու հավատ ունեցող այս դահլիճում ներկա, ինչպես նաեւ տեղի անբավարարության պատճառով բացակա պայքարի իմ զինակիցներին, ինչպես նաեւ հարյուր հազարավոր մարդկանց, ովքեր մեր կողքին են եղել, մեզ հետ միասին պայքարել ու քվեարկել են մեր քաղաքական թիմի օգտին: Դրանք ազատ քվեներ են, արդար ու անկաշառ ձայներ, այդ քվեների թիկունքում չկան վարչական բիրտ ճնշումներ եւ ընտրական կաշառքներ, այդ քվեների թիկունքում կանգնած է համոզմունքը, վստահությունը, իրենց կյանքը բարեփոխելու անկոտրում վճռականությունը: Եվ մենք պարտավոր ենք տեր կանգնել այդ արդար քվեներին, պարտավոր ենք շարունակել մեր վճռական պայքարը, որպեսզի ապրենք ոչ թե զրկանքների եւ դժվարությունների, անարդարությունների եւ ապօրինությունների, երեսպաշտության եւ քաղքենիության, չարության եւ նախանձի, ատելության եւ անհանդուրժողականության, այլ ազատության եւ ժողովրդավարության, նորարարության եւ բարեփոխումների, սիրո եւ բարության, վերջապես` օրենքի եւ արդարության Հայաստանում: Իսկ այդ ճանապարհը թեեւ փշոտ է, բայց ազնիվ, ինչպես մեր վերջին հաղթանակը խորհրդարանական ընտրություններում, երբ մեր թիմն անցնելով բռնաճնշումների, սեւ քարոզչության եւ ատելության գետով, կարողացավ ափ հասնել եւ մուտք գործել խորհրդարան շնորհիվ այն բազմահազար մեր հայրենակիցների, ովքեր քաղաքացիական եւ քաղաքական արիություն ունեցան ասելու, որ մենք ազատ մարդիկ ենք, ազատ քաղաքացիներ: Այս իմաստով հայտնություն արած չեմ լինի, եթե ասեմ, որ ազատ եւ արդար ընտրությունները հնարավոր են միայն ազատ եւ արդար երկրում: Իսկ անազատ եւ անարդար հասարակությունը դա անազատ եւ անարդար իշխանության արդյունք է, այն իշխանության, որ ծնվում է ոչ ժողովրդից, այլ նույն իշխանությունից, որի բովանդակությունը վերջին տասնհինգ տարիներին այդպես էլ չփոխվեց: Այդ իսկ պատճառով էլ մենք այսօր ունենք երեւութական մի երկիր,, ուր հռչակվում է ժողովրդավարություն, բայց իրականում բանտարկվում է ազատ խոսքը, ուր հռչակվում է անկախ դատական իշխանություն, բայց վերահսկվում է արդարադատությունը, ուր հռչակվում է ազատ տնտեսական մրցակցություն, բայց շահութաբեր ոլորտները բաժանվում է կլանային խմբավորումների միջեւ, ուր խոսվում է արդար ընտրություններով ստացած քվեների մասին, բայց ամբողջ երկրում աճուրդի են հանվում աղքատության մատնված ժողովրդի քվեները, ուր խոսվում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, բայց անպատիժ են նում բոլորին տեսանելի ու հայտնի կոռուպցիոն հայրերը, որ բազմել են պետական կառույցները եկամտի աղբյուր դարձրած առանձին ոլորտներում:

Եվ հենց սա է պատճառը, որ վերջին 15 տարում իշխանությունների կողմից իրականացրած տնտեսական քաղաքականությունը տեսականորեն հռչակվել է բարեփոխիչ, սակայն արդյունքային տեսանկյունից չի բավարարում իրական բարեփոխումների տրամաբանությանը: Փաստելով տնտեսության ազատականացման ձեռնարկված որոշակի քայլերը, միաժամանակ ակնհայտ է, որ բազմաթիվ դեպքերում իշխանական լծակները կիրառվել են տնտեսության գրավիչ ոլորտներում սեփական կլանային մենաշնորհների հաստաման, սեփականաշնորհման արդյունքները նեղ խմբակային շահերի հարմարեցման, իսկ մի շարք դեպքերում, դրանց հանցագործ յուրացման ուղղությամբ: Աճող կոռուպցիայի, ծաղկող կաշառակերության եւ շարունակական աճող ստվերային տնտեսության ահռելի ծավալները, պետական ունեցվածքի զանգվածային կողոպուտը, օրեցօր բազմացող անօրինականությունների եւ կլանային խմբավորումների անպարկեշտ հաղթարշավը հարձակում են գործել երկրի սահմանադրական կարգի վրա: Այս իսկ պատճառով առաջացել է մեծ եւ ընդհանուր պետական խնդիր` պահպանել հաստատուն եւ համընդհանուր կանոնները, այն է` մեր սահմանադրական կարգը, այն Սահմանադրությամբ, որը հռչակում է աշխատանքի իրավունք, իսկ երկրում մոլեգնում է գործազրկությունը, այն Սահմանադրությամբ, որ երկրում հռչակում է օրենքի առաջ բոլոր քաղաքացիների հավասարության սկզբունքը, իսկ երկրում մոլեգնում են կրիմինալ ռազբորկաներն ու անպատիժ ապօրինությունները, այն Սահմանադրությամբ, որ հռչակում է օրենքի գերիշխանությունը եւ երաշխավորում դրա անկողմանակալ կիրառումը, երբ յուրաքանչյուր քայլափոխի տեսնում ես ապօրինությունների աճ, անպատժելիություն, օրենքներից վեր կանգնած արտոնյալ խավի մարդկանց իշխանություն:

Քաղաքակիրթ պետության մեջ սահմանադրական կարգով նախատեսված դրույթներն իրականացվում են իշխանության եւ ժողովրդի միջեւ կնքված դաշինքով: Հայաստանում մենք ունենք բոլորովին այլ իրավիճակ: Իշխանության եւ ժողովրդի միջեւ ոչ թե դաշինք է գործում, այլ խորը անջրպետ: Եվ հենց սա է պատճառը, որ իշխանությունը պետք է սկսի հենց իրենից: Նա ոչ միայն կանոներ պետք է հաստատի, այլ նաեւ պահպանի դրանք: Ի վերջո իշխանությունը պետք է ծառայի օրենքին , այլ ոչ թե սեփականաշնորհի իշխանության իրավունքները եւ այն ծառայեցնի իր շահերին: Հայաստանի համար կարեւորագույն ներքին մարտահրավերը Սահմանադրական կարգի կիրարկումն է առօրյա կյանքում` սահմանադրական կանոնների գործողությունը, որոնք կարեւոր եւ անհրաժեշտ են եւ իշխանության եւ հասարակության համար: Եթե քաղաքակիրթ աշխարհում իշխանությունը հարկատուների գրպաններից վճարվող վարձատրություն է աշխատանքի դիմաց, ապա Հայաստանում իշխանությունն արտոնություն է եւ իրավունք: Եթե քաղաքակիրթ աշխարհում իրավունքով եւ օրենքով է սահմանափակվում իշխանությունը, ապա Հայաստանում իշխանությունն է բիրտ ուժով սահմանափակում մարդկանց իրավունքները: Պատճառն ակնհայտ է. այն իշխանությունը, որ վախենում է իր ժողովրդից սկսում է հսկել նրան, ասվածի վկան զանգվածային գաղտնալսումներն են եւ ոչ համարժեք բռնաճնշումները ազատ մտածող մարդկանց նկատմամբ:

Հայաստանում իշխանության ուժը հիմնված է մի կողմից «բարեփոխումները լավ էլ առաջ են գնում» կարգախոսի հիման վրա եւ մյուս կողմից, այդ իրականացնելու համար օգտագործելով գրեթե հարյուր տոկոսով վերասկող հեռուստատեսային եթերն ու դատարանները: Այսպես է իրականացվում վարչակարգի ունակությունը` հսկելու այն, ինչ ընթերցվում է, ասվում եւ խոսվում, իսկ առողջ քննադատությունն ու ազատ խոսքը սվիններով է ընդունվում: Հարկ է ընդունել, սակայն, որ այս ժամանակներն այլեւս անցել են, որովհետեւ հարկադրաբար այլեւս անհնար է ուղեղների լվացման զանգվածային գործընթաց իրականացնել, իսկ երեւութական այս դիմակահանդես -փառատոնին մասնակցողներից շատերին անտարակույս երկդիմի են, որովհետեւ գոյատեւելու համար պարզապես կատարում են գերիշխող գաղափարախոսության պահանջները: Ավելին, հարկ է գիտակցել, որ այսպիսի պայմաններում իշխողի եւ իշխվողների շահերը չեն կարող միասնական լինել, որովհետեւ առաջնորդը կախված չէ իր ժողովրդից. ժողովուրդն է կախված իր առաջնորդից: Ըստ որում , այն ինչ լավ է առաջնորդի համար, հազիվ թե լավ լինի քաղաքացիների համար: Վերջին 15 տարում ամեին ինչ արվել է իշխանությունների ղեկին մնալու համար անկախ ժողովրդի կարծիքից ու սոցիալական բեւեռացումից, քանի որ առաջնորդների համար կարեւորը ոչ թե իրենց քաղաքացիների կյանքի բարելավումն էր, այլ նրանց կառավարումը: Հայտնի ճշմարտություն է, ինչքան ուժեղ է պետությունը, այնքան ազատ է այդ երկրի քաղաքացին:

Ավելին, մենք համոզված ենք, որ չի կարելի ստեղծել մրցակցային շուկա, առանց կոռուպցիայի դեմ իրական պայքարի, չի կարելի օգնել սոցիալապես կարիքավոր մարդկանց , եթե արտոնյալները հարկեր չեն վճարում, չի կարող լինել օրենքի իշխանություն, եթե օրենքը իշխանության համար արտոնություն է, ժողովրդի համար` դագանակ: Այս ամենի պայմաններում պաշտոնական տեղեկատվությամբ մատուցվող տնտեսական թմբկահարվող աճը չի բավարարում իրականությանը, քանզի բնակչության գերակշիռ մեծամասնության սոցիալական վիճակը մնում է ծայր աստիճան ծանր: Այս պայմաններում որեւիցե գործնական քայլեր չեն իրականացվում տարածվող կոռուպցիային դիմակայելու եւ օրինազանցությունները կանխելու համար, քանզի դրանց իրականացնողները շատ դեպքերում դարձել են իշխանության հիմնասյուները, որպես ընտրյալ իշխանավորներ, որոնց գործունեության մասին ժողովրդի գնահատականներում գերիշխում է գերազանցապես միայն բացասականը:

Այս քննադատությունը լսելիս ոմանք կարող են մտածել.«Իսկ ի՞նչ արեցիք դուք, որպես մի քաղաքական ուժ, որ նաեւ մի կարճատեւ ժամանակ իշխանության մաս եք կազմել»: Մենք պատասխանում ենք. «Մենք պայքարել ենք նաեւ իշխանության ներսից իրական բարեփոխումների համար, մենք պայքարել ենք մեր ընբոստ կեցվածքով ու ժողովրդաշահ գործունեությամբ, մեր սկզբունքային հարցադրումներով ու շիտակ հայրենասիրությամբ: Արդյունքում համակարգը չհանդուրժեց այն, ավելի ճիշտ այլակարծությունը եւ ազատությունը, իրական բարեփոխումներն ու նոր արժեքային փիլիսոփայությունը»: Ծավալվեց վհուկների որսից շատ քիչ տարբեղվող մի գործընթաց, որի արդյունքում բիրտ ճնշումների արդյունքների ներքո մեզանից հեռացան մի քանի գործարարներ, նաեւ հաշված պատեհապաշտներ, որոնք նույն հաջողությամբ կարող են հեռանալ իշխանությունից, ոչ թե իշխանափոխության , այլ իշխանության նավի փոքրիկ տատանման դեպքում անգամ, որովհետեւ շատերին առաջնորդում է սեփական ունեցվածքը պահելու ձգտումը: Հետզհետե Հայաստանում սկսվեց խրախուսվել դավաճանությունը, քարոզվել չարչիությունը, շահամոլությունը, բանսարկությունը, անպատիվ ու պատեհապաշտական արժեքները:Այս ամենը սակայն չհուսահատեցրեց մեզ, այս ամենը չնայած բազմաթիվ արգելքներին ու դժվարություններին չկանգնեցրեց մեզ, այլ նոր ուժով մղեց առաջ, որովհետեւ մարդիկ չնայած հեռուստատեսային տոտալ հակաքարոզչությանը եւ զանազան բանսարկությունների տարածմանը, հավատացին մեզ եւ կրկին, ընդամենը հաշված ամիսներ անց, քվերակեցին: Այսօր մենք ունենք, եթե նույնիսկ նվազագույնը, ապա նաեւ կարեւորը` մենք քաղաքական ուժ ենք, որ ներկայացված է խորհրդարանում եւ այսուհետ էլ վճռական շարունակելու է իր պայքարը մեր երկրի եւ ժողովրդի համար:
Ô²Õ¡Ö€Õ¸ÕµÕ¡Õ¯Õ¡Õ¶Õ¸Ö‚Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¥Ö‚ Õ°Õ¡Õ¾Õ¡Õ¿Õ« Õ¾Õ¥Ö€Õ¡Õ®Õ¶Õ¸Ö‚Õ¶Õ¤Õ¨ Õ°Ö€Õ¡Õ¿Õ¡Õº Õ¡Õ¶Õ°Ö€Õ¡ÕªÕ¥Õ·Õ¿Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶ Õ§

Սիրելի հայրենակիցներ, այսօր Հայաստանը փոխվում է, փոխվում են մարդիկ, փոխվում են բարքերը եւ ցավալին այն է, որ փոփոխությունների մեջ գերակշռում է հավատի հետեւողական հետընթացը, ինչն ուղեկցվում է ազգային արժեհամակարգի խարխլմամբ ու նահանջով:

Այսօր Հայաստանում բարոյական արժեքները խիստ նահանջ են ապրել: Շատերի համար ազգ, հայրենիք, ազգային խնդիրները հետին պլան մղվեցին եւ այսօր մեր հասարակությունը բարոյական վերածննդի կարիք ունի: Խնդիր, որ նախ եւ առաջ պետք է մտահոգի իշխանությանը, խնդիր, որ պետք է մտահոգի մեր հասարակությանը եւ կարեւոր է մեր ազգային արժեքների, արժանապատվության եւ առաջընթացի համար:

Հայտնի է, որ փողը լավ ծառա է, բայց վատ` տեր: փողով գնված հավատն ու իշխանությունը, ճնշումներով ու փշալարերով ստացած քվեները, ստով ու երեսպաշտությամբ փողարկվող ճշմարտությունը ոչ միայն երկար ճանապարհ չեն կարող անցնել, այլ նաեւ այդ ճանապարհին այնպիսի բարոյական աղետներ կարող են բերել, որոնք վերականգնելու համար տեւական ժամանակ եւ շատ ջանքեր կպահանջվեն:

Սակայն ես հավատում եմ, որ բարու եւ հավատի արժեքների կիրառումները խորապես ներկայացված են մեր ազգային նկարագրի մեջ: Դրա համար էլ հավատն առ աստված, հավատը ընտանեկան արժեքների, մարդասիրության եւ բարեսիրության մեջ տեղակայված է մեր ազգային գենոֆոնդում: Ի վերջո մեր ազատությունը գալիս է Աստծո նկատմամբ տարած մեր հաստատուն հավատից:

Õ„Õ¥Ö€ Õ¶Õ¡Õ­Õ¡Õ°Õ¡ÕµÖ€Õ¥Ö€Õ¨ Õ´Õ«Õ·Õ¿ Õ¯Õ¡Õ´Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ®Õ¶Õ¯Õ« Õ¥Õ¶ Õ¥Õ¯Õ¥Õ¬ Ô±Õ½Õ¿Õ®Õ¸ Õ¡Õ¼Õ¡Õ», Õ´Õ«Õ¶Õ¹Õ¤Õ¥Õ¼ Õ¶Ö€Õ¡Õ¶Ö„ Õ®Õ¶Õ¯Õ« Õ¹Õ¥Õ¶ Õ¥Õ¯Õ¥Õ¬ Õ¢Õ¼Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¬Õ¶Õ¥Ö€Õ« Õ¡Õ¼Õ¡Õ»: Ô±Õ²Õ¥Õ¿Õ« Õ¥Ö‚ Õ½ÕºÕ¡Õ¼Õ¶Õ¡Õ¬Õ«Ö„Õ« ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯, ÖƒÖ€Õ¯Õ¸Ö‚Õ©ÕµÕ¡Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Õ´Õ«Õ·Õ¿ Õ¤Õ«Õ´Õ¥Õ¬ Õ¥Õ¶ Ô±Õ½Õ¿Õ®Õ¸Ö‚Õ¶: ÔµÖ€Õ¢ Õ¢Õ¥Ö€Ö„Õ¶ Õ¡Õ¼Õ¡Õ¿ Õ§ Õ¥Õ²Õ¥Õ¬, Õ¡Õ¼Õ¡Õ»Õ«Õ¶ Õ¢Õ¡Õ¶Õ¨, Õ¸Ö€ Õ¡Ö€Õ¥Õ¬ Õ¥Õ¶` Ô±Õ½Õ¿Õ®Õ¸Ö‚Õ¶ Õ·Õ¶Õ¸Ö€Õ°Õ¡Õ¯Õ¡Õ¬Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶ Õ°Õ¡ÕµÕ¿Õ¶Õ¥Õ¬Õ¶ Õ§ Õ¥Õ²Õ¥Õ¬: Õ€Õ¡Õ¾Õ¡Õ¿Õ¶ Õ¡Õ¼ Õ¡Õ½Õ¿Õ¾Õ¡Õ® Õ¡ÕµÕ½Ö…Ö€ Õ´Õ¥Ö€ ÕªÕ¸Õ²Õ¸Õ¾Ö€Õ¤Õ« Õ¡Õ´Õ¥Õ¶Õ¡Õ¦Õ¸Ö€ Õ¸Ö‚ÕªÕ¶ Õ§, Õ¸Ö€ Õ¥Ö€Õ¢Õ¥Ö‚Õ§ Õ¥Õ²Õ¥Õ¬ Õ§: Õ„Õ¥Õ¶Ö„, Õ¸Ö€ÕºÕ¥Õ½ Õ¡Õ¦Õ£, Õ¥Ö€Õ¢Õ¥Ö„ Õ¹ÕºÕ¥Õ¿Ö„ Õ§ Õ´Õ¸Õ¼Õ¡Õ¶Õ¡Õ¶Ö„ Õ¸Ö‚ÕªÕ« Õ¡ÕµÕ½ Õ¡Õ²Õ¢ÕµÕ¸Ö‚Ö€Õ« Õ´Õ¡Õ½Õ«Õ¶:

Ապագայի պոռթկումը դա ազատությունն է, ուրեմն նաեւ` առաջընթացի եւ վերելքի պոռթկումն է: Հասարակական խաղաղության երաշխիքը դա ազգային զարթոնքն է եւ ժողովրդավարական իշխանությունը: Եվ հենց սա է պատճառը, որ մենք ասում ենք. «Հայաստան, բաց արա քո աչքերը»: Մենք համոզված ենք, որ Հայաստանն ապագայի երկիր պետք է լինի: Երբեմն դժվարությունները մարդիկ համեմատում են մայրամուտի հետ, մինչդեռ դա ընդամենը մեծ ուղեւորության ճանապարհի ժամանակավոր մի արգելք է, որը վճռականություն պետք է ունենանք եւ որը անհրաժեշտ է հաղթահարել:

Մարդկանց մի մասը ապրում է ապագայի նկատմամբ ունեցած հավատով ու ակնկալիքներով, որ այն լավն է լինելու: Մինչդեռ մյուսները վախենում են ապագայից մտավախություն ունենալով, որ անցյալի ձախողումները կարող են կրկնվել: Մենք չպետք է վախենանք մեր ապագայից, մենք պետք է պայքարենք մեր ապագայի համար: Այսօր աշխարհում տեղի ունեցող պայքարում որոշիչը ռումբերը եւ հրթիռները չեն լինելու, այլ քաղաքական կամքը, նոր եւ մրցունակ գաղափարները, հոգեւոր վճռականության փորձարկումը, արժեքները, որ մենք ունենք, այն հավատը, որ մենք փայփայում ենք եւ այն իդեալները, որոնց նվիրված ենք:

Ոչ ոք չի կարող հերքել ժողորդավարության եւ ազատ մրցակցության հաջողությունը, բայց որոշ մարդիկ կատաղում եւ կռվում են դրա դեմ: Ու հակազդեցության եւ դիմադրության հիմնական աղբյուրներից մեկը բարեփոխումների մերժման կամ սեփական շահերին հարմարեցնելու արդեն իրեն սպառած գաղափարախոսությունն է: Բարեփոխումները զարգացող եւ հաստատվող աշխարհում այլեւս այլընտարնք չունեն: Եվ ինչքան արագ ու վճռական լինենք այնքան ավելի լավ:

Մեր առջեւ ծառացած բարդ խնդիրներին անդրադառնալու համար, մենք պետք է գործենք բարի կամքի եւ միմյանց հանդեպ հարգանքի ոգով, եւ իմ կողմից` ես դա կանեմ: Հաջորդ որոշիչ տարում մենք ընտրություններ կկատարենք, որոնք կորոշեն մեր երկրի ապագան եւ բնույթը, մենք ընտրություն կկատարենք ձեւավորելու մեր զարգացումը առաջնորդվելով զարգացող տնտեսությամբ կամ մեզ հետ կպահենք առեւտրից եւ հնարավորություններից, նպաստելով կլանային տնտեսությանը եւ խոչընդոտելով ազատ մրցակցությունը:

Ազգային վերածնունդը եւ ազատ ժողովրդավարական երկիր ստեղծելը համընդհանուր արժեքային մի համակարգ է, որը չի պատկանում որեւէ քաղաքական ճամբարի: Դրա պաշտպանները չեն կարող հստակ բաժանվել ձախերի եւ աջերի, ժողովրդավարների եւ պահպանողականների, ամերիկացիների ու եվրոպացիների:

Հարկ է գիտակցել, որ ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ օրենքի իշխանությունը ոչ ամերիկյան, ոչ եվրոպական եւ ոչ էլ ռուսական են: Դրանք համակարգային եւ համամարդկային արժեքներ են: Եվ ցանկացած վայրում ու ցանկացած ժամանակ տրվում է ընտրելու հնարավորություն, իսկ ընտրությունը մեկն է` ազատություն, թե փակ հասարակություն, օրենքի թե գաղտնի ոստիկանության իշխանություն, արդար, ժողովրդավարական ընտրություն, թե փողի եւ վարչական ճնշումներով ընտրություն: Ի վերջո, ինչպիսի ընտրություններ ունենանք այնպիսի էլ նախագահ ու երկիր ենք ունենալու առաջիկայում:
Õ„Õ¥Õ¦ Õ¡Õ¶Õ°Ö€Õ¡ÕªÕ¥Õ·Õ¿ Õ§ Õ¬Õ¥Õ£Õ«Õ¿Õ«Õ´ Õ¥Ö‚ ÕªÕ¸Õ²Õ¸Õ¾Ö€Õ¤Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¶Õ¡Õ­Õ¡Õ£Õ¡Õ°

Ճիշտ է նախագահական ընտրություններում հաղթելը կարեւոր է, բայց այն երբեք չպետք է ձեռք բերվի` օգտվելով մարդկանց համատարած աղքատությունից ժողովրդին զանգվածաբար կաշառելու եւ լայնամասշտաբ ընտրական հանցագործությունների, ի վերջո շղթաների եւ ազգային արժանապատվության հաշվին: Մեր ազգին ու հայրենիքին անհրաժեշտ է արդար ու ժողովրդական նախագահ, անխոցելի եւ լեգիտիմ իշխանություն, դիմակայելու արդեն իմ կողմից թնարկված մի շարք ներքին եւ բազմաթիվ արտաքին մարտահրավերներին: Բռնաճնշումներով եւ ընտրակեղծիքներով ընտրված նախագահը թույլ է եւ խոցելի, նաեւ մեր ազգային խնդիրների լուծման տեսանկյունից: Ուստի իշխանություն է, թե ընդդիմություն` ցանկացած ոք, պետք է նախանձախնդիր եւ հետեւողական լինի, որ նախագահի արդար ընտրությունը դառնա գերակա քաղաքական ու հանրային խնդիր:
Արդյո՞ք մեր երկիրը սակայն առաջ է, ընթանում առաջիկա նախագահական մրցապայքարում ազատ ընտրությունների վերջնական հաղթանակի բացարձակ վստահությամբ:
Վստահ եմ, որ ոչ: Ուստի անհրաժեշտ է վերածնել հույսը: Անհրաժեշտ է վերածնել հավատը, քանի որ չհավատացողները շատ են, անհրաժեշտ է վերածնել հանդուրժողականությունը, քանի որ չարությունն իրական ուժ է դառնում ներքաղաքական կյանքում, անհրաժեշտ է ուժեղացնել պայքարը ապօրինությունների եւ ստվերայնության դեմ, որովհետեւ այսօր կոռուպցիան եւ ներկլանային խմբերը իրական ուժ են եւ խոչընդոտ մեր ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին:
Ասելով, որ միեւնույն է, ոչինչ չի փոխվելու, շատերը հրաժարվեցին քվեարկելուց, ասելով, որ միեւնույն է ոչինչ չի փոխվելու, շատերը զբաղված են ընտրական հանցագործություններով` չգիտակցելով, որ դա ուղղված է իրենց իսկ զավակների եւ երկրի ապագայի դեմ: Մենք պետք է վերափոխվենք, որովհետեւ վերափոխում են պահանջում մեր ժառանգները: Մենք պետք է ամբողջ ուժով պայքարենք ավերիչ ամենաթողության եւ ծավալվող ծայրահեղականության դեմ, քանի որ, ցավոք, ոմանք ուրախանում են ոչ միայն իրենց հաջողությունով, այլ դիմացինի անհաջողությունով, որի հետեւանքով Հայաստանում հաստատուն դիրքերով ամրապնդվում է ներքաղաքական ատելությունը: Քաղաքական խաղաղության եւ քաղաքական ազնիվ մրցակցության գաղափարներին հաջորդելու են գալիս քաղաքական առանց կանոնների մղվող պատերազմն ու ատելությունը միմյանց նկատմամբ: Անհանդուրժողականությունը, գավառական արժեքներն ու գաղափարները թռիչքաձեւ զարգացում են ապրում: Խորանում է ամեն ինչ ու ամենքին փչացնելու ու վարկաբեկելու գործընթաց` առանց հիշելու, որ այս շղթայում հաղթողներ չեն կարող լինել ու չեն լինելու: Եվ դա հավասարապես վերաբերում է այդ գործընթացները կազմակերպողներին:

Առողջ քննադատությունը, այլընտրանքային տեսակետների առաջադրումը, նորարարությունն ու ակտիվ աշխատանքը հաճախ սվիններով են ընդունվում: Երկրի նախագահի ընտրությունների ծիրում հեռուստատեսային համատարած բլոկադան եւ իշխանության միակողմանի քարոզչությունը արդեն լուրջ կասկածի տեղիք են տալիս ապագա ընտրական գործընթացների նկատմամբ: Ավելին, այս հատեքստում մարտնչող տգիտությունը հետեւողականորեն նոր բարձունքների է ձգտում: Որովհետեւ առաջընթացի ու ժողովրդավարական արժեքների քաղաքակիրթ ինտեգրացիայի միջոցով արդար ընտրություններ կազմակերպելու իրական մղումները ոմանց սին պատրանքներ են թվում, ինչը եւ նրանց դարձնում է իրենց ճահճացած արժեքային համակարգը քանդելու վճռական թշնամիներ:

Արդեն իսկ եկել է ժամանակը, որ մենք ունենանք ազատ ընտրության մի ծրագիր, որը վերստին վստահություն կներշնչի թեամբողջ հասարակությանը, թե քաղաքական դաշտին: Հենց այդ պատճառով կարեւոր է հաղթահարել ազատ ընտրության խոչընդոտը համերաշխության եւ քաղաքական բոլոր ուժերի` այս գաղափարի պաշտպանությանը միտված համընդհանուր դաշինքի միջոցով: Ես որպես նախագահի թեկնածու հայտարարում եմ, որ սկսում եմ հանդիպումների շարք առաջադրված բոլոր թեկնածուների հետ` առաջարկելով նաեւ հրապարակային քննարկումներ բոլորի ակտիվ մասնակցությամբ:

Կարծում եմ, որ այս պահին, այս կարեւոր խնդրի լուծման համար հենց այսպիսին պետք է լինի մեր միասնական հավակնությունը:

Իշխանություն, թե ընդդիմություն` բոլորս պետք է գիտակցենք այս ճանապարհի ընտրության կարեւորությունը: Բոլորս պետք է աջակցենք, որ արդար նախագահական ընտրությունների եւ ժողովրդավարության զարգացման ընդհանրական աշխարհայացքը դառնա մեր հրամայականը եւ արմատավորվի մեր գիտակցության ու գործելակերպի մեջ:

Իրական ժողովրդավարության դինամիզմը, հասարակության կառավարման` իր հավասարը չունեցող մոդելը պետք է գերակա դառնան: Նոր գաղափարներն ու նոր արժեքային համակարգը ազատ ընտրություններ են ենթադրում: Այս իմաստով մենք պետք է դրսեւորենք նաեւ իդեալիզմ եւ խիզախություն. իդեալիզմ, որովհետեւ շատերի համար ազատ ընտ

Permanent link:  http://www.armpress.com/hetq/2007/12/12/700/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Wednesday, 08 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: