Armenia Expo 2007«Armenia Expo 2007» 7-րդ առեւտրա-արդյունաբերական ցուցահանդեսում (սեպտեմբերի 14-17) ներկայացված մասնակիցների մեծ մասը ներմուծող ընկերություններն էին: Եթե չհաշվենք տեղեկատվական եւ տպագրական ծառայություններ մատուցող կազմակերպությունները, ապա 89 արտադրողներից միայն 33-ն էին տեղական, մյուսները ներկայացնում էին ներմուծված ապրանք` շինանյութ, տեխնիկա, մթերք: Հայկական արտադրանքից հիմնականում ներկայացված էր սննդի ոլորտը` հանքային ջրեր, ալկոհոլային խմիչքներ, մսամթերք եւ կիսաֆաբրիկատներ, կաթնամթերք, պաղպաղակ: Ավելի քիչ` շինարարական եւ տեխնիկական արտադրանք:

Ցուցահանդեսի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշել է, որ Հայաստանում «զարգանում է արդյունաբերության արտադրողականությունը եւ առողջ մրցակցությունը»: Ցուցահանդեսին մասնակցած հայ գործարարներն այլ կարծիք ունեն:

Երեւանի կաշվե իրերի գործարանի փոխտնօրեն Արմեն Պանիրյանն ասում է, որ ներքին արտադրողը «խեղդված է ներմուծված ապրանքի մեջ»: Կաշվե իրերի գործարանը վերաբացվել է 1996 թվականին: Աշխատում է հիմնականում հատուկ պատվերներով, քանի որ ներքին շուկան առանց այն էլ լցված է չինական եւ թուրքական պայուսակներով, գոտիներով, տարբեր արտահագուստներով: «Ինչքան էլ փորձենք քչացնել մեր արտադրանքի ինքնարժեքը, միեւնույն է, չինական պայուսակից էժան երբեք չենք կարող արտադրել: Հայաստանում աշակերտական պայուսակներ միայն մենք ենք կարում, բայց դրսից հազարներով են բերում երկու անգամ էժան»,- ասում է Ա. Պանիրյանը:

Ապրանքն արտահանելու մասին պրն. Պանիրյանը նույնիսկ չի էլ մտածում: «Մեր արտադրանքը վատը չի, բայց հայկական պայուսակները դժվար թե աշխարհում մրցակից լինեն, մանավանդ, որ արտահանելիս ապրանքի ինքնարժեքը մեծանում է: Վերջին անգամ մեկ պատվեր Մոսկվայից ստացել ենք 2006 թվականին: Հայաստանում կան ոլորտներ, որոնք չեն կարող ինքնուրույն զարգանալ: Խնդիրն այսքան սուր չէր լինի, եթե ներմուծված ապրանքի մաքսատուրքը բարձր լիներ, գուցե այդ ժամանակ մենք էլ շունչ քաշելու տեղ ունենանք: Բայց ներմուծողների համար ճանապարհները միշտ բաց են»,- ասում է պրն. Պանիրյանը:

Գործարար Վռամ Սարոյանն իր հայրենի Ուշի գյուղում (Արագածոտնի մարզ) 2002 թվականից աշխատեցնում է հայկական չիփսերի արտադրության փոքր ձեռնարկություն: Ընկերությունն Ուկրաինայից ներկրում է կարտոֆիլի փոշի, իսկ Լեհաստանից` համեմունքներ, սակայն պատրաստի արտադրանքն արտահանել չի կարողանում: «Մեկ անգամ փորձեցինք Վրաստան տանել, բայց ուկրաինական ընկերությունները ողողեցին Վրաստանի շուկան չիփսերով, մենք ուղղակի դուրս մնացինք: Ներքին շուկայում էլ պարսկական, թուրքական, ռուսական չիփսերը գրավել են շուկայի 80 տոկոսը»,- ասում է «Ավեգիս» ՍՊԸ-ի տնօրեն Վռամ Սարոյանը: Հայաստանում չիփսի եւս երկու - երեք արտադրամաս է գործում:

Երկու ձեռնարկությունների ղեկավարներն էլ նշում էին, որ իրենց արտադրողականության եւ աշխատանքի կարողությունները բավարար են ավելի մեծ քանակությամբ ապրանք արտադրելու համար, քան սպառվում է նույնիսկ ներքին շուկայում: Արտահանման քիչ հնարավորություններ ունեն պիտանելիության կարճ ժամկետ ունեցող սննդի արտադրողները` կապված ճանապարհածախսի եւ տեւողության հետ: «Լումա» մսամթերքների եւ կիսաֆաբրիկատների տեղական արտադրամասի արտահանման փորձը սահմանափակվեց մեկ անգամով: «Մենք փորձեցինք փոքր խմբաքանակ արտահանել Վրաստան, բայց արտահանման ծախսերը շատ ավելին էին, քան ապրանքը: Իսկ ներքին շուկան էլ արդեն հագեցած է մսամթերքով: Առայժմ աշխատում ենք տեսականին շատացնել եւ որակը լավացնել, որ ջրի վրա մնանք»,- ասում է «Լումա» ընկերության տնօրեն Սեւակ Դավթյանը:

Արտադրամասը գործում է 1997 թվականից Աբովյանում:

Ցուցահանդեսում փոքր քանակությամբ ներկայացված էին նաեւ հայկական արտադրության շինարարական ընկերություններ: Կղմինդրների արտադրության մեջ մասնագիտացած «Բեկաս» ընկերության փոխտնօրեն Լավրենտի Ավագյանն իր բիզնեսի զարգացման հիմնական խոչընդոտը համարում է դոլարի եւ դրամի տատանումները: «Մենք չենք արտահանում, մեզ ձեռնտու չէ: 12 տարվա փորձ ունենք, արտադրելու կարողություն եւ գիտելիքների բազա, 30 տարվա երաշխիք ենք տալիս, բայց ստիպված ենք սահմանափակվել Հայաստանով: Արտահանման ժամանակ ինքնարժեքը մի քանի անգամ բարձրանում է: Այս տարի մեկ անգամ փորձեցինք Վրաստան տանել ու այլեւս հրաժարվեցինք»,- ասում է պրն Ավագյանը: «Բեկաս»-ը գործում է Չարբախում 1995 թվականից:

«Բիզոն» կազմակերպությունը հիմնադրվել է 1994 թվականին: Արտադրում է բուսական յուղեր (մասուրի, ծիրանի, չիչխանի, դեղձի, նուշի, նռան, խաղողի եւ դդումի կորիզներից) սննդի, բժշկական եւ կոսմետիկական կիրառությունների համար: Արտադրանքը փոքր քանակությամբ արտահանվում է ԱՄՆ եւ Ճապոնիա, այն էլ` միայն հատուկ պատվերների դեպքում: Հիմնականում հենց պատահական պատվերների դեպքում է հայկական փոքր ձեռնարկությունների արտադրանքը հայտնվում դրսի շուկայում:

Õ†Õ·Õ¾Õ¡Õ® Õ°Õ¡ÕµÕ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ±Õ¥Õ¼Õ¶Õ¡Ö€Õ¯Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ¡Õ·Õ­Õ¡Õ¿Õ¸Õ²Õ¶Õ¥Ö€Õ« Õ¡Õ·Õ­Õ¡Õ¿Õ¡Õ¾Õ¡Ö€Õ±Õ¨ Õ´Õ«Õ»Õ«Õ¶Õ¨ 30-40 Õ°Õ¡Õ¦Õ¡Ö€ Õ¤Ö€Õ¡Õ´ Õ§:

Մեջբերենք ցուցահանդեսի կապակցությամբ մի քանի պաշտոնյաների արած հայտարարությունները տեղական արտադրողների, արտահանման եւ մրցակցության մասին.

«Պետության տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունն արտադրական ծավալների հզորացումն է ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ եւ արտահանման խրախուսումը»,- նշել է վարչապես Սերժ Սարգսյանը:

«Վերջին տարիների ընթացքում հայկական ընկերություններն իրականացնում են խոշոր ծրագրեր, ներդրվում են նոր տեխնոլոգիաներ, ներդրումներ են արվում, մեծ ծավալներով օգտագործվում է տեղական հումքը, հսկայական ուշադրություն է դարձվում աշխատակիցների մակարդակի կատարելագործմանը, ինչն անմիջականորեն ազդում է արտադրության արդյունքի վրա միջազգային պահանջներին համապատասխան: Զարգանում է արդյունաբերության արտադրողականությունը եւ առողջ մրցակցությունը»,- ասել է Արսեն Ղազարյանը:

«Armenia Expo 2007»-ում ներկայացված հայկական ընկերությունների թիվը եւ ցուցադրվող հայկական ապրանքները հայ պաշտոնյաների հայտարարությունների հակառակ պատկերն են ցույց տալիս: Նույնիսկ այստեղ է զգացվում, որ ցուցահանդեսը նոր խթան կարող է լինել ներմուծվող ապրանքերի համար, եւ ոչ բնավ` հայկական արտադրանքն արտահանելու:

Ô¼Õ¥Õ¶Õ¡ Õ†Õ¡Õ¦Õ¡Ö€ÕµÕ¡Õ¶
Source: http://www.hetq.am/arm/economy/7108/

Permanent link:  http://www.armpress.com/hetq/2007/09/24/34/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Wednesday, 08 February 2012
  • Admin

  • Calendar

    • September 2007
      M T W T F S S
          Oct »
       12
      3456789
      10111213141516
      17181920212223
      24252627282930
  • Archives

  • Links

  • International newspers: