Այսօր Երկրապահի օրն էՇուշի: Արցախյան ազատամարտի հաղթանակների հաղթանակը:

Շուշին ո՞վ է ազատագրել…

Այսօրվա օրը ունեցանք ՀՀ հիմնադիր եւ առաջին նախագահ, այն ժամանակվա գերագույն գլխավոր հրամանատար Լեւոն Տեր-Պետրոսյանի, հերոսացած զոհվածների ու ողջերի շնորհիվ: Այդ հաղթանակին իրենց մեծ ներդրումն են ունեցել նաեւ նրանք, ովքեր այսօր ձերբակալված են: Ժիրայրը, Սասունը, Մյասնիկն ու Հակոբը, Ալիկն ու Վարդանը… Մյուսները: Բոլորին չես թվի: Ամեն մեկը նրանցից իր տեղում պայքարել է: Արցախի ազատագրման համար: Որպեսզի որոշ ապերախտներ գան, պաշտոնի տիրանան ու մինչեւ վերջին բջիջը կռիվ տված հերոսի մասին ասեն` նա ի՞նչ արժանիքներ ունի: Որպեսզի որոշ հայատյացներ սպանդ կազմակերպեն հանուն Արցախի ազատագրման հոգեւոր, նյութական ու բարոյական զրկանքներ կրած ժողովրդի նկատմամբ: Որպեսզի որոշ խամաճիկներ իրենց երկրի տեր ու տնօրեն երեւակայեն ու ազգակործան գործունեություն ծավալեն: Read more

Վաղվա Հայաստանի ուրվապատկերըԼեւոն Տեր-Պետրոսյան. «Հասարակությունը պատրաստակամ է կերտել ազատ, ժողովրդավարական, իրավական պետություն»: Ելույթ Համաժողովրդական Շարժման 2-րդ կոնգրեսում

Սիրելի հայրենակիցներ եւ զինակիցներ.

Հայաստանի համաժողովրդական Շարժման 2-րդ կոնգրեսը տեղի է ունենում չափազանց բարդ իրադրության պայմաններում: Ընդ որում` բարդությունը ոչ միայն իրավիճակային է, այլեւ իմացաբանական, քանի որ հասարակությունը կանգնած է վերջին շրջանի բուռն իրադարձությունների ընկալման եւ վերաիմաստավորման անհրաժեշտության առջեւ: Կուտակված անթիվ հարցերի պատասխանը հնարավոր է տալ միայն իրադարձությունների խոր եւ համակողմանի վերլուծությունից հետո: Այդ խնդիրը, սակայն, թողնելով ապագային` սույն ելույթում ես կբավարարվեմ անդրադառնալով ընդամենը մի քանի հրատապ թեմաների: Read more

Շուտով կսկսենք նաեւ աշխատելԴատավորը փախավ` սուլոցների տակ… Այսօր մայիսի 1 է՝ Աշխատավորության օրը: Տոն: Բայց, ինչպես տեսնում եք, շատերի աշխատատեղն այսօր ավազակապետության տարբեր տրամաչափի կատարածուներին խելքի բերելն է: Ոչինչ: Մարդասիրական առաքելություն է: Էդ էլ կավարտենք ու կանցնենք աշխատանքի: Ազատ, արդար եւ հպարտ Հայաստանում:

Երեկ Գյումրիի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Շոթա Սաղաթելյանի եւ Գյումրիի ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանի հետաձգված դատը, ովքեր մեղադրվում են քրօրի 149 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով` խմբակային խուլիգանական արարք, որը պատժվում է 2-5 տարի ազատազրկմամբ կամ տուգանքով: Read more

Երթը կայացավ երեկ, իսկ հեղափոխությունը` հետոԵրեկ ապրիլի 24-ն էր` 1915թ.-ի Եղեռնի զոհերի օրը: Ի դեպ, հայերիս համար առանձնահատուկ նշանակություն ունեցող օրն այդ մինչ այս արարողակարգային առումով ունեցել է սովորական ու ինչ-որ տեղ նաեւ ստանդարտ ընթացք` հազարավոր մարդիկ ամեն տարի ապրիլի 24-ին ծաղիկները ձեռքներին գնում են հուշահամալիր, նրանցից ոմանք անկեղծ սգում էին, ոմանք էլ` հատկապես օրվա խորհրդին անհաղորդները, իրենց թույլ են տալիս «թաթիկով» անել արարողությունը նկարահանող տեսախցիկներին, նույնիսկ` լայն ժպտալ ու այսքանով, թերեւս, «էքսկուրսիան» համարում ավարտված: Read more

Ինքնամեկուսացած միջոցառում, մինչդեռ տոն կարող էր լինելԱզատության հրապարակը երեկ երեկոյան կրկին փակ էր հասարակ մահկանացուների համար, հրապարակի մուտքերի մոտ կանգնած ոստիկանները ոչ ոքի ներս չէին թողնում. Օպերայի եւ բալետի շենքում ոստիկանության տոնին նվիրված միջոցառմանը մասնակցում էր Սերժ Սարգսյանը: Պատկերացնու՞մ եք մի նախագահի, որն իրեն արդեն որերորդ անգամ մեկուսացնում է հասարակությունից 500 մետր շառավղով: Կարելի՞ է, արդյոք, նախանձել այդպիսի մեկին, իհարկե` ոչ: Թերեւս կարելի է խղճալ: Read more

Համաժողովրդական պայքարը շարունակվում է: Կոչ հացադուլավորներինԱպրիլի 9ին, «քաղաքակիրթ» աշխարհի օրհնությամբ, Հայաստանում հաստատված ավազակապետական վարչախմբի մի պարագլխին փոխարինեց մեկ ուրիշը: Փոխարինեց զանգվածային ընտրակեղծիքների, աննախադեպ բռնությունների, քաղաքական հալածանքների եւ խաղաղ ցուցարարների դեմ կազմակերպված սահմռկեցուցիչ սպանդի միջոցով:

Արեւմուտքը բավարարվեց հայաստանյան իրադարձություններին վերաբերող արտաքուստ խիստ, բայց իրականում դատարկ ու անպատասխանատու հայտարարություններով, կամա թե ակամա նպաստելով հանցագործ իշխանությունների վերարտադրությանը: Եվրոպական կազմակերպությունները, առաջնորդվելով քաղաքական նկատառումներով եւ երկակի ստանդարտներով, բռնեցին ոչ թե ժողովրդավարության, ազատության եւ իրավական պետության գաղափարներով տոգորված Հայաստանի նոր քաղաքացիական հասարակության, այլ անօրինական վարչախմբի կողմը: Առերեւույթ կայունության ապահովման շահագրգռությամբ, բայց ծածկաբար Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքերը թուլացնելու նպատակով, Արեւմուտքը նախընտրեց մեր երկրում ունենալ խոցելի լեգիտիմությամբ օժտված բռնապետություն, քան ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն: Read more

Երկրի ապագան եւ իշխանությանն այլեւս Ազատության հրապարակում էԱզատության հրապարակում երեկ տեղի ունեցած իրադարձությունները ակնհայտորեն ցույց են տալիս, որ ավազակապետության բուրգը ոչ միայն էական ճաքեր է տվել, այլեւ սկսել է քանդվել եւ քանդվել անդառնալիորեն:

Ու դա բնական է: Երբ ազնիվը ջոկվում է անազնիվից ու անազնիվների կուտակում է առաջանում` ոչ միայն դրանցով սարքված կառույցն է հիմնահատակ քանդվում, այլեւ այդ անազնիվը` խտանալով` փոքր-ինչ անց պայթում է:

Ինքն իրեն: Առանց կողմնակի միջամտության:

Ինչպե՞ս:

Շատ շուտով ականատես կլինեք ինքներդ: Ու պարզաբանումների կարիք չի լինի: Read more

← Previous PageNext Page →

    Thursday, 08 January 2009
  • Admin

  • Calendar

    • January 2009
      M T W T F S S
      « Dec    
       1234
      567891011
      12131415161718
      19202122232425
      262728293031  
  • Archives

  • Links

  • Adv