Նապոլեոնի մինիստր Թալեյրանի առանձնասենյակ է մտնում ծառան և բղավում. «Փարիզի փողոցներում կռիվ է հեղափոխականների և հակահեղափոխականների միջև»: Թալեյրանը, ձեռքերը շփելով, պատասխանում է. «Հրաշալի է, մենք կհաղթենք»: «Այդ ո՞վ` մենք»,- զարմանում է ծառան: «Դա հայտնի կլինի վաղը»,- պատասխանում է մինիստրը:
Թալեյրանի հիշողությունների վերաբերյալ
ակադեմիկոս Տարլեի նախաբանից: Read more

Նոյեմբերի 16—ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր—Պետրոսյանը քաղաքական բոլոր ուժերին, որոնց առաջնորդների հետ հանդիպումներ էր ունեցել, ինչպես նաև նախագահության թեկնածուներին կոչ արեց համախմբվել ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «ավազակային ռեժիմի»։ Դժվար է Հայաստանի առաջին նախագահին կասկածել միամտության և բարեհոգության, առավել ևս, իրականությունն անտեսելու և իրավիճակը սթափ չգնահատելու մեջ։ Սակայն ի սկզբանե պարզ է, որ այդ կոչը հերթական անգամ կմնա անպատասխան։ Թեկուզ և ընդդիմության միավորումը շարունակում է մնալ օրակարգային խնդիր և կարծես համապատասխանում է երկրի բնակչության զգալի մասի ձգտումներին, այնուհանդերձ, այդ պահանջը բազմաթիվ սուբյեկտիվ պատճառներով, ինչպես նաև իշխանությունների նպատակամղված գործողությունների շնորհիվ բացարձակապես հեռանկար չունի։ Read more

Թուրքիան նոր խաղ է սկսել տարածաշրջանում, իսկ որ ավելի ճիշտ է, օգտվելով Իրանի այսօրեական «միջազգային թուլությունից» և Հարավային Կովկասի արյունոտ հակամարտություններից, որոշել է զարգացնել իր սեփական գլոբալիզացիոն ծրագիրը, որ պատմության դասագրքերում հայտնի է պանթյուրքիզմ անունով: Read more

ՊԱՏԱՅԻՆ ՎԻՃԱԿԱյլ կերպ, քան պատային, հնարավոր չէ բնորոշել հայաստանյան զարգացումների այսօրվա վեկտորը: «Պատ» է թե՛ ներ, թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ղարաբաղյան խնդիրներում:

Ներքաղաքական զարգացումներով զբաղված հայ քաղաքական միտքը տարօրինակորեն անտեսեց օրերս հրապարակված Միջազգային ճգնաժամային խմբի «ուղերձը»: Եվ իզուր:
Ոչ այն պատճառով, որ «ուղերձի» հրապարակման հաջորդ օրը հայոց նախագահական պալատում արդարացիորեն և հերթական անգամ տագնապն ու խուճապն էր իշխում: Read more

Երեկ «Հայելի» ակումբում բանավեճի էին հրավիրված ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը և Միավորված կոմկուսի առաջին քարտուղար Յուրի Մանուկյանը: Սակայն լրատվամիջոցների ներկայացուցիչներին ավելի շատ հետաքրքրում էին կողմերի դիրքորոշումները գալիք ընտրություններում իրենց կուսակցությունների դերակատարության շուրջ:
ՍԻՄ նախագահն այդ կապակցությամբ արձանագրեց, որ այս փուլում կուսակցությունն ակտիվորեն չի մասնակցում ընդդիմադիր ուժերի ծավալած քննարկումներին, քանի որ այդ քննարկումներն առնվազն այս պահին միտված չեն լուծելու քաղաքական դաշտում առկա խնդիրները: Read more

Վրացական վերջին հեղափոխությունն առայժմ պաշտոնական անվանում չունի։ Կան ոչ պաշտոնական անվանումներ, և դրանք մի քանիսն են. «փշերի հեղափոխություն» (վարդերից մնացին միայն փշերը), «մեխերի հեղափոխություն» (ընդդիմությունը վստահեցնում է, որ իշխանությունները Թբիլիսի տանող ճանապարհները պատել են մեխերով, որպեսզի «հակահեղափոխական տարրերը» տեղ չհասնեն) և վերջապես «սպիտակ հեղափոխություն» (ցուցարարներն ուսերին և թևերին կապում են սպիտակ թաշկինակներ)։ Անվանումը թեև որոշված չէ, բայց մի բան հստակ է. Վրաստանում ձևավորվել է պրոֆեսիոնալ հեղափոխականների խավ, որը կարող է գահընկեց անել ցանկացած իշխանության։ Read more

Անցած շաբաթվա ընթացքում մեր երկու հարևան երկրներում՝ Վրաստանում և Ադրբեջանում, տեղի ունեցան իրադարձություններ, որոնք թեկուզ անմիջականորեն չեն առնչվում Հայաստանի շահերին, սակայն կարող են ունենալ հեռուն գնացող հետևանքներ ամբողջ տարածաշրջանի համար և փոխել ներկա քաղաքական խճանկարը։ Read more

← Previous PageNext Page →

    Thursday, 08 January 2009
  • Admin

  • Calendar

    • January 2009
      M T W T F S S
      « Dec    
       1234
      567891011
      12131415161718
      19202122232425
      262728293031  
  • Archives

  • Links

  • Adv