Jan
23
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Filed Under Iravunk newspaper | Leave a Comment
2008 թվականի հունվարի 15-ին ՍԻՄ կուսակցության գրասենյակում ոստիկանության կողմից իրականացված ուժային գործողությունների վերաբերյալ
2008թ. հունվարի 15-ին, ժամը 11-ից մինչև 16-ը, ինչպես որ կանխատեսում էինք և տեղեկացրել էինք հանրությանը, ՀՀ ոստիկանության Երևանի Կենտրոն բաժնի ուժերով ՍԻՄ գրասենյակում (Երևան, Ե. Կողբացու 50Ա, II հարկ) դատարանի վճռի հարկադիր կատարման մեկնաբանությամբ իրականացվեցին գործողություններ, առանց համապատասխան լիազորությունների և իրավական հիմքերի: Հունվարի 14-ի ժամը 17:30-ի սահմաններում Կենտրոն ոստիկանության պետի հետ ունեցած զրույցի ընթացքում, որին մասնակցում էր նաև ծառայության գծով պետի տեղակալ,
գնդապետ Տ. Բաղդասարյանը, այդ գործողության պատասխանատվությունն իր վրա է վերցնում բաժնի պետ պարոն Ա. Մեհրաբյանը: Զրույցի ընթացքում ես նրան ներկայացրել եմ իմ առարկություններն ու պահանջել եմ կասեցնել հրամանը մինչև իրավական տարաձայնությունների համաձայնեցումն ու դատախազական հսկողության ապահովումը: Նույն առարկությունները հիմնավորումներով պաշտոնական գրությամբ Կենտրոն ոստիկանության գրասենյակ եմ հանձնել հունվարի 15-ին՝ ժամը 9:30-ի սահմաններում, իսկ դրա պատճենը՝ նույն ժամին ՀՀ գլխավոր դատախազության գրասենյակ, ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումում խնդրելով ՀՀ դատախազության լիազորությունների շրջանակներում հունվարի 15-ի առավոտից հսկողություն իրականացնել Կենտրոն բաժնի գործողությունների օրինականության նկատմամբ: Այդ մասով պատասխանատվություն է կրում նաև ՀՀ դատախազությունը: Read more
Jan
14
ՀՐԱՇԱԼԻ ԹԱԿԱՐԴ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՄԱՐ
Filed Under Iravunk newspaper | Leave a Comment
Սեփական շահերի շրջապտույտի մեջ հայտնված աշխարհում որևէ մեկն առանձնապես ցանկություն չունի ձևականությունների հետևից ընկնելու և երրորդ աշխարհում ոչինչ չնշանակող այս երկրի վրա ժամանակ կորցնելու:
Արդյունքում` կարծես վերջապես կատարվում է ապուշիս երազանքը: Դատելով ներ և արտաքաղաքական զարգացումներից՝ պետք է ասել` Ռոբերտ Քոչարյանը կդառնա Հայաստանի ապագա վարչապետ… եթե նախագահ ընտրվի Սերժ Սարգսյանը:
Իսկ դա հենց այդպես էլ պետք է լիներ, որովհետև այդ ուղղությամբ հետևողական աշխատում էին թե՛ Քոչարյանը, թե՛ Ռուսաստանը: Ցավալի է, բայց նաև` հայոց ընդդիմությունը:
Այսպիսով, անցնող ողջ ժամանակահատվածում մեզանում խաղի բնորոշիչը եղել, կա ու դեռ կլինի ղարաբաղյան հիմնահարցը: Ոչ ոք, նույնիսկ ամենազոր միջազգային հանրությունը, չի կարողացել այս ողջ ընթացքում այն մանիպուլացնել այնպես, ինչպես Քոչարյանը, որը տասը տարի նույն միջազգային հանրության քթից բռնած` «ման ածեց», իր աթոռը պահեց և այս պահին դեռևս խաղի տերն է: Իսկ այդ ամենը, անշուշտ, Ռուսաստանի անմիջական աջակցությամբ: Read more
Dec
18
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ «ՑՆՑՈՒՄՆԵՐԻՑ» ԱՌԱՋ
Filed Under Iravunk newspaper | Leave a Comment
Մայիսին ընտրված խորհրդարանն այսօր կավարտի 2007-ի իր առաքելությունը: Վերջին արտահերթով, որի օրակարգում առկա էին մի շարք հարցեր, այդպես էլ չգտնվեց պատասխանը` արտահերթը ՀՀ նախագահի «կողմից» հրավիրված է` ԸՕ-ին վերաբերող նրա առարկությունները «վավերացնելու» համա՞ր, թե…
Բանն այն է, որ պառլամենտում շատերը չէին հասկանում, թե ինչ իմաստ ուներ արտահերթ հրավիրել, երբ օրակարգում առանձնապես «մեծ» հետաքրքրություն ներկայացնող հարցեր չկային: Ինտրիգը մնում էր նույնը: ԸՕ-ի փոփոխությունները: Իրականում` Վարչական դատավարության օրենսգրքին ԸՕ-ի որոշ դրույթների համապատասխանեցումը:
Read more
Dec
12
Չորեքշաբթի ԱԺ-ում լրագրողների մասնակցությամբ իր փոքրիկ «միտինգն» անցկացրեց Սերժ Սարգսյանը: «Միտինգում» հստակ մեսիջներ հղվեցին ի ծագս աշխարհի:
Հասկանալի էր` ընդդիմության մեծ միտինգին ընդառաջ իշխանական թևը, առաջ ընկնելով, փորձում էր ջարդել Տեր-Պետրոսյանի ասելիքի էֆեկտը: Եվ չնայած հանգամանքին, որ Տեր-Պետրոսյանի ելույթին ոչ մեկը մինչ հրապարակման պահը ծանոթ չի լինում, ըստ լավատեղյակների` նույնիսկ իր շտաբում, այնուհանդերձ, հերթական միտինգում հնչելու են Տեր-Պետրոսյանի ապագայի ծրագրային տեսլականները` դրանց հասնելու մեխանիզմների ներկայացմամբ:
Նույնատիպ «ներկայացմամբ» երեք օր առաջ ընկնելով` հանդես եկավ իշխանական թեկնածուն: Եվ անկախ հանգամանքից` լրագրողներն ինչ հարց էին ուղղում Սերժ Սարգսյանին, նա, հմտորեն մանևրելով, իր ուզած պատասխանն էր դնում դրանց «տակը»: Չնայած հանուն արդարության պետք է ասել, որ բլից-կարճ ժանրը շատ ավելի լավ է ստացվում իշխանական ներկայացուցչի` երկար տարիներ «առանձնահատկություններ» ունեցող, լակոնիզմ պահանջող կառույցներում աշխատած հասցեատիրոջ մոտ: Read more
Dec
4
Երեկ ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց Պետդումայի դեկտեմբերի 2-ի ընտրությունների նախնական արդյունքները։ Դրանց համաձայն՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը ստացել է 64,1, կոմունիստները՝ 11,6, Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը՝ 8,2, իսկ «Արդար Ռուսաստան» կուսակցությունը՝ 7,8% քվեներ։ Սրանք են այն 4 քաղաքական ուժերը, որոնք հաղթահարել են անհրաժեշտ 7 տոկոսանոց արգելքը և առաջիկա 4 տարիներին իրենց գործունեությունը կծավալեն 5-րդ գումարման Պետական դումայում։ Read more
Nov
30
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՆԳԵՑՆԵԼ ԵՐՐՈՐԴ ԲԵՎԵՌԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
Filed Under Iravunk newspaper | Leave a Comment
Անցնող քաղաքական շաբաթվա հիմնական իրադարձությունները տեղի ունեցան ընդդիմադիր դաշտում։ Առաջին և կարևոր փաստը, որ արձանագրվեց անցած և այս շաբաթվա ընթացքում, Լևոն Տեր—Պետրոսյանի` իր շուրջ համախմբվելու առաջարկության մերժումն էր, ըստ որում, բոլոր նրանց կողմից, ում ուղղված էր հիշյալ դիմումը։ Փաստորեն, դաշնակցությունը, ի դեմս Վահան Հովհաննիսյանի, «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն ուղղակիորեն հայտարարեցին, որ առաջին նախագահի շուրջ համախմբվելու որևէ շարժառիթ չեն տեսնում։ Մյուս երկու ուժերը՝ ՕԵԿ—ը և «Ժառանգությունը», առաջարկությունը մերժեցին անուղղակի ձևով, սակայն, այնուհանդերձ, ՕԵԿ քաղխորհրդի որոշմամբ և «Ժառանգություն» խմբակցության առանձին ներկայացուցիչների բերանով հասկացրին, որ Տեր—Պետրոսյանի կողքին կանգնելու հեռանկարն իրենց համար ևս անորոշ է։
Read more
Nov
29
ՕԴՆ ԷԼ Է ՏԽՐՈՒԹՅԱՄԲ ՎԱՐԱԿՎԱԾ
Filed Under Iravunk newspaper | Leave a Comment
րբ պատահեց հոկտեմբերի 27-ը, գերմանական թերթերից մեկը գրեց` «Հոկտեմբերի 27-ին, առափնյա մի գյուղաքաղաքի սրճարանից ավելի անպաշտպան ՀՀ Ազգային ժողովում մի խումբ ահաբեկիչներ սպանել են երկրի վարչապետին, ԱԺ խոսնակին, փոխխոսնակներին, մի շարք պատգամավորների և ողջ դահլիճին ստիպել են ժամեր շարունակ հատակին պառկած մնալ` առանց փրկության հույսի»: Read more