Նոր թափով շարունակվում են ՍԻՄ նախկին փոխնախագահ Հայկ Բաբուխանյանի ակտիվ դերակատարությամբ եւ պետական օղակների գործուն աջակցությամբ կուսակցության եւ «Իրավունք» թերթի դեմ ծավալված ապօրինի հալածանքները:
Շաբաթ օրը, ապրիլի 12-ին, ՀՀ Ոստիկանության Երեւանի կենտրոնական բաժնի կողմից ինձ բանավոր վերջնագիր է ներկայացվել նույն օրը Հ. Բաբուխանյանին հանձնել ՍԻՄ կուսակցությունը, ներառյալ «Իրավունք» թերթը ամբողջությամբ: Ոստիկանության շենքում, բարձրաստիճան սպաների ներկայությամբ իմ հանդեպ վիրավորանքի, շանտաժի եւ սպառնալիքի մթնոլորտում ինձ հաջողվել է փաստերի ճնշման տակ հետաձգել վերջնագրի ժամկետը եւ պահանջել, որպեսզի ոստիկանությունն այս անգամ պահանջներն ինձ ներկայացնի օրենքի անունից՝ գրավոր տեսքով: Read more

Նախագահական ընտրությունների հետընտրական զարգացումների վերաբերյալ
Վերջին օրերին Հայաստանում հերթական անգամ ծայրահեղ լարվածության պայմաններում վիճարկվում են ընտրությունների արդյունքները։ Ըստ քվեարկության պաշտոնական արդյունքների, չիրականացան հետընտրական կառուցողական գործընթացներ երաշխավորող առաջարկված տարբերակները։ Քաղաքական բեւեռացման արդյունքում ընտրողների ձայների մեծամասնությունը բաշխվեց այնպես, որ առաջին երկու տեղերում հայտնվեցին իշխանական եւ խիստ հակաիշխանական թեկնածուները։ Հանրապետության բնակչության բացարձակ մեծամասնությունը կասկածներ ունի քվեարկության արդյունքների վերաբերյալ, թեկուզեւ նկատի ունենալով քվեարկության պաշտոնական արդյունքներն ու ընտրախախտումների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը եւ դրա մատուցման ոճը։ Read more

Նախագահական ընտրությունների քվեարկության ընթացքի, այդ գործընթացում տեղ գտած թերացումների և սպասվող զարգացումների վերաբերյալ «Իրավունքի» հարցերին է պատասխանում ՍԻՄ նախագահ ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։

-Պարոն Խաչատրյան, ինչո՞վ էիք զբաղված քվեարկության օրը և ի՞նչ տպավորություն ունեք ընտրությունների ընդհանուր գործընթացից։
-Նախագահական ընտրությունների քվեարկության օրը որպես նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանին պաշտպանող քաղաքական ուժի ղեկավար, նրան սատարող կուսակցությունների նախագահների խորհրդի անդամ և թեկնածուի վստահված անձ՝ ես ստանձնել էի մեր վստահված անձանց նկատմամբ հնարավոր բռնություններին արագ արձագանքելու պարտականությունը։ Խոսքը վերաբերում է նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի այն ներկայացուցիչներին, որոնք վստահված անձի կարգավիճակով հետևում էին քվեարկության գործընթացին ընտրական տեղամասերում։
Առաջին ահազանգը մեր վստահված անձի նկատմամբ բռնության գործադրման վերաբերյալ ստացանք մոտավորապես ժամը 17-ին։ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ա2 թաղամասում գտնվող 7-րդ ընտրատարածքի 20-րդ ընտրատեղամասում հարձակում էր տեղի ունեցել Վազգեն Մանուկյանի վստահված անձի նկատմամբ։ Ահազանգի հետքով անմիջապես մեկնել ենք տվյալ ընտրատեղամաս և մինչև քվեարկության ավարտը՝ ժամը 20-ը, զբաղվել այդ խնդրի պարզաբանմամբ։ Read more

ՀՀ նախագահի ընտրարշավը մտել է եզրափակիչ փուլ: Նախագահի թեկնածուները նախընտրական ծրագրերի հեղեղ են կազմակերպել` շեշտադրելով հիմնականում ներքաղաքական կնճռոտ հարցերը։ Տեղին է նշել, որ Ջավախքի հիմնախնդիրներն ընդգրկված են միայն ՀՀ նախագահի թեկնածու ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ նախընտրական ծրագրում, որոնց շուրջ էլ զրուցում ենք ԱԺՄ առաջնորդի հետ։ Read more

ՀՀ Ոստիկանության
Երևան քաղաքի
վարչության պետ
պարոն Ն. ՆԱԶԱՐՅԱՆԻՆ
22 հունվարի 2008թ.

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԱՄԱԿԸ ԿԱՐԴԱԼ ԱՅՍՏԵՂ

Հարգելի պարոն Նազարյան.
Ի պատասխան ս.թ. հունվարի 17-ին ՀՀ Ոստիկանության պետ պարոն Հ. Հարությունյանին հասցեագրված իմ դիմումի, ստացա Ձեր 18.01.08 գրությունը, որով Դուք ինձ հայտնում եք, որ 15.01.2008թ. Հ. Բաբուխանյանի կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին այն մասին, որ կուսակցության կենտրոնական գրասենյակում աշխատակիցներ են մնացել, իրենք չեն կարողանում ներս մտնել, և անհրաժեշտ է օգնություն։ Այդ ահազանգի հիման վրա նշված հասցե են մեկնել Կենտրոնական բաժնի պետի տեղակալ պարոն Տ. Բաղդասարյանը՝ օպերատիվ խմբով, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների վարչության հատուկ փրկարարական ջոկատի փրկարարական խումբը, որի կողմից գրասենյակի մուտքի և վերստուգիչ հանձնաժողովի դռները բացվել են։ Ոստիկանության ծառայողների կողմից նշված գրասենյակում ապահովվել է հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը։ Read more

2008 թվականի հունվարի 15-ին ոստիկանության ապօրինի ուժային գործողությունների հետևանքով ՍԻՄ կուսակցությունում և նրա գրասենյակում ստեղծված իրավիճակի մասին
25 հունվարի 2008թ., ժամը 19:30

Ինչպես հայտնել էինք, շաբաթվա սկզբին ՀՀ ոստիկանության պետը և գլխավոր դատախազը իրենց ուղղված իմ դիմումների քննարկումը հանձնարարել էին Երևան քաղաքի իրենց կառույցներին: Այսօր մամուլին եմ տրամադրում ՀՀ ոստիկանության Երևանի քաղաքային վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր, պարոն Ն. Նազարյանի պատասխանը և նույն oրը տրված իմ պատասխան դիմումը նրան (http://www.iravunk.am/images/uploads/YerevVost_190108.jpg, http://www.iravunk.am/site/more/1541/, ֆայլերը կցվում են): Մինչ օրս ոստիկանության անհիմն օպերատիվ ուժային գործողությունների հետևանքները վերացնելուն ուղղված օպերատիվ ոչ մի քայլ չի կատարվել: Դրա արդյունքում Հ. Բաբուխանյանը (ՀԲ) և նրա կողմնակիցները շարունակում են իրենց վերահսկողության տակ պահել «Իրավունքի» գլխավոր խմբագրի և գովազդային բաժնի սենյակները: Հիմնականում ենթարկվելով սահմանված ժամանակավոր կարգին` ՀԲ-ն անձամբ երբեմն անհիմն պահանջներ է ներկայացնում գրասենյակի տարբեր պատասխանատուների, միաժամանակ հոխորտալով և սպառնալով ոստիկանական և այլ տիպի միջամտությամբ: Այդպիսի սադրանքներն առայժմ կանխվում են մեր սեփական ուժերով: Read more

Ռուս էմիսարների հոսքը դեպ Հայաստան չի դադարում: Այստեղ էր ոչ անհայտ պարոն Լևիտինը, կգան պարոններ Գրիզլովը, Զուբկովը:
Նպատակը ոչ միայն նախընտրական է, այլև խիստ պրագմատիկ: Հարավային Կովկասը՝ ի դեմս Վրաստանի, կատարեց ամենակարևոր քայլը. սկսեց տարածաշրջանի ՆԱՏՕ-ացումը։ Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է: ՈՒստի Ռուսաստանն ամեն ինչ պետք է անի, որպեսզի չեզոքացնի այդ վտանգը:

Ճիշտ է, Ռուսաստանի «հոգում» Հայաստանին առնչվող որոշ չլուծված խնդիրներ կան, և եթե մի կողմ թողնենք Կոսովոյում, Իրաքում, ապաև` Աֆղանստանում ՆԱՏՕ-ական զորքերի կազմում հայերի «կռվելու» հանգամանքը, ապա ամենաթարմ օրինակը` Ջավախքի մոտ 70 տոկոսանոց քվեարկությունը հանուն ՆԱՏՕ-ի, հաստատ չի կարող հեռուն գնացող եզրակացությունների չտանել Ռուսաստանին, որը նույն Ջավախքը կարողանում էր հարկավոր դեպքում մանիպուլացնել ընդդեմ անհնազանդ Սաակաշվիլու, եթե պետք էր` նաև ընդդեմ հայոց իշխանությունների:
Չմոռանանք, «վարդերի» հեղափոխությունից հետո Հարավային Կովկասի ամերիկյան «կուրատոր» Սաակաշվիլին (նա ԱՄՆ-ում աշխատել է Հայկական համագումարի ներկայացուցիչ Վան Գրիգորյանի «օֆիսում»՝ որպես քարտուղար) բազմիցս է արևմտյան «գետնին» վրա ձեռք մեկնել հայոց իշխանություններին` Սերժ Սարգսյանի համար բաց պահելով ամերիկյան «դուռը». նկատի ունենք հատկապես վերջինիս բավականին բարձր մակարդակի պենտագոնյան առաջին այցը: Read more

Next Page →

    Thursday, 28 August 2008
  • Admin

  • Calendar

    • August 2008
      M T W T F S S
      « Jul    
       123
      45678910
      11121314151617
      18192021222324
      25262728293031
  • Archives

  • Links

  • Adv