Առաջին գիծՀանրապետության հյուսիս—արեւելյան սահմանային շրջանների բնակավայրերը հակառակորդի կողմից մշտապես դիտարկվում են եւ կարող են այս կամ այն պատճառով գնդակոծության ենթարկվել։ Խնդիր է դրված այս հատվածում բնակչության անվտանգության ապահովման համար առավել ուժեղացնել ինժեներական կառույցները։ Այս խնդրով մտահոգ՝ մայիսի 3—ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր առաջին աշխատանքային այցն սկսեց հյուսիս—արեւելյան սահմանի ամենամեծ զորամիավորումից։ «ՀՀ նախագահի ցուցումով այցի նպատակն է՝ ուսումնասիրել ինժեներական կառույցների կատարելագործման առումով ունեցած արդյունքները եւ բացթողումները, հանդիպել այս բնակավայրերում ապրողների հետ, տեղեկանալ պաշտպանության հետ կապված նրանց մտահոգություններին, քննարկել դրանք ու որոշում ընդունել»,–լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։ Read more

Գիտական աշխատանքը պետք է դարձնել գրավիչԳիտության ոլորտի բարեփոխումներն իրականացնելու համար լուրջ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, այդ թվում եւ վարկային, ինչպիսիք տրամադրվում են կրթական բարեփոխումներին։ Նման կարծիք հայտնեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ նշելով, որ միջոցներ են պետք մասնավորապես քիմիայի երեք ինստիտուտները մեկում միավորելու համար։ Read more

Դեպի որակապես ավելի լավ ՀայաստանԱզգային ժողովում ապրիլի 30—ին շարունակվեց կառավարության ծրագրի քննարկումը։ Պատգամավորները եւ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը գնահատեցին փաստաթուղթը։
Ելույթ ունեցան 9 պատգամավորներ։ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ կառավարության ծրագիրն իրատեսական չէ։ Թեեւ ուրվագծված են լավ նպատակներ, բացակայում են իրականացնելու ուղիները։ Իսկ Արմեն Աշոտյանի տեսակետով՝ ծրագրում տրված են բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք կարեւոր են պետության եւ հասարակության համար։ Ծրագիրը նա բնորոշեց որպես բեկման, հույսի եւ ակնկալիքի։ Արտաշես Ավոյանը գոհունակություն հայտնեց, որ ծրագրում ներկայացված են իր կուսակցության՝ ՕԵԿ—ի ծրագրային դրույթները։ Հովհաննես Մարգարյանը խոսեց աղետի գոտու խնդիրների մասին եւ առաջարկեց մշակույթի նախարարությունը տեղափոխել Գյումրի։ Լիլիթ Գալստյանը փաստաթղթում տեսնում է մի շարք դրական կողմեր, սակայն տեսնում է նաեւ կարեւոր բացթողում՝ մշակույթը ծրագրում որպես թիրախ չի դիտարկվում։ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ ներկայացված փաստաթղթի մի մասն է ընդամենը ծրագիր, իսկ հիմնականում այն կամ ռազմավարություն է ներկայացնում, կամ կոնցեպցիա։ Վարդան Այվազյանը ողջունում է, որ ծրագրի առանցքում մարդն է, անհատը։ Անդրադառնալով ծրագրի տնտեսական կողմին՝ նա կարեւորեց շուկայում մենաշնորհն ու գերիշխող դիրքը վերացնելու հարցը։ Անահիտ Բախշյանը խոսեց կոռուպցիայի խնդրի շուրջ՝ ասելով, որ ծրագրում չկան դրա դեմ պայքարելու իրական մեխանիզմներ։ Լարիսա Ալավերդյանը կառավարության ներկայացրած փաստաթուղթը համարում է հայեցակարգային եւ ոչ իրատեսական։ Նա մտավախություն ունի, որ ծրագիրը «իշխանակենտրոն» է։ Read more

Արդեն քանի տարի ապրիլի 24—ին, վաղ առավոտից մինչ ուշ երեկո, Ծիծեռնակաբերդի բարձունքը մարդաշատ է. ողջ օրվա ընթացքում Օսմանյան Թուրքիայում հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր են գնում ոչ միայն հայեր եւ ո՛չ միայն Հայաստանից, այլեւ մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից։
Երեկ առավոտյան հուշահամալիր այցելեցին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը՝ տիկնոջ հետ, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, քաղաքական գործիչներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, հատուկ այդ նպատակով Հայաստան ժամանած օտարերկրյա տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ամենայն հայոց հայրապետը եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծաղկեպսակներ զետեղեցին հուշահամալիրի մոտ։ Ամենայն hայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան պաշտոն։ Read more

Այս փորձությունից էլ պետք է դուրս գալ պատվով եւ դասեր քաղածՈստիկանության հարգելի աշխատակիցներ եւ վետերաններ,
Շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա կապակցությամբ։
Քաղաքացիների իրավունքների, ունեցվածքի, ինչպես նաեւ հասարակական կարգի պաշտպանության հարցերում Հայաստանի ոստիկանությունն անցած տարիներին արձանագրել է ձեռքբերումներ։ Ընդհանուր առմամբ նա կատարել է իր կարեւոր առաքելությունը։ Այս ոլորտը բարեփոխելու ուղղությամբ տարված է հսկայական աշխատանք, սակայն դեռ լուրջ անելիքներ կան ոստիկանության աշխատաոճը արդի պայմաններին համապատասխանեցնելու եւ կոռուպցիոն երեւույթները վերացնելու ուղղություններով։ Read more

Հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ այցելելով աշխատանքի տոնավաճառԵՊՀ շրջանավարտների ու կարիերայի կենտրոնը եւ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը երեկ «Արմենիա—Մարիոթ» հյուրանոցում հայտարարեցին Հայաստանում բանկային եւ ֆինանսական ոլորտի առաջին աշխատանքային տոնավաճառի մասին։

Բացման արարողությանը ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ «Ես ձեզ կխնդրեի եւս մեկ անգամ ծանոթանալ ՀՀ նախագահի նախընտրական ծրագրին ու կառավարության ծրագրին, եւ դուք կտեսնեք, որ գիտելիքի վրա հիմնված տնտեսությունը թիվ մեկ առաջնահերթությունն է, այն պարզ պատճառով, որ մենք այլընտրանք չունենք։ Մեր հիմնական ներուժը մեր ժողովրդի ինտելեկտն է», – ողջույնի խոսքում նշեց վարչապետը՝ միաժամանակ հավելելով, որ այսպիսի ձեռնարկները (իմա՝ տոնավաճառը) նպատակ ունեն կարեւորելու այս հանգամանքը։ «Հեղափոխական փոփոխություն այս ոլորտում կարող ենք անել, եթե հասարակության վերաբերմունքը փոխվի։ Եթե մենք հասկանանք, որ ՀՀ—ում հարստանալու միակ ճանապարհը գիտելիք ձեռք բերելն է՝ ոչ թե զոռբայություն, ոչ թե լկտիություն, այլ՝ գիտելիք։ Եվ մենք մեզանից պետք է սկսենք. պետք է կարեւորենք գիտելիք կրողներին։ Իսկ դուք պետք է խստապահանջ լինեք մեր նկատմամբ։ Պետք է թույլ չտաք, որ հասարակությունում իշխեն մարդիկ, ովքեր տգետ են եւ անդաստիարակ»,– ՀՀ վարչապետը սա համարեց երաշխիքը այն բանի, որ հնարավոր կլինի կրթական համակարգում փոփոխություն կատարել։ Read more

ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողով ՄոսկվայումՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին Վլադիմիր Պուտինը հրավիրել է Ռուսաստան

Մոսկվայում ՌԴ կառավարության ընդունելությունների տանը երեկ տեղի ունեցավ ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որին մասնակցեցին 12 պետությունների նախագահները։
Ելույթ ունենալով գագաթնաժողովում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՊՀ—ին առաջարկեց Համագործակցության զարգացման ծրագիր ընդունել մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակաշրջանի համար։ Read more

← Previous PageNext Page →

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

    • February 2012
      M T W T F S S
      « Apr    
       12345
      6789101112
      13141516171819
      20212223242526
      272829  
  • Archives

  • Links

  • International newspers: