Շախմատային հսկաներԵրեւանում երեկ մեկնարկել է «Շախմատային հսկաներ» արագ շախմատի միջազգային մրցաշարը։ Հունիսի 8–ին շախմատիստի կենտրոնական տանը կազմակերպված մրցաշարի բացման հանդիսավոր արարողության մասնակիցները եւ հյուրերը ծաղիկներ են դրել շախմատի աշխարհի 9—րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի կիսանդրուն։ Ինչպես նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանը, որտեղ լեգենդար Տիգրան Պետրոսյանը շախմատի հիմքերն է դրել, ուրախ է հյուրընկալելու աշխարհի առաջատար շախմատիստներին։ Նրա խոսքով, այս հինավուրց խաղի մասնակիցները նոր գաղտնիքներ կբացահայտեն նաեւ իրենց երեւանյան պարտիաներում։ Վարչապետը հաջողություն եւ արդյունավետ խաղ է մաղթել շախմատիստներին։ Read more

Սանկտպետերբուրգյան հանդիպումներՆախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում երեկ հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ։ Նոր կարգավիճակում սա երկու երկրների նախագահների առաջին հանդիպումն էր։ Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը վերահաստատել են երկու երկրների միջեւ դաշնակցային գործընկերության հետագա խորացման ձգտումը։
Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակություն է հայտնվել ՀՀ եւ ՌԴ միջեւ քաղաքական երկխոսության եւ տնտեսական փոխգործակցության զարգացման ներկա բարձր մակարդակի վերաբերյալ։
Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում փոխգործակցությունը։ Նախագահները համապատասխան կառույցների ղեկավարներին հանձնարարել են մինչեւ հունիսի վերջ համաձայնեցնել Ռուսաստանից Հայաստան էներգակիրների մատակարարման պայմանները։ Read more

Հաղթահարել հասարակության պառակտումըԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հացերի մշտական հանձնաժողովը երեկ խորհրդարանական լսումներ էր հրավիրել մարդու իրավունքների պաշտպանի 2008 թվականի փետրվարի 19—ի նախագահական ընտրությունների եւ հետընտրական զարգացումների վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցի հարցով։ Լսումներին մասնակցում էին մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, ԱԺ պատգամավորներ, արտախորհրդարանական քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Read more

Կոնֆլիկտի շարունակությունը չի բխում ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի շահերիցՀունիսի 7—ին Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայանալիք տնտեսական համաժողովի եւ ԱՊՀ երկրների նախագահների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Եվ մինչ հակամարտության կարգավորման միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, տարբեր առիթներով վերահաստատում են իրենց դիրքորորշումը՝ հույսեր կապելով երկու նախագահների հանդիպման հետ, ադրբեջանական կողմը իշխանության տարբեր մակարդակի ներկայացուցիչների բերանով տարաբնույթ մեկնաբանություններ եւ կանխատեսումներ է անում։ Read more

Կայուն եւ հեռանկարային համագործակցությունՆախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերին։
Ողջունելով հյուրին, հանրապետության նախագահն ասել է, որ ի դեմս «Գազպրոմի», Հայաստանն ունի կայուն եւ հեռանկարային գործընկեր։ Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ փոխգործակցությունն առաջիկայում ոչ միայն հաջողությամբ կզարգանա, այլեւ՝ կհամալրվի նոր բովանդակությամբ։ Read more

Վստահեցրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Թոմ ԱդամսինՆախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին ԱՄՆ աջակցության համակարգող Թոմ Ադամսին։
Հանրապետության նախագահը կարեւորել է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների ամրապնդումը՝ դրանք դիտարկելով տնտեսական հաջողությունների, ժողովրդավարության զարգացման եւ տարածաշրջանային կայունության համատեքստում։ Read more

Անձնական օրինակը շատ կարեւոր էՆախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների կոմիտեի եւ վետերանների խորհրդի մի խումբ անդամների։
Դիմելով վետերաններին, հանրապետության նախագահն ասել է. «Նախ ուզում եմ սրտանց շնորհավորել ձեզ՝ Հաղթանակի տոնի առթիվ եւ ի դեմս ձեզ՝ բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել հաղթանակի կռման գործում։ Read more

← Previous PageNext Page →

    Friday, 10 September 2010
  • Admin

  • Calendar

    • September 2010
      M T W T F S S
      « Apr    
       12345
      6789101112
      13141516171819
      20212223242526
      27282930  
  • Archives

  • Links

  • International newspers: