«Կարող են ձերբակալել նաեւ ինձ»,- ասում է Լեւոն Տեր-Պետրոսյանը«Ամեն ինչ շատ ավելի բարեհաջող է ընթանում, քան ես ծրագրել էի»,- այսօր հանրահավաքի ժամանակ հայտարարեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքերով` Ազատության հրապարակում ժողովրդի գերմոբիլիզացիան գահավիժման տեմպ է հաղորդում պետական մեքենային: Read more

Բողոքի ակցիան շարունակվում էԱյս պահին դեպի հրապարակ մարդկային հոսքը շարունակվում է:

Ըստ տարբեր տեղեկությունների` Երեւանի բուհերի ուսանողները միացել են հանրահավաքին:
Բուհերի ղեկավարները ամեն ինչ անում են արգելելու ուսանողներին մասնակցել հանրահավաքին: Սակայն հրապարակում ուսանողների մեծ թիվը ցույց է տալիս, որ ուսանողներն այլեւս անվերահսկելի են: Read more

Ջավախքը` նախագահի թեկնածուների ծրագրերումԴժվար չէ նկատել, թե ինչքան նման են իրար Հայաստանի նախագահի թեկնածուների ծրագրերը։ Պատճառը հասկանալի է. նրանցից յուրաքանչյուրն առաջնորդվել է ոչ թե ինչ-ինչ քաղաքական դիրքորոշումներով (ասենք` ժողովրդավարական կամ ազգայնական), այլ երկրի համար կարեւոր թվացող, հասարակությանն այս պահին հուզող բոլոր հարցերը ծրագրային դրույթների վերածելու պարզ, հասկանալի ցանկությամբ։

Եւ ոչ մեկն էլ չի պատրաստվում նրանց մեղադրել անհետեւողականության եւ դիրքորոշման երկիմաստության համար։ Սա, ի թիվս այլ բաների, խոսում է նաեւ այն մասին, որ լավ, գեղեցիկ ծրագրերը շատ բան չեն որոշում, որ պայքարի հիմնական արենան բնավ էլ ծրագրերը չեն։ Եւ արդեն գրեթե չեն հնչում ծրագրերն իրականացնելու` թեկնածուների կարողությունների մասին հարցերն ու վերապահումները (ով ինչ «թիմ» ունի եւ այլն)։ Read more

Հատվածներ նախագահի թեկնածուների ելույթներիցՎազգեն Մանուկյան

«Այս տարածաշրջանում ապրելով` մենք երբեք Շվեյցարիա չենք լինելու: Մեզ իսկապես պետք է հզոր բանակ:
Առջեւում դեռ 10, 20, 30 տարի կտեւի, մինչեւ այս տարածաշրջանում սկսվեն որոշակի ինտեգրացիոն պրոցեսներ: Այդ ինտեգրացիոն պրոցեսները կբերեն նաեւ մեր անվտանգության ավելի բարձր երաշխիքների: Բայց այժմ, բացի քաղաքական երաշխիքներից, բացի միջազգային ուժերի երաշխիքներից, եթե մենք չունենք հզոր բանակ, մեծ արագությամբ կկորցնենք այն ամենը, ինչ ունենք, կկորցնենք նաեւ Հայաստանը»:

Սերժ Սարգսյան

«Մենք պատրաստ ենք և կարող ենք կառուցել ուժեղ և հպարտ Հայաստան, իսկ դա հնարավոր է, եթե երկրում համերաշխություն և միասնականություն է, երբ երկրում կա արդարություն, և կան ղեկավարներ, ովքեր պատրաստ են բաց խոսել ժողովրդի հետ՝ թերությունների և ձեռքբերումների մասին»: Read more

«Ազգային Համաձայնություն» կուսակցությունն առաջինն է հայաստանյան կուսակցություններից, որ դաշինք է կնքել հայրենիքի նվիրյալ պաշտպանների եւ գիտության հետ:

Այդ դաշինքի արդյունքում են ծնվել կուսակցության եւ նրա կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արամ Հարությունյանի սկզբունքային դիրքորոշումները: Read more

Եկեք տեր կանգնենք մեր երկրին, մեր հաղթանակներինԱնմիջապես ասեմ, որ խոսքը բարոյական հաղթանակների մասին չէ: Իհարկե, դրանք էլ իրենց դերն ունեն, բայց իրական հաղթանակներն են, որ առաջընթաց քայլ են ապահովում ու հզոր դրական էներգիա առաջացնում:

Մենք միշտ, չգիտես ինչու, այդ իրական հաղթանակները փնտրում ենք հայոց պատմության հեռավոր անցյալում, այնինչ դրանք առկա են նաև մեր կողքին և մեր միջոցով են իրականացվել: Մնում է միայն տեր կանգնել այդ հաղթանակներին, և մեր երկիրը կունենա ապագա:

Սպասվելիք նախագահական ընտրություններն այն մեխանիզմներից են, որոնց միջոցով ժողովուրդը կարող է իրականացնել իր տիրական իրավունքը: Սակայն, ցավոք սրտի, Հայաստանի անկախացումից շատ չանցած, ընտրական համակարգն այնպիսի խեղաթյուրման ենթարկվեց, որ այսօր մարդկանց դժվար է համոզել, թե ընտրությունների միջոցով հնարավոր է դրական տեղաշարժեր արձանագրել: Ու այս առումով է, որ պետք է համարձակություն ցուցաբերել` երկրի տերը դառնալու համարձակություն: Այլապես կրկին ստիպված կլինենք թերթել հայոց պատմության որոշ անփառունակ էջեր ու բավարարվել միայն բարոյական հաղթանակներով: Read more

Արամ Հարությունյանի կենսագրությունըԾնվել է 1958 թվականի փետրվարի 18-ին: 1975 թվականին ոսկե մեդալով ավարտել է միջնակարգ դպրոցը, իսկ1980-ին` գերազանցությամբ Երեւանի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը:

Ընդունվելով ասպիրանտուրա` գործուղվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարան: Ասպիրանտուրան ավարտելուց հետո մինչ այսօր դասավանդում է Երեւանի պետական համալսարանում: Ունի բազմաթիվ տպագրված աշխատանքներ: 1988 թվականից անմիջականորեն մասնակցել է ղարաբաղյան գոյամարտին, մասնավորապես կենսական նշանակություն ունեցող Լաչինի ռազմականացված բնակավայրերի ստեղծմանը, ազատագրմանը եւ ինքնապաշտպանական մարտերին: 1991-1999 թթ. եղել է ԱԻՄ անդամ, 1996-1999 թթ.` ԱԻՄ-ի խորհրդարանի խոսնակ:1996 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրություններում վճռականորեն պաշտպանել է ժողովրդավարական արժեքները, որի պատճառով էլ ձերբակալվել է: Read more

← Previous PageNext Page →

    Wednesday, 08 February 2012
  • Admin

  • Calendar

    • February 2012
      M T W T F S S
      « Apr    
       12345
      6789101112
      13141516171819
      20212223242526
      272829  
  • Archives

  • Links

  • International newspers: