Արտակարգ դրությունը ԶԼՄ-ների համար… շարունակվում էԱրտակարգ իրադրության պայմաններում խոսքի ազատության սահմանափակումներ մտցնելը ոչ այնքան օբյեկտիվ անհրաժեշտություն է իշխանությունների համար, որքան այլընտրանքային, ընդդիմադիր մոտեցումների, կարծիքների արտահայտումն արգելելու գայթակղության բավարարում։

Սա հատուկ է բոլոր ավտորիտար երկրների իշխանություններին եւ այդ երկրի քաղաքական ռեժիմի ամենացայտուն բնութագրիչներից մեկն է։ Read more

Ի պատասխան «Հետք»-ի հրավերի` մասնակից լինել բանավեճին, ներկայացնում եմ ներքոբերյալ նյութը:

Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի եւ հնարավոր ելքերի շուրջ բանավեճը շարունակվում եւ էական արդյունք չի տալիս: Սեփական երկրի առաջընթացն ապահովելու փոխարեն, որը նաեւ ազգային անվտանգության հարցը կլուծեր, քաղաքական իրադարձությունները եղած խնդիրները հարթելու փոխարեն նորերն են ստեղծում` պատճառ դառնալով ներհասարակական լարվածության մեծացման: Ներկայացնելով իրավիճակի բացատրության սեփական տարբերակը` ընթերցողի ուշադրությունն եմ հրավիրում ելքի ոչ ստանդարտ մի համակարգի ուրվագծի վրա: Ուրախ կլինեմ տեղեկանալ ընթերցողների առաջարկներին ու դիտողություններին` միասնական ջանքերով համընդունելի ելքի տարբերակ գտնելու եւ մեր երկիրը հզորացնելու համար: Read more

Հայերն օսմանյան բանակում (XIV դարից մինչեւ 1918 թ.)Հայերը ենիչերիական զորագնդերում

Օսմանյան կայսրության հպատակ քրիստոնյա ազգերը, որպես անվստահելի տարրեր, չէին զինվորագրվում բանակ, զրկված էին զենք կրելու իրավունքից եւ, որ ամենակարեւորն է, ըստ շարիաթի սկզբունքների` անհավատները չէին կարող կռվել հավատքի բանակում:

Քրիստոնյա հպատակների ռազմական ուժը գործածելու եւ իրենց ռազմուժի հարաճուն կարիքները բավարարելու նպատակով սուլթանական
իշխանությունները հպատակ քրիստոնյա բնակչության հանդեպ սկսեցին կիրառել մարդահարկ՝ դեվշիրմեն (մանկահավաքը կամ մանկաժողովը): Սուլթանական իշխանությունները քրիստոնյա բնակչություն ունեցող նահանգներից պարբերաբար բռնությամբ հավաքագրում էին ամենաուժեղ, բարետես, առողջ եւ խելացի մանկահասակ տղաներին եւ պատանիներին, որոնց կրոնափոխ անելուց հետո ուղարկում էին աջեմի օղլան կոչված զորամասերը: Այստեղ ձեռք բերելով ռազմական գիտելիքներ ու փորձառություն եւ ներշնչվելով կրոնական մոլեռանդությամբ` նրանք դառնում էին ռազմարուեստին քաջահմուտ, մահմեդականությանն ու սուլթանին հավատարիմ զինվորներ եւ ուղարկվում ենիչերիների զորամասեր: Read more

«Կարող են ձերբակալել նաեւ ինձ»,- ասում է Լեւոն Տեր-Պետրոսյանը«Ամեն ինչ շատ ավելի բարեհաջող է ընթանում, քան ես ծրագրել էի»,- այսօր հանրահավաքի ժամանակ հայտարարեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքերով` Ազատության հրապարակում ժողովրդի գերմոբիլիզացիան գահավիժման տեմպ է հաղորդում պետական մեքենային: Read more

Բողոքի ակցիան շարունակվում էԱյս պահին դեպի հրապարակ մարդկային հոսքը շարունակվում է:

Ըստ տարբեր տեղեկությունների` Երեւանի բուհերի ուսանողները միացել են հանրահավաքին:
Բուհերի ղեկավարները ամեն ինչ անում են արգելելու ուսանողներին մասնակցել հանրահավաքին: Սակայն հրապարակում ուսանողների մեծ թիվը ցույց է տալիս, որ ուսանողներն այլեւս անվերահսկելի են: Read more

Ջավախքը` նախագահի թեկնածուների ծրագրերումԴժվար չէ նկատել, թե ինչքան նման են իրար Հայաստանի նախագահի թեկնածուների ծրագրերը։ Պատճառը հասկանալի է. նրանցից յուրաքանչյուրն առաջնորդվել է ոչ թե ինչ-ինչ քաղաքական դիրքորոշումներով (ասենք` ժողովրդավարական կամ ազգայնական), այլ երկրի համար կարեւոր թվացող, հասարակությանն այս պահին հուզող բոլոր հարցերը ծրագրային դրույթների վերածելու պարզ, հասկանալի ցանկությամբ։

Եւ ոչ մեկն էլ չի պատրաստվում նրանց մեղադրել անհետեւողականության եւ դիրքորոշման երկիմաստության համար։ Սա, ի թիվս այլ բաների, խոսում է նաեւ այն մասին, որ լավ, գեղեցիկ ծրագրերը շատ բան չեն որոշում, որ պայքարի հիմնական արենան բնավ էլ ծրագրերը չեն։ Եւ արդեն գրեթե չեն հնչում ծրագրերն իրականացնելու` թեկնածուների կարողությունների մասին հարցերն ու վերապահումները (ով ինչ «թիմ» ունի եւ այլն)։ Read more

Հատվածներ նախագահի թեկնածուների ելույթներիցՎազգեն Մանուկյան

«Այս տարածաշրջանում ապրելով` մենք երբեք Շվեյցարիա չենք լինելու: Մեզ իսկապես պետք է հզոր բանակ:
Առջեւում դեռ 10, 20, 30 տարի կտեւի, մինչեւ այս տարածաշրջանում սկսվեն որոշակի ինտեգրացիոն պրոցեսներ: Այդ ինտեգրացիոն պրոցեսները կբերեն նաեւ մեր անվտանգության ավելի բարձր երաշխիքների: Բայց այժմ, բացի քաղաքական երաշխիքներից, բացի միջազգային ուժերի երաշխիքներից, եթե մենք չունենք հզոր բանակ, մեծ արագությամբ կկորցնենք այն ամենը, ինչ ունենք, կկորցնենք նաեւ Հայաստանը»:

Սերժ Սարգսյան

«Մենք պատրաստ ենք և կարող ենք կառուցել ուժեղ և հպարտ Հայաստան, իսկ դա հնարավոր է, եթե երկրում համերաշխություն և միասնականություն է, երբ երկրում կա արդարություն, և կան ղեկավարներ, ովքեր պատրաստ են բաց խոսել ժողովրդի հետ՝ թերությունների և ձեռքբերումների մասին»: Read more

← Previous PageNext Page →

    Thursday, 20 November 2008
  • Admin

  • Calendar

    • November 2008
      M T W T F S S
      « Sep    
       12
      3456789
      10111213141516
      17181920212223
      24252627282930
  • Archives

  • Links

  • Adv