Նպատակը` թուրքական առանձին թերթերի պնդմամբ, Թուրքիայի հարավ-արեւելքում «Մեծ Հայաստանի» ստեղծումն է
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Ամեն տարի ապրիլի 24-ին Հայաստանում, հայկական սփյուռքում եւ աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ` նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Դրանք, նախքան Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ծավալումը, մտահոգություն էին պատճառում Թուրքիային: Վերջին տարիներին, երբ գործընթացը ծավալվեց, թուրքական մտահոգությունը վերաճեց խուճապի: Ճանաչման պայմաններում սպառվեցին թուրքական ժխտողականության դիրքերը, ցեղասպանության հարցում Թուրքիան սկսեց աստիճանաբար զրկվել ավանդական բարեկամների աջակցությունից եւ կանգնեց մեկուսացման սպառնալիքի առջեւ: Read more

Միջազգային լրատվությունից քաղված փաստերի հիման վրա «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը անդրադառնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ սողոսկելու Թուրքիայի գործադրած ջանքերին:

Թուրքիայի կառավարությունն աշխարհը տակնուվրա է անում, փորձելով տեղ զբաղեցնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Անկարան ամեն տեսակի անպարկեշտությունների դիմում է (օրինակ` կաշառում է երրորդ աշխարհի երկրներին), որպեսզի ապահովի իր թեկնածության պաշտպանությունը:

Թուրքական այս կեղտոտ խաղերը բացահայտել է «Յուրեյժը դեյլի մոնիտոր» «Եվրասիա դեյլի մոնիտոր» պարբերականը, որը Ջեյմսթաուն հաստատության հրատարակություն է: Read more

Այլապես ակցիան վերածվում է սովորական անիմաստ սանձարձակության
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Ինչպես ՀՀ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրությանը, այնպես էլ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ նոր կառավարության կազմավորմանն ու արտգործնախարարի պաշտոնում Էդվարդ Նալբանդյանի նշանակմանը միանգամայն դրական էր արձագանքել թուրքական մամուլը: Թերեւս դա պայմանավորված էր հայաստանյան պաշտոնակիցներին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ արտգործնախարար Ալի Բաբաջանի շնորհավորական ջերմ ուղերձներով: Հայկական կողմի համարժեք արձագանքը դրանց առիթ տվեց թուրքական մամուլին գրելու, որ Հայաստանում նոր իշխանությունների ձեւավորումը դրական զարգացում է եւ հույսեր է ներշնչում հայ-թուրքական միջպետական երկխոսության սկզբնավորման համար: Read more

Ապրիլի 29-ին Թուրքիայի ազգային ժողովի՝ Մեջլիսի լիագումար նիստում քննարկման էր դրվել թուրքական քրեական օրենսգրքի 301 եւ 305-րդ հոդվածներում փոփոխություն նախատեսող օրինագիծը, որը մինչ այդ ստացել էր Եվրոմիության հետ ներդաշնակության եւ արդարադատության հանձնաժողովների հավանությունը: Read more

ԱՊՐԻԼԻ 24-Ը ՈՒՐԻ՛Շ ՕՐ ԷՏարիներ առաջ մեր թերթի էջերում հենց Թուրքիայի հետ հարաբերությունների հարցով բանավիճում էին մեր տաղանդավոր արձակագիր Պերճ Զեյթունցյանը եւ ՀՀ առաջին նախագահի անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը: Վերջինիս հեգնախառն մի հոդվածին ի պատասխան Պ. Զեյթունցյանը մոտավորապես հետեւյալը գրեց «Ազգում». «Ես հայի հետ չեմ կարող բանավիճել, ինձ այլազգի ընդդիմախոս տվեք»: Հայը հային չի կարող ընդդիմախոս լինել Ցեղասպանության հարցում, Թուրքիա կոչվող պետություն-ժողովրդի գործած Ոճրի հարցում: Read more

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀՀ ԱԳՆ-ՈՒՄԻնչպես գիտեք, այսօր մեր հանդիպման առիթը պարոն Էդվարդ Նալբանդյանին որպես Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նոր նախարար ներկայացնելն է:

Ստացվեց այնպես, որ ապրիլի 13-ին իմ երկու հրամանագրերով նշանակվեցին երկու նախարարներ` պաշտպանության եւ արտաքին գործերի: Սա, իհարկե, զուգադիպություն էր, սակայն կարծում եմ, որ այդ զուգադիպությունը նաեւ խորհուրդ ունի: Յուրաքանչյուր երկրի դիվանագետ, հատկապես` բարդագույն տարածաշրջանում գտնվող Հայաստանը ներկայացնող դիվանագետը, անկասկած, իր երկրի առաջամարտիկն է` ոչ պակաս ուղիղ պատասխանատվության բեռով, քան հայկական բանակի յուրաքանչյուր զինվոր, որ հսկում է մեր երկրի սահմանը: Կոչ եմ անում մեր դիվանագետներին մշտապես հիշել այս զուգահեռի մասին: Ձեր ուղիղ պատասխանատվության առարկան Հայաստանի անվտանգությունն ու բարեկեցությունն է: Read more

ՀԱՆՐԱՅԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՄԱՐ ՄԵԿ ԽՆԴԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐՆախագահական ընտրություններում ամեն ինչ խախտված լինելու խոսքերը` անհեթեթություն են, ըստ Պրեսկոտի
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ

«Զեկուցող, արդյոք դուք գիտե՞ք եւ ընդգրկե՞լ եք զեկույցում, որ Հայաստանում 9 զոհ է եղել մարտի 1-ի իրադարձություններում, 100-ից ավելի մարդիկ դեռեւս ձերբակալված են, իսկ արտակարգ դրությունը հանելուց հետո Հայաստանում ընդունվել է ազատությունը սահմանափակող օրենք` ի դեմս հանրահավաքների սահմանափակման, իսկ ընդդիմությունն էլ պահանջում է նոր նախագահական ընտրություններ», ԵԽԽՎ երեկվա նստաշրջանում հայաստանյան նախագահական ընտրությունների առնչությամբ զեկույցը ներկայացնող Ջոն Պրեսկոտի` հինգշաբթի Հայաստանի կապակցությամբ արտահայտվելու խոսքերից հետո նման հարցադրում արեց Հունգարիայի պատվիրակ Զոլթ Նեմեթը: Read more

← Previous PageNext Page →

    Wednesday, 08 February 2012
  • Admin

  • Calendar

    • February 2012
      M T W T F S S
      « Apr    
       12345
      6789101112
      13141516171819
      20212223242526
      272829  
  • Archives

  • Links

  • International newspers: