Jun
9
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ
Filed Under AZG Armenian Daily | Leave a Comment
Մադրիդյան առաջարկները պետք է բարելավվեն
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Սանկտ Պետերբուրգ
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երեկ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումից հետո նման համոզմունք հայտնեցին ինչպես երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը, այնպես էլ Մինսկի խմբի համանախագահները:
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել էր Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք` մասնակցելու համար այստեղ հունիսի 6-ին եւ 7-ին նախատեսված ԱՊՀ անդամ երկրների նախագահների ոչ պաշտոնական (առանց փողկապների) գագաթաժողովին եւ սանկտպետերբուրգյան 12-րդ միջազգային տնտեսական համաժողովին: Սովորաբար նման միջոցառումները երկրների ղեկավարներն օգտագործում են իրենց գործընկերների հետ երկկողմ հանդիպումների համար: Սանկտպետերբուրգյան գագաթաժողովից եւ տնտեսական համաժողովից առաջ հայտնի էր, որ միմյանց հետ պետք է հանդիպում ունենան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Նման հանդիպման ակնկալիք կար դեռ ապրիլին տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ, ինչը, սակայն, տեղի չունեցավ ադրբեջանական կողմի պատճառով: Սանկտ Պետերբուրգում երեկ տեղի ունեցած հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի համար առաջինն էր իր ադրբեջանցի գործընկերոջ հետ: Read more
Jun
6
Դրա վերացումը ենթադրում է նաեւ ինքնակամ վերացնել Քեմալ Աթաթուրքի կյանքի եւ գործունեության վրա դրված տաբուն
Տաբուն նախնադարյան համայնական հասարակության մեջ սրբագործված արժեքների համակարգ էր, որոնց խախտումը ենթարկվում էր «գերբնական ուժերի» պատժին: Թուրքիայի Հանրապետությունում այդ ուժերին փոխարինում են սահմանադրության 301 եւ 305-րդ հոդվածները: Դրանք, բարեփոխված տարբերակները ներառյալ, պատիժ են սահմանում «թուրք ազգին հրապարակավ նսեմացնողների» համար, իհարկե, առանց պարզաբանելու, թե որո՞նք են նսեմացման դրսեւորում համարվող դեպքերը: Համենայն դեպս, ներկա պահին վերոհիշյալ հոդվածներով քրեական 9 գործ է հարուցված հայտնի հրատարակիչ եւ մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքոլուի դեմ: Ընդ որում, այդ գործերի մեծամասնությունը ուղղակի առնչվում է Հայոց ցեղասպանության հարցին: Read more
Jun
5
Այցի նախօրյակին Ադրբեջանի նախագահը վերստին սպառնաց Հայաստանին
Հունիսի 3-ին Բաքվում հանդիպելով ԵԱՀԿ Մինսկի համանախագահ Մեթյու Բրայզային, Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը հայտարարել էր. «Եթե Հայաստանը, առանց որեւէ նախապայմանի, չազատի ադրբեջանական տարածքները, ապա իրադրությունը կարող է դուրս գալ վերահսկողությունից»: Այսինքն` նա Հայաստանին սպառնալիս Բրայզային էլ նախազգուշացրել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում մոտալուտ է պատերազմի վերսկսման վտանգը: Read more
May
20
ԱՄԵՐԻԿԱՅԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ 28-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ
Filed Under AZG Armenian Daily | Leave a Comment
Մայիսի 18-ին Վաշինգտոնում գումարվել է Ամերիկայի թուրքական միությունների ասամբլեայի ամենամյա 28-րդ համագումարը, որի աշխատանքները կավարտվեն մայիսի 30-ին: «Խաղաղություն աշխարհում» թեմայով հրավիրված համագումարում քննարկվում են PKK-ին եւ ահաբեկչությանը, ցեղասպանության հայկական «մեղադրանքներին», ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին, ինչպես նաեւ ԱՄՆ-ում թուրքական լոբբիստական գործունեությանն առնչվող խնդիրներ: Ամենամյա համագումարի առնչությամբ Ամերիկայի թուրքական միությունների ասամբլեային շնորհավորական ուղերձներ են հղել Թուրքիայի նախագահ Գյուլը, վարչապետ Էրդողանը, արտգործնախարար Բաբաջանն ու ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նաբի Շենսոյը: Read more
May
16
Նպատակը` թուրքական առանձին թերթերի պնդմամբ, Թուրքիայի հարավ-արեւելքում «Մեծ Հայաստանի» ստեղծումն է
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Ամեն տարի ապրիլի 24-ին Հայաստանում, հայկական սփյուռքում եւ աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ` նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Դրանք, նախքան Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ծավալումը, մտահոգություն էին պատճառում Թուրքիային: Վերջին տարիներին, երբ գործընթացը ծավալվեց, թուրքական մտահոգությունը վերաճեց խուճապի: Ճանաչման պայմաններում սպառվեցին թուրքական ժխտողականության դիրքերը, ցեղասպանության հարցում Թուրքիան սկսեց աստիճանաբար զրկվել ավանդական բարեկամների աջակցությունից եւ կանգնեց մեկուսացման սպառնալիքի առջեւ: Read more
May
8
Միջազգային լրատվությունից քաղված փաստերի հիման վրա «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը անդրադառնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ սողոսկելու Թուրքիայի գործադրած ջանքերին:
Թուրքիայի կառավարությունն աշխարհը տակնուվրա է անում, փորձելով տեղ զբաղեցնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Անկարան ամեն տեսակի անպարկեշտությունների դիմում է (օրինակ` կաշառում է երրորդ աշխարհի երկրներին), որպեսզի ապահովի իր թեկնածության պաշտպանությունը:
Թուրքական այս կեղտոտ խաղերը բացահայտել է «Յուրեյժը դեյլի մոնիտոր» «Եվրասիա դեյլի մոնիտոր» պարբերականը, որը Ջեյմսթաուն հաստատության հրատարակություն է: Read more
May
4
ԴՐՈՇ ԱՅՐԵԼԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՑԻԱ Է, ԵԹԵ ԴԱ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՏՎՅԱԼ ԵՐԿՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԿԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ
Filed Under AZG Armenian Daily | Leave a Comment
Այլապես ակցիան վերածվում է սովորական անիմաստ սանձարձակության
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Ինչպես ՀՀ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրությանը, այնպես էլ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ նոր կառավարության կազմավորմանն ու արտգործնախարարի պաշտոնում Էդվարդ Նալբանդյանի նշանակմանը միանգամայն դրական էր արձագանքել թուրքական մամուլը: Թերեւս դա պայմանավորված էր հայաստանյան պաշտոնակիցներին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ արտգործնախարար Ալի Բաբաջանի շնորհավորական ջերմ ուղերձներով: Հայկական կողմի համարժեք արձագանքը դրանց առիթ տվեց թուրքական մամուլին գրելու, որ Հայաստանում նոր իշխանությունների ձեւավորումը դրական զարգացում է եւ հույսեր է ներշնչում հայ-թուրքական միջպետական երկխոսության սկզբնավորման համար: Read more
